NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դասընթացի հայտարարություն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Կովկասի ինստիտուտը` Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ առաջարկում են գործնական դասընթացների շարք` «Հակամարտությունների հաղթահարում և շահերի պաշտպանություն» թեմայով:
Դասընթացները կանցկացվեն երեք փուլերով երեք տարիների ընթացքում` ընդգրկելով մասնակիցներ Հարավային Կովկասի բոլոր երկրներից: Դասընթացները կազմակերպվում են «Coalition for Rebuilding of Trust» ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության և Նորվեգիայի կառավարության համաֆինանսավորմամբ:
Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։ Լավագույն մասնակիցները դասընթացի շրջանակներում կհրավիրվեն տարածաշրջանում ու Արևմտյան Եվրոպայում անցկացվելիք միջոցառումներին։
Դասընթացներին կարող են մասնակցել ուսանողներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:
Դասընթացների առաջին փուլը նվիրված է մարդու իրավունքների թեմային և կանցկացվի ս.թ. հուլիսին` Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում:
Ժամանակացույցը`
Երիտասարդների խումբ` հուլիսի 10-12-ը
Լրագրողների խումբ` հուլիսի 15-17-ը
Ակտիվիստների խումբ` հուլիսի 18-20-ը
Դիմելու համար անհրաժեշտ է application@csi.am էլ. հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV), հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով լրացված դիմում հայտը, որը կարելի է ներբեռնել այստեղից կամ http://csi.am/download/Application-form.doc հղումով։ Ըստ պատկանելիության, նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել` «Ուսանող», «Լրագրող» կամ «Ակտիվիստ»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2013թ. հուլիսի 7–ը ներառյալ։
Հավելյալ մանրամասների համար դիմել Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Զառա Սահակյանին` 010 57-43-17 հեռախոսահամարներով կամ գրել zara@csi.am հասցեով։