Կքննարկվի Նուբարաշենի աղբավայրի արտանետվող գազերի վնասազերծման հարցը

Երևանի Օրհուս կենտրոնը հայտարարում է, որ ս.թ. հունիսի 24-ին, ժամը 11:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունենալու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ճապոնական «ՇԻՄԻՁՈւ» Կորպորացիայի ներկայացուցիչների հետ` «Նուբարաշենի աղբավայրի արտանետվող գազերի վնասազերծման և դրա հիման վրա էլեկտրական հոսանքի արտադրման» նախագծին առնչվող հարցերի շուրջ:
Երևանի Օրհուս կենտրոնը խնդրում է հաստատել Ձեր մասնակցությունը հետեւյալ հեռախոսահամարով՝ /374 10/ 55-13-64։ Հասցե ք. Երևան, Չարենց փ. 46