NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գրիշա Վիրաբյանի գործով դատական ակտի հրապարակում
Մայիսի 22-ին, ժամը 16։00–ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ) կհրապարակվի Գրիշա Վիրաբյանի բողոքի հիման վրա կայացված որոշումը։
Վիրաբյանը դիմել է դատարան՝ պահանջելով Վիրաբյանին խոշտանգելու վերաբերյալ գործը կարճելու մասին 2005թ. կայացված որոշումն անհիմն ճանաչել և ուղարկել պատշաճ նախաքննության:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճռով հաստատվել է, որ 2004թ.–ին Ոստիկանության Արտաշատի բաժնում Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառվել է խոշտանգում, խախտվել է նրա՝ անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքը: ՄԻԵԴ–ը ՀՀ-ին պարտավորեցրել է Վիրաբյանին տրամադրել 31 հազար եվրո փոխահատուցում։
Source Url: