NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Երիտասարդության քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը» թեմայով քննարկում
Երևանի երիտասարդական կենտրոնը ապրիլի 18-ին, ժամը 18:00, հրավիրում է մասնակցելու «Երիտասարդության քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը» թեմայով քննարկմանը:
Բանախոս` Գերասիմ Բարսեղյան, քաղաքագետ:
Մուտքն ազատ է բոլոր երիտասարդների համար: Մասնակցության
մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:
Երևանի երիտասարդական կենտրոնի հասցեն է` Խանջյան 47 բն. 2
Հեռախոս` 54 20 85
Էլ. փոստ: info@aywa.am
Երևանի երիտասարդական կենտրոնը հիմնվել է 2005թ.-ին Հայաստանի երիտասարդ կանանց
ասոցիացիայի կողմից:
ՀԵԿԱ նպատակն է` խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը քաղաքացիական
հասարակության կերտման ճանապարհին, ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական,
մշակութային և այլ ոլորտներում:
ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ երիտասարդության, մասնավորապես երիտասարդ կանանց
ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել երիտասարդ կանանց և
աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում ազգային արժեքների
պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության
զարգացմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը,
կանանց ներգրավմանը քաղաքականության մեջ:
ՀԵԿԱ-ն ծրագրեր է իրականացնում ՀՀ ողջ տարածքում: Համագործակցում է մի շարք տեղական
և միջազգային կազմակերպությունների հետ, Եվրոպական երիտասարդական տարբեր ցանցերի
անդամ է:
