NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գովազդային ծավալների և գովազդի զետեղման մոնիտորինգի հաշվետվություն-քննարկում
2011 թվի հոկտեմբերի 27-ին ժամը 14-16-ը, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում տեղի կունենա Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդային ծավալների և գովազդի զետեղման' օրենսդրությանը համապատասխանության մոնիտորինգի 2011 թվի մայիս-հունիս ամիսների հաշվետվություն-քննարկումը: Մուտքն ազատ է:
Նախնական օրակարգում.
14:00-14:10Բացման խոսք, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյան, ԺԱԱ խորհրդի նախագահ
14:10-14:402011 թվի մայիս-հունիս ամիսների Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդային ծավալների և զետեղման դիտարկման արդյունքները, Լ.Բարսեղյան
14:40-15:002011 թվի մայիս-հունիս ամիսների Հ1 հեռուստաալիքի հաղորդումներում գովազդի դիտարկումների հիման վրա բարեփոխման առաջարկությունների ներկայացում, փորձագետ Մեսրոպ Հարությունյան
15:00-15:30 (15:40)Հնարավոր ելույթներ և մեկնաբանություններ
Հ1 հեռուստաընկերության պատասխանատուներից. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից: Կհաստատվի կամ չի հաստատվի ավելի ուշ:
15:30-16:00
Հարցուպատասխան, քննարկում, առաջարկություններ