Վտանգված է ազատության ազատությունը

Հայաստանի նորընտիր խորհրդարանը չնայած ամառվա ուժգնացող շոգին, այդուամենայնիվ կառավարության րագիրը հաստատելուց հետո չգնաց վաստակաշատ հանգստի, այլ մնաց եւ արտահերթ նիստով սկսեց իր օրենսդրաստեղծ աշխատանքը: Այդ աշխատանքը սկսկվեց բավականին կարեւոր օրինագծերի քննարկմամբ, որոնք վերաբերում են այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսին հարկային համակարգը եւ զանգվածային լրատվամիջոցները: Երեւի թե հենց այդ օրինագծերի կարեւորությունն էր պատճառը, որ խորհրդարանը անմիջապես
ձեռնմուխ եղավ նիստեր անցկացնելուն: Քննարկվո օրինագծերից հատկապես մեծ հսարակական հնչեղություն ստացան երկուսը, որոնցից մեկը նորընտիր խորհրդարանին ժառանգություն է մնացել նախորդից: Խոսքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի նախագծի մասին
է, որը դեռեւս նախորդ ԱԺ էր ներկայացվել, հետո իբրեւ թե տարվել լրամշակման: Այդ օրինագիծը դեռեւս իր սաղմնային փուլում էր հարուցել լրատվական դաշտով զբաղվող հասարակական կազմակերպությունների դժգոհությունը: Այժմ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքին գումարվում է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքը, որը
նույնպես առնչություն է ունենալու մեդիա դաշտի հետ: Ավելի կոնկերտ, հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմադիր կուսակցությունների գնահատմամբ, ԱԺ ներկայացված
օրինագծերն ունեն մեկ նպատակ` փակել հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Ազատություն» ռադիոկայանը:

««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկվում 28-րդ հոդվածում: Ներկայումս այն ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Հանրային հեռուստաընկերության հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը, առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության»: Օրինագծով առաջարկվում է հանել «առանց Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության» բառերը, ինչից հետո, անկախ այդ խորհրդի համաձայնությունից, «Ազատությունն» այլեւս չի հեռարձակվի Հանրայինով: Երկրորդ օրինագծով առաջարկվում է փոփոխել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, որտեղ ավելացվում են հետեւյալ բառերը. «Հայաստանի Հանրապետության
հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումների յուրաքանչյուր թողարկման
համար` բազային տուրքի 70-ապատիկի չափով»: Այսինքն, եթե որեւէ
հեռուստառադիոընկերություն որոշի եթեր տրամադրել «Ազատությանը», ապա ստիպված կլինի
յուրաքանչյուր հաղորդման համար վճարել 70 հազար դրամ պետական տուրք», գրում է
Հայկական Ժամանակը:

Խորհրդարանի մեծամասնությունը եւ նրա կոալիցիոն դաշնակիցը, այսինքն` ՀՀԿ եւ ԲՀԿ
երկյակը կողմ են արտահայտվում օրենքին եւ ասում, թե դա որեւէ առնչություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի հետ: Սակայն այդ առումով խորհրդարանում տեղի է ունեցել
բավականին ուշագրավ մի դիպված: Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել
է, թե այդ օրենքները բոլորովին չեն վերաբերում «Ազատություն» ռ/կ-ին, քանի որ նա
Հայաստանում հեռարձակող չէ, իսկ նրանք, ովքեր ասում են, թե վերաբերում է
«Ազատությանը», զբաղված են քաղաքական սադրանքներով:

«Նա հաստատ չգիտեր, որ օրվա առաջին կեսին օրինագծերը ԱԺ ներկայացրած ՀՀ
արդարադատության նորանշանակ նախարար Գեւորգ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում
միանշանակորեն հայտարարել էր, թե այս օրենքն ազդելու է «Ազատության» վրա», նկտել է
Հայկական Ժամանակի թղթակիցը:

Ի տարբերություն խորհրդարանի մեծամասնության, ընդդիմադիր գրեթե բոլոր
կուսակցությունները, այդ թվում եւ խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող ՕԵԿ եւ
«Ժառանգություն» կուսակցությունները կարծում են, որ օրինագծերն «Ազատությունը»
փակելու համար են: Այդպես են կարծում նաեւ ԶԼՄ ոլորտի օրենսդրությամբ, եւ
ընդհանրապես ոլորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները, լրագրողական
միությունները: Նրանք համարում են, որ դա ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, եւ
միակ հեռարձակող, անաչառ լրատվամիջոցի գործունեությունը կասեցնելու փորձ:
Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունն այդպիսով փորձում է նախագահի
ընտրությունից առաջ դադարեցնել հեռարձակող լրատվամիջոցներից միակի
գործունեությունը, որը անաչառ տեղեկություններ է հաղորդում եւ հասանելի է մարդկանց
հանրապետության ամբողջ տարածքում:

Հարցին անդրադարձել է մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ
Հարաշտին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին հասցեագրված նամակում նա նշել է, որ
«Ազատությունը» տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է, որը ներկայացնում է
բազմակողմանի տեղեկատվություն, ինչի անհրաժեշտությունն առավել նկատելի է
ընտրությունների ժամանակ: Իսկ ԱԺ-ում ներկայացված փոփոխությունները հակասում են
ԵԱՀԿ հանձնարարականներին, որոնք ապահովում են բազմակողմանիություն,
լրատվամիջոցներով տեղեկատվության ազատ տարածում:

Սակայն օրինագծերը նախորդ շաբաթ արդեն իսկ քվեարկվել են, եւ ընդունվել առաջին
ընթերցմամբ: Օրինագծերին կողմ են քվեարկել ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիան, ինչպես նաեւ նրանց
գորընկեր Դաշնակցությունը, որը քննարկումների փուլում այդպես էլ չհստակեցրեց իր
դիրքորոշումը: Դեմ են քվեարկել ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»: Ընթացիկ շաբաթը տալու է
պատասխան, թե արդյք օրինագծերը կընդունվեն նույն տեսքով երկրորդ ընթերցմամբ, թե
հասաակական, գուցե նաեւ միջազգային ճնշման տակ իշխանությունը կգնա փոփոխության:
Ինչպես գրում է Հայկական Ժամանակը. «Օրինագիծը մշակվել է ՀՀ նախագահի նստավայրում:
Քաջ հայտնի է, որ անցած առնվազն մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահի մամուլի խոսնակ
Վիկտոր Սողոմոնյանը, բանուգործը թողած, վայրկյանաչափով մոնիտորինգ է իրականացնում,
թե «Ազատությունն» իր եթերի որ մասը տրամադրեց ընդդիմությանը, եւ որ մասը`
իշխանությանը: Նա ակտիվ նամակագրական կապի մեջ է եղել ինչպես «Ազատության», այնպես
էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ եւ իր մուննաթները գրավոր ներկայացրել է: Ռ.
Քոչարյանն էլ «Ազատությունը» փակելու իր մտադրության մասին թափանցիկ ակնարկներ է
արել լրագրողների` Ամանորի ավանդական ընդունելության ժամանակ: Այնպես որ, անակնկալ
այստեղ լինել չի կարող, եւ անկախ հիմնավորումներից` «Ազատությունը» գոնե Հանրայինի
եթերում այլեւս չի լինելու, եւ դա արդեն իսկ որոշված է: Ի դեպ, այս տարվա փետրվարին
ավարտվել է «Ազատության» եւ Հանրային ռադիոյի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը:
Հանրայինի ղեկավարությունը հրաժարվել է այն երկարաձգել, սակայն բացարձակապես ոչ մի
պաշտոնական հիմնավորում չի ներկայացրել»:

www.hra.am

www.lragir.am