NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ասուլիս Ստեփան Հովակիմյանի և Վահան Քերոբյանի գործի վերաբերյալ
Ս.թ. մայիսի 17-ին, ժամը' 12:00-ին ՀՀ Փաստաբանների Պալատի նիստերի դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս Երևանի Ոստիկանության Կենտրոնի բաժնում և Քաղաքային վարչությունում կատարված խոշտանգումների դեպքի վերաբերյալ:
Հիշյալ մարմինների աշխատակիցները Ստեփան Հովակիմյանի նկատմամբ գործադրելով ֆիզիկական բռնություն, նրան անարգելու սպառնալիքի տակ կորզել են «ինքնախոստովանական» ցուցմունք, որի հիման վրա Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափի գումար գողանալու մեջ:
Քրեական գործում, բացի այդ «ինքնախոստովանական» ցուցմունքից, Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի հանցանքը հաստատող որևէ այլ ապացույց չկա:Կներկայացվեն նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կատարած գործողությունները այդ կապակցությամբ:
Մամուլի հաղորդագրությանը և այլ փաստերի կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում' http://stepanhovakimyan.wordpress.com/:
Ասուլիսն անց են կացնում փաստաբան Տիգրան Սաֆարյանն ու Հելիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրանեսյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ասուլիսին վերաբերող կազմակերպչական հարցերի կապակցությամբ զանգահարել 093 734500, 093 654495 հեռախոսահամարներով:
Հասցեն' ՀՀ, Երևան, 0010, Զաքիյան 3