Աշոտ Բլեյան. <br>Չհայտարարված պատերազմը պղտոր ջուր է

2007թ. դեկտեմբերի 28-ին OpenArmenia ինտերնետ կայքում կայացել է օնլայն հարցազրույց Երեվանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ։

Հարց
– Ի՞նչ զգացում ունեցաք, երբ իմացաք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը
սեպտեմբերի 1-ին այցելելու է Ձեր ղեկավարած դպրոցը։

Աշոտ Բլեյան – Կրթահամալիր պետական կազմակերպություն այցելել է ՀՀ վարչապետը։
Կրթահամալիրը ունի լիքը հոգսեր, մասնավորապես՝ շենքերի ջեռուցման և հիմնանորոգման,
շրջակա տարածքի բարեկարգման խնդիրներ, որոնք ես՝ որպես կրթահամալիրի տնօրեն պատշաճ
ներկայացրի։ Ես տնօրենի իմ պարտականությունները սովոր եմ բարեխիղճ
հետևողականությամբ կատարելու։ Ինձ գովեցի։

Հարց
– Հարգելի պարոն, ի՞նչ էք կարծում, կհագենան արդյո՞ք թուրք-ազերիների
ախորժակները, եթե մենք նրանց նվիրենք մեր Արցախը։ Միթե ապագայում չենք ունենա
բարդություններ արդեն կապված Սևանի(Գեյչա) և նույնիսկ մայրաքաղաքի(Իրիվանսկոյե
խանստվո) հետ։

Աշոտ Բլեյան – Արցախն ինձ կամ հարց տվողին չի պատկանում, մեր գույքը չէ, որ
կարողանանք նվիրել։ Արցախն այսօր այնտեղ ապրող մարդունն է։ Ես երբեք արցախցու
անունից հանդես չեմ եկել։ Մեր հարևանների հետ երեկ էլ, այսօր էլ համակեցության
խնդիր ունենք, հաշտ և շահեկան դրկիցության խնդիր։ Ահա թե ինչու պիտի ճանաչենք մեր
մահմեդական հարևաններին, հարգանքով վերաբերվենք նրանց, արագ նորոգենք համատեղ
կյանքի այրված կամուրջները, որպեսզի ապագայում նոր բարդություններ չունենանք։

Հարց
– Ադրբեջանի օրերը Հայաստանում ինձ համար նման էին, եթե լիներ «Չիկատիլոյի
օրերը Ռոստովին»։ Ի՞սկ դուք ինչ կասեիք այդ մասին։

Աշոտ Բլեյան – Մենք մեր հարևան ադրբեջանցի մասնագետների հետ մեր կրթահամալիրում
արդյունավետ քննարկումներ ունեցանք, տեսակետներ փոխանակեցինք, հարգալից լսեցինք
իրար։ Նույն գործը եթե Դուք անեք այլ անվամբ, ես կողջունեմ Ձեզ։

Հարց
– Ի՞նչ եք կարծում, կարիք չկա նման միջոցառումներ կազմակերպել նաև Հայաստանում,
ասենք Ընդդիմութայն օրեր Կառավարությունում և Իշխանության օրեր ընդդիմությունում։Մի
գուցե ավելի լավ իրար հասկանա՞ն։ (Իհարկե առանց երեխաների:)

Աշոտ Բլեյան – Պիտի ունենանք նման հասարակություն, որտեղ իշխանություն և
ընդդիմություն մշտական երկխոսության ռեժիմում են գործում։

Հարց
– Ի՞նչն է պատճառը, որ զբաղվում եք հենց այդ խնդրուվ, չկան այլ կարևոր
հարց
եր,
հենց խայտառակ իրավիճակը կրթության մեջ։ Թ՞ե համարում եք հենց Ադրբեջանի
հարցը օրհասական։

Աշոտ Բլեյան – «Ադրբեջանի օրեր» նախագծի շրջանակում իմ ելույթը՝ հանրակրթության
դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում, կարող եք կարդալ
կրթահամալիրի www.mskh.am կայքում, իսկ եթե ժամանակ ունեք կարդացեք 22.12.07թ. «Առավոտ»
թերթում իմ այլ հոդվածը։ Ինձ անհնար է շեղել հանրակրթության խնդիրներից։

Հարց
– Չե՞ք կարծում, որ իշխանությունը օգտագործում է ձեզ իր վարկանիշը դրսում
բարձրացնելու համար։

Աշոտ Բլեյան – Ինչ անե՛մ։ Ես իմ գործն եմ անում։ 2008թ. ունենանք իշխանություն, որի
հետ յուրաքանչյուր քաղաքացու անգամ համագործակցելը Ձեր վերապահումը չառաջացնի։

Հարց
– Որքա՞ն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցչի միջին աշխատավարձը:

Աշոտ Բլեյան – Մեզանում գործում է աշխատավարձի՝ հիմնական աշխատավարձ (պաշտոնական
դրույքաչափ), լրավճար, հավելավճար, պարգևավճար, ուրույն համակարգ։ 2007թ. համար
մանկավարժների դրույքաչափը բոլորի համար եղել է 50.000 դրամ, բայց ի հաշիվ մյուս
վճարների աշխահավարձը կարող է գերազանցել 100.000 դրամը։ Չէ՞ որ մեր ուսուցիչը՝
որպես հետազոտող, մասնակցում է հեղինակային մանկավարժության ծրագրերի ստեղծմանը։

Հարց
– Պարոն Բլեյան, ինչպե՞ս եք գնահատում ներկա կրթական բարեփոխումները։

Աշոտ Բլեյան – Դրանք, ցավոք, էական չեն, չեն կարող կրթական համակարգում արմատախիլ
անել կեղծիքն ու պարազիտիզմը։ Ցավոք, ավանդական կրթության իներցիան ավելի զորեղ է,
քան բարեփոխումները, որոնք լոզունգային, դեկորատիվ բնույթ ունեն։ Կրթությունը,
ինչպես հասարակական կյանքն ամբողջությամբ վերցրած, ազատականության մաքրող
ազդեցության պահանջն ունի։ Սովորող երեխա, սովորող ուսուցիչ, սովորող դպրոց (համակարգ)
ու սովորող հասարակություն. սա է, որ չունենք Հայաստանում։

Հարց
– Ադրբեջանը հայտարարում է, որ գտնվում է ՀԱՅԵՐԻ հետ պատերազմի մեջ: Պատերազմի
ընթացքում (սառը կամ տաք, կարեևոր չէ) ինչքանով է ճիշտ խոսել հաշտության մասին:

Աշոտ Բլեյան – Կարևոր է։ Հայտարարված պատերազմը, որքան էլ որպես պատերազմ սարսափելի
է, անհատի, հասարակության ու պետության համար իրավական իրականություն է։ Կարող է
համախմբող, ի վերջո ներքին ռեսուրսները խթանող դեր ունենալ։ Իսկ չհայտարարված
պատերազմը պղտոր ջուր է հասարակության համար, որում իրենց սկսում են լավ զգալ պղտոր
ջրում ձուկ որսացողները։ Սա հասարակությունը ջլատող, այլասերող վիճակ է, հատկապես
երբ համընկնում է անկախ պետականության և նոր հասարակարգի կառուցման շրջանի հետ։
Սրան մենք ականատես ենք։ Ի դեպ, ինչպես բոլոր չհայտարարված պատերազմերինը, շատ
մաշող ու երկարատև է լուծման ընթացքը։

Հարց
– Ձեր տղան պատերազմի ժամանակ կամավոր կգն՞ա բանակ։ Իսկ ձեր սաները՞։ Իսկ ո՞վ
է գնալու Հայրենիքը պաշտպանելու։ Թ՞ե դրա կարիքը չկա։

Աշոտ Բլեյան – Իմ տղաներն են այսօր հայ-ադրբեջանական հակամարտության 200 կմ ձգվող
սահմանի երկարությամբ կանգնած հազարավոր երիտասարդները, որոնք կենդանի թիրախ են
թշնամությունից կուրացած ադրբեջանցի իրենց հասակակիցների համար։ Իմ տղաները չէ , որ
պիտի պաշտպանեն ինձ իրենց մատաղ կյանքով, այլ ես, Դուք, այս վիճակի համար
պատասխանատու գործիչները, երեկվա և այսօրվա իշխանությունները՝ նրանց։ Ես երեք աղջիկ
ունեմ։ «Եթե»-ով չեմ խոսում, լավ կլինի՝ պարզեք, թե այսօրվա գործադիր և օրենսդիր
իշխանավորների, օլիգարխների տղաներից ով է սահմանային գծի վրա։

Հարց
– Ես Ձեր գործունեությանը հետեւել եմ շատ վաղուց` մինչեւ անձամբ Ձեզ ճանաչելը:
Ու անկախ էն հանգամանքից, որ որոշ հարց
երում ժամանակին Ձեզ հետ չեմ համաձայնել,
միշտ հիացել եմ էն ավյունով, էն էներգիայով ու նվիրվածությամբ, որ ունեք:
Հարց հետեւյալն է` «Իսկ հաճա՞խ են պատահում հուսահատության պահեր : Երբեւէ թեւաթափ եղե՞լ
եք: Եվ եթե այո, ինչի՞ հետ է դա կապված եղել»:

Աշոտ Բլեյան – Երևի եղել են։ Կլինեն։ Մարդ ենք, չէ՞։ Ես Ջանի Ռոդարու մոտ եմ
կարդացել՝ գաղափարները, որոնց մասին Դուք հանդգնել եք հայտարարել, պիտի հետևողական
ու անդադրում առաջ մղել։ Թևաթափ ես լինում, երբ արդյունքի հետ ես կապվում։
Թումանյանը սովորեցնում է, որ երջանկություն է «Աշխատել ուղիղ ճանապարհի վրա և գոհ
լինել ունեցածով»։

Հարց
– Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախյան հարցի լուծումը։

Աշոտ Բլեյան – Ես միշտ հանդես եմ գալիս իմ անունից, գործում եմ իմ
իրավասությունների և պարտականությունների շրջանակում։ Իմ առաջարկները վերաբերում են
Հայաստանի և Ադրբեջանի հակամատրության լուծմանը, ժողովուրդների, այդ թվում՝ Արցախի
ժողովրդի, բարի դրացիության հաստատմանը։


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ
այստեղ։