Քաղաքապետարանը իրավունքներից չօգտվելու կոչ է անում

Հունվարի 16-ին ամենաքիչը հետաքրքիր հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը: Եվ այսպես.

Հաշվի առնելով Երևան քաղաքում փողոցների, խաչմերուկների և տրանսպորտային հանգույցների երթևեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, քաղաքացիների ազատ տեղաշարժը և տրանսպորտի անվտանգ և անխափան երթևեկությունը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով, Երևանի քաղաքապետարանը Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և հիմնական մայրուղիներում երթերի կազմակերպումը գտնում է ոչ նպատակահարմար և դիմում բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից:

Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Երեւանում գործում են քաղաքացիների մուծած հարկերով ֆինանսավորվող պետական կառույցներ, որ պարտավոր են, կրկնում ենք, պարտավոր են ապահովել եւ անխափան երթեւեկ, եւ մաքուր փողոցներ: Ոչ մի պետական կառույց իրավունք չունի քաղաքացուն կոչ անել ձեռնպահ մնալ իրացնել սահմանադրական այս կամ այն իրավունքը: