NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄՀ-ն անհանգստացած է, ՀՀ-ն պարզաբանում է
Միջազգային համաներում (Amnesty International) կազմակերպությունը
«Կրոնի եւ խղճի ազատության վախ` Եհովայի Վկաների իրավունքերի խախտումներ» վերնագրով զեկույց է
հրապարակել, ուր ներկայացված է Եհովայի վկաների վիճակը Հայաստանում: Հեղինակները
նշում են, որ 20 էջանոց զեկույցում բերված փաստերն ու տեղեկությունները ստացել են Եհովայի վկաներից: Միաժամանակ զեկույցի հեղինակները դիմել են «Հայաստանի
կառավարության մի քանի գործակալություններին կազմակերպությանը հուզող խնդիրների
մասին տեղեկություն եւ պատասխան ստանալու համար: Նամակներ են ուղղվել Պաշտպանության
նախարարին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանությանը, Գլխավոր դատախազի գրասենյակ,
Օմբուդսմենի գրասենյակ, Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների եւ
մարդասիրական գործերի բաժին եւ Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերով
բաժին: Ստացվել են պատասխաններ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից, Գլխավոր
դատախազի գրասենյակից եւ Արտաքին գործերի նախարարությունից. նամակարգրությունից ստացված տեղեկությունները հաշվի են առնվել այս զեկույցի վերջնական նախագծում: Հաշվի
են առնվել նաեւ նորությունների ինտերնետային մի շարք ծառայությունների
տեղեկությունները»:

Եհովայի վկաներից ստացած տեղեկությունները «Միջազգային համաներում»-ը համարում է
լուրջ անհանգստությունների առիթ եւ բերում օրինակներ. «Կան լուրջ ապացույցներ, որ
2004թ.-ին ներմուծված այլընտրանքային ծառայությունը ենթակա է զինվորական հսկողության
ու վերահսկողության, դարձնելով այն անհամատեղելի Եհովայի Վկաների (եւ այլոց, ում
համոզմունքերը թույլ չեն տալիս զենք վերցնել) հայացքների եւ համոզմունքերի հետ:
Բանտարկված Եհովայի Վկաների թիվն աճում է, ինչը կապված է ավելի խիստ դատավճիռների
կայացման հետ, իսկ նրանք, ովքեր կրել են իրենց պատիժը, ազատ արձակվելուց հետո
շարունակում են բախվել տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների
իրականացման բյուրոկրատական խոչընդոտների: Նրանք բոլորը բանտարկվում են հակառակ
խղճի եւ կրոնի ազատության իրավունքը հարգելու եւ պաշտպանելու Հայաստանի
պարտավորությունների, եւ բոլորը դիտարկվում են «Միջազգային համաներման» կողմից
որպես խղճի կալանավորներ...
1991 թվականից` Հայաստանի անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների
եւ հայերի միջեւ հակամարտության չլուծված բնույթը մեծացրեց Հայաստանում ուժեղ բանակ
ունենալու հասարակական պահանջը: Պատերազմում Լեռնային Ղարաբաղի հաղթանակից հետո
հասարակական կարծիքի համաձայն բանակն ավելի հարգված է, քան այլ պետական
կառույցները: Վերջին տարիներին ուժեղ բանակի պահանջն առավել կարևորվել է
ռազմավարական խոցելիության զգացումից` Ադրբեջանում ռազմական մեծ ծախսերի եւ
հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու վերաբերյալ ադրբեջանական քաղաքական
գործիչների կողմից պարբերաբար արվող հայտարարությունների համատեքստում: Երեւանում
Եհովայի Վկաները հայտնեցին «Միջազգային համաներմանը», որ Լեռնային Ղարաբաղի
հակամարտությունը բերվում է որպես հիմք քաղաքացիական այլընտրանքային ծառայություն
ստեղծելու դեմ, քանի որ իշխանությունները վախենում են, որ կլինի համոզմունքների
պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց «խուճապային փախուստ», ինչը
կթուլացնի հայ ռազմական հնարավորությունները: Այս գործոնները չեն նպաստում կրոնական
համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի
իրագործմանը:
«Միջազգային համաներումը» շարունակում է լուրջ անհանգստանալ դավանական
նկատառումներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց բանտարկումների աճող
թվի վերաբերյալ: 2007թ. սեպտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում բանտարկվել են 82
Եհովայի Վկա (73-ը դատված եւ դատապարտված, իննը մեղադրված եւ նախաքննական կալանքի
տակ): Այս թիվը նոր ռեկորդ է, որը խոսում է բանտում դավանական նկատառումներով
զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց թվի աճի տենդենóի մասին, տենդենó, որը
սաստկանում է երկարացվող դատավճիռներով (տես ստորեւ) եւ դավանական նկատառումներով
զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու
ավելի մեծ դժկամությամբ: Գլխավոր դատախազի տեղակալի կողմից «Միջազգային
համաներմանը» տրամադրված տեղեկության համաձայն, 2007 թ. հունվարից սեպտեմբեր ընկած
ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 92 Եհովայի Վկա դատական հետապնդման է ենթարկվել
Հայաստանի քրեական օրենսգրքի 327 հոդվածով»: Բացի սրանից, Միջազգային համաներումը
հայտարարել է, որ Հայաստանում Եհովայի վկաների նկատմամբ բռնություն կատարած անձիք
չեն պատժվում, Եհովայի վկաները գրականություն Հայաստան ներկրելու համար կրկնակի
ավեի մեծ հարկեր են վճարում են այլն: Վերջում Միջազգային համաներումը կոչ է անում
Հայաստանի իշխանություններին վերացնել իր նկատած խնդիրները:
Իսկ ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության
պետ Հրանուշ Խառատյանը հայտարարել է, որ Հայաստանում չկա կրոնական
անհանդուրժողականություն եւ Եհովայի վկաները միջազգային կատույցներին իրավիճակը
ներկայացնում են ոչ հավասարակշռված: Հրանուշ Խառատյանը ասել է նաեւ, որ համաձայն ԵԽ
առջեւ ստանձնած իր պարտավորությունների, Հայաստանը ընդունել է այլընտրանքային
ծառայության մասին օրենք, սակայն կրոնական համոզմունքների պատճառով զենք չվերցնող
Եհովայի վկաները հրաժարվում են նաեւ առանց զենքի այլընտրանքային ծառայությունից:
