NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնական այցը Հայաստան
Ստրասբուրգ, 15.05.2008թ.
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան (Հայաստան) մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:
Այցի ընթացքում տկն. դե Բյոր-Բուքիքիոն հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Հովսեփյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:
Source Url:
