NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստան – Թուրքիա ՀԿ–ների Ֆորում Երեւանում
Շաբաթ օրը, մարտի 14–ին Երևանում տեղի կունենա Հայաստան–Թուրքիա ՀԿ–ների ֆորումի բացման արարողությունը։ Ֆորումին կմասնակցեն տարբեր բնագավառներում աշխատող ՀԿ–ների 30 ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Թուրքիայից։
Ֆորումի նպատակն է երկխոսություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի ՀԿ–ների միջև, ինչպես նաև զարգացնել երկու երկրների ՀԿ–ների հնարավորությունները՝ տարածաշրջանում ընդհանուր խնդիրների կարգավորման վերաբերյալ ռազմավարություններին ներգործելու համար։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն. գենդեր, երիտասադրություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, շրջակա միջավայր։
Ֆորումի ընթացքում կքննարկվեն նաև տարբեր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, և կմշակվեն ռազմավարություններ՝ համագործակցությունը զարգացնելու և ընդհանուր ծրագրեր մշակելու համար։
Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Ֆորումը կազմակերպվում է Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի (Անկարա, Թուրքիա) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի (Երևան, Հայաստան) համագործակցությամբ՝ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի Դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Ֆորումի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 14–ին, ժամը 10.30–11.30, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում։
