NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հայտարարությունը
Հակառակ այն հանգամանքին, որ անցած յոթ ամիսների ընթացքում մամուլը բազմիցս
անդրադարձել է մեր դեմ հարուցված այս գործի էության քաղաքական լինելու փաստին,
սակայն, մինչ օրս քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, հիմնականումիշխանամետ,
փորձում են կասկածի տակ առնել այդ փաստը և սպասում դատարանի վճռին, հույս ունենալով,
որ անպայման կհաստատվի հանցակազմի առկայությունը մեր գործունեությունում:
Նկատի ունենալով վերոհիշյալ երևույթը, մենք մի անգամ ևս հայտարարում ենք, որ մեր
նկատմամբ կատարվող բռնությունը ունի միայն ու միայն քաղաքական դրդապատճառներ և
առաջարկում ենք քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներին, այս
դատաքննությանը զուգընթաց, կազմակերպել հասարակական դատ, նրանում ընդգրկելով
հնարավորինս հեղինակություն վայելող մարդկանց ու այս վիճակին գիտակ գործիչների:
Օրինակ, շատ լավ կլիներ, եթե այս գործը գլխավորեր հայտնի այլախոհ, ազգային գործիչ
Պարույր Հայրիկյանը: Ցանկալի է, որ այդ դատական լսումներին հրավիրվեին ու
մասնակցեին իշխանամետ այնպիսի գործիչներ, որոնք հավատում են այսօրվա իրավական
համակարգին: Մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այս գործի հետ առնչություն ունեցող
բոլոր նյութերը (փաստաթղթերը), միաժամանակ պատասխանելու ցանկացած հարցերի:
Ժիրայր Սէֆիլյան
Վարդան Մալխասյան
6 հուլիսի 2007թ
