NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թուրքիան և Եվրոպական միությունը. Թուրքիան չպետք է անդամակցի Եվրոպական միությանը
Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության՝ քաղաքական կրթության և
դաստիարակության խնդիրներով զբաղվող վարչությունը «Թուրքիան և Եվրոպական միությունը» խորագրի ներքո նախաձեռնել է քննարկում Եվրոպական միությանը Թուրքիայի
անդամակցության հարցի վերաբերյալ, և բազմաթիվ գիտական, մշակութային, հասարակական
գործիչներ և նաև կազմակերպություններ ներկայացրել են իրենց նկատառումները այդ խնդրի
մասին։ Ստորև ներկայացվում են այդ առթիվ ի հայտ եկած մի շարք տեսակետներ, որոնք
գերմաներենից թարգմանել է Աշոտ Հայրունին։
Սկիզբը՝
Պետեր Հինթցե
«Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությանը կարժենա 45 միլիարդ եվրո»
Հայնրիխ Ավգուստ Վինկլեր «Օտար փետուրներ. Եվրոպան ապագայում պետք է սահմանակցի Իրաքի՞ն»
Հարցազրույց դր. Թեսսա
Հոֆմանի հետ
Վտանգված ժողովուրդների
ընկերակցություն
Թուրքիան չպետք է անդամակցի Եվրոպական միությանը
(Վտանգված ժողովուրդների ընկերակցությունը հանդես գալիս ի պաշտպանություն հալածված
և վտանգված էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների, ազգությունների և տեղաբնիկ
հանրությունների իրավունքների։ Որպես ոչ կառավարական կազմակերպություն այն 1993
թ-ին ստացել է Եվրոպական միության տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդի
(ECOSOC) խորհրդական կազմակերպության կարգավիճակ։)
Նկատի առնելով 15-20 միլիոն քրդերի հետապնդման՝ տևական քաղաքականությունը և նրանց
լեզվի ու մշակույթի, ինչպես և քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերվող
անընդմեջ խտրականությունը՝ վտանգված ժողովուրդների ընկերակցությունը կոչ է անում
Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլերին՝ ներկայումս չաջակցել Եվրոպական
միության կազմում Թուրքիայի ընդունմանը։
Վտանգված ժողովուրդների ընկերակցության գլխավոր քարտուղարը կիրակի օրը Գյոթինգենում
կատարեց հետևյալ հայտարարությունը. Թուրք-քրդական 15-ամյա քաղաքացիական պատերազմից
հետո (1984-1999 թթ.) ծանուցված բարեփոխումներն այդ եվրոպական երկրի մեծագույն
ազգային փոքրամասնության համար շարունակում են գոյատևել միայն թղթի վրա։ Մամուլում
և դպրոցական դասավանդման մեջ քրդերեն լեզվի կիրառման թույլատրումը, 6500
քաղբանտարկյալների համաներումը, իրենց գյուղերից վտարված 2,5 միլիոն գյուղացիների
վերադարձը գեթ չնչին իսկ չափով չեն իրականացվել։ Քրիստոնյա փոքրամասնությունների
դեմ թուրքական կրթության նախարարության ռազմաազգայնական քարոզարշավը հակասում է
կրոնական փոքրամասնությունների հանդեպ պաշտոնապես հռչակված հանդուրժողականությանը։
