NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն տոնում է հիմնադրման 15-ամյակը
«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է հիմնադրման 15-ամյակը:
Նոյեմբերի 8-ին ժամը 13:00-ին Սիրահարների այգում կկայանա կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումը, որի ընթացքում տեղի կունենա նաև այգու կամրջակներից մեկի անվանակոչման արարողությունը: Այգու տնօրինությունը սիրով որոշել է կամրջակն անվանել Հույսի կամուրջ, որպես նվեր կազմակերպության տարեդարձին:
Կազմակերպության տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ կիրականացվեն Երևանում և Տավուշի մարզի չորս քաղաքներում, ուր գործում են երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնները: