NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՔՀԻ–ն հրավիրում է համագործակցության
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն լրագրողներին հրավիրում է համագործակցության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակում:
Քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, կգործեն «Իրավական շտապ օգնության» մեքենաներ՝ հետևյալ անձնակազմով. լրագրող, դիտորդ և փաստաբան։080-080-804 թեժ գծի միջոցով ստացված ահազանգերի հիման վրա «Իրավական շտապ օգնության» մեքենաները կմեկնեն համապատասխան վայր՝ իրավիճակը տեղում պարզելու և անհրաժեշտ իրավական խորհրդատվություն և օգնություն տրամադրելու նպատակով։ Լրագրողները ողջ օրվա ընթացքում կապահովեն իրենց լրատվամիջոցի լրահոսը տվյալ տարածքից։ Գործելու է 30 իրավական շտապ օգնության մեքենա. 7–ը՝ Երևանում, 23–ը՝ Հայաստանի մարզերում։
Եթե ցանկանում եք միանալ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությանը, hotline@csi.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկեք հետաքրքրության նամակ (letter of interest) և ինքնակենսագրություն (CV):
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-57-43-17 (Իսահակ Խաչատրյանին):
2007 թվականից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն 080-080-804 թեժ գծի միջոցով անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների խախտումների դեպքերում: