NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական միջանկյալ զեկույց-2
- Ընտրական մարմինները լավ են նախապատրաստվել փետրվարի 19–ի նախագահական ընտրություններին: Փետրվարի 9–ին ավարտվել է ընտրապայքարից թեկնածությունը հանելու համար սահմանված ժամկետը. թեկնածուներից ոչ մեկը չի հանել իր թեկնածությունը: Ինը թեկնածու մասնակցելու են ընտրարշավին:
- Բոլոր 1,923 Տեղամասային ընտրական հանձնաժողովներ (ՏԸՀ) կազմավորվել են ընտրությունների օրը քվեարկությունն ապահովելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները զեկուցել են, որ հունվարի 30–ին սկսած ՏԸՀ դասընթացները լավ են իրականացվել:
- ՏԸՀ–ներն ունեն ութ անդամ, որոնցից հինգը նշանակված են քաղաքական կուսակցությունների կողմից: ՏԸՀ նախագահների պաշտոններում ընտրված անձանց գերակշռող մեծամասնությունը նշանակվել են Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության եւ վերջինիս կոալիցիոն գործընկեր Բարգավաճ Հայաստանի «առաջադրման շղթայիե միջոցով:
- Ընտրություններից երեք օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր կայքում կտեղադրի թարմացված ընտրացուցակները եւ կհայտարարի յուրաքանչյուր ՏԸՀ–ում գրանցված ընտրողների թիվը:
- Հեռուստատեսությունները եթեր են արձակել ընտրություններին նվիրված պաշտոնական սոցիալական գովազդներ: ԿԸՀ նախագահը կազմակերպել է մամլո ասուլիս, որում հավաստիացրել է ընտրողներին իրենց ընտրության ազատության եւ քվեի գաղտնիության մասին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել «քվեների գնմանե դեմ ուղղված հայտարարությամբ, Գլխավոր դատախազն արել է հայտարարություն ընդգծելով ընտրախախտումների համար սահմանված իրավական պատիժները:
- Քարոզարշավի լեզուն երբեմն պարունակել է բարկ արտահայտություններ: Ութ թեկնածուներ անցկացրել են հանրահավաքներ: Դրանց մեծամասնությունն անցել է խաղաղ պայմաններում, սակայն անկարգության դեպքեր են տեղի ունեցել Լեւոն Տեր–Պետրոսյանի միջոցառումներից երկուսի ժամանակ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին հայտնի են հինգ միջադեպեր, որոնցում վանդալիզմի, կրակոցների կամ հնարավոր միտումնավոր հրկիզման պատճառով վնաս է հասցվել կուսակցության կամ թեկնածուի շտաբերին:
- Պաշտոնավարող վարչապետ Սերժ Սարգսյանը ծավալում է ակտիվ քարոզարշավ: Մարզերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են ճշգրիտ տարբերակում անել Սերժ Սարգսյանի քարոզարշավի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի միջեւ, մասամբ այն պատճառով, որ որոշ քաղաքապետեր ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի օգտին:
- Լրատվամիջոցների մոնիթորինգը ցույց է տալիս, որ հունվարի 21–ից (քարոզարշավի պաշտոնական մեկնարկից) սկսած զգալի կերպով ավելացել է քաղաքական եւ ընտրություններին առնչվող տեղեկատվությունը: Լրատվամիջոցների մեծ մասի կողմից թեկնածուների լուսաբանումը ընդհանուր ժամանակի առումով, ավելի հավասար էր, քան նախորդ զեկույցում ամփոփված ժամանակահատվածում: Այդուհանդերձ, Լեւոն Տեր–Պետրոսյանի լուսաբանումը տարբեր հեռարձակվող լրատվամիջոցներով պարունակում էր բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուները ներկայացվում էին ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով:
- Մինչ օրս ԿԸՀ–ում գրանցվել է 18 պաշտոնական բողոք: Փետրվարի 1–ին Սահմանադրական դատարանը դիմում է ստացել թեկնածու Արման Մելիքյանից, որը մերժվել է: Փետրվարի 8–ին դատարանը համաձայնել է քննել Լեւոն Տեր–Պետրոսյանի դիմումն այն մասին, որ լրատվամիջոցների կողմից կողմնակալ լուսաբանումը առաջացրել է« խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ընտրական գործընթացներինե:
II.
Ըստ ամենայնի, ընտրական մարմինները լավ են նախապատրաստված առաջիկա ընտրություններն անցկացնելու համար: Մինչ հունվարի 27–ը բոլոր 1,923 ՏԸՀ–ները նշանակվել եւ կազմավորվել էին օրենքի դրույթներին համաձայն: Ժառանգություն կուսակցության այլ« ընդդիմադիրե կուսակցություններից ՏԸՀ անդամության համար առաջադրումներ խնդրելու որոշումը ԿԸՀ նախագահը նկարագրել է որպես միջամտություն ընտրական հանձնաժողովների աշխատանքին: Ժառանգություն կուսակցության կողմից արված գրեթե բոլոր ՏԸՀ առաջադրումները հաստատվել են:
Ընդհանրապես, ՏԸՀ–ներն ունեն ութ անդամ, բայց արդեն վեցի առկայությամբ կարող են օրինական գործունեություն ծավալել: ՏԸՀ պաշտոնական որոշումներն ընդունվում են ներկա անդամների մեծամասնությամբ: Հունվարի 28–ին ՏԸՀ–ներն անցկացրել են իրենց առաջին նիստը, որում ընտրել են նախագահին, նախագահի տեղակալին եւ քարտուղարին (այսպես կոչված «եռյակե պաշտոնները): ՏԸՀ նախագահի պաշտոնում ընտրված անձանց ավելի քան 70 տոկոսը1 նշանակված են իշխող Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի կամ Նախագահի2« առաջադրման շղթայիե միջոցով:
Նախագահի տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում ընտրված անձանց կեսից ավելին նշանակվել են նույն հիերարխիկ շղթայի կողմից: Դատարանների նախագահների խորհրդի «առաջադրման շղթայիե3 կողմից նշանակված երկու անդամները կազմում են ՏԸՀ նախագահների մոտ 20 տոկոսը: Դաշնակցություն, Ժառանգություն եւ Օրինաց երկիր կուսակցությունների« առաջադրման շղթաներիե կողմից նշանակված երկու անդամները կազմում են ՏԸՀ նախագահների ավելի քիչ, քան 3 տոկոսը:
Հունվարի 30–ին ԿԸՀ–ն սկսեց ՏԸՀ–ների դասընթացները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները զեկուցել են, որ դասընթացները լավ են անցկացվել:
Թեկնածության հանման օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո ԿԸՀ–ն հայտարարեց, որ տպագրելու է 2,390,000 քվեաթերթիկ (թիվը չի ներառում զինծառայողների համար քվեաթերթիկները) փետրվարի 9–ի կեսգիշերից սկսած: Ընտրապայքարին կմասնակցի ինը թեկնածու: Նրանց վստահված անձինք այս գործընթացի վրա մոնիթորինգ իրականացնելու լիիրավ իրավունք ունեն:
Ընտրական օրենսգրքի եւ դրան առնչվող դրույթների համաձայն կազմվել եւ թարմացվում է Ընտրողների ազգային ռեգիստրը: Ընտրացուցակները հանրամատչելի են: Այդուհանդերձ, Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը (ռուսերեն «ՕՎԻՌե հապավմամբ) տեղեկացրել է, որ քաղաքացիները ակտիվ չեն ռեգիստրի իրենց մուտքերի ստուգման հարցում: «ՕՎԻՌե-ի տեղական ստորաբաժանումներն անցկացնում են տվյալների դռնից դուռ ճշգրտում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ն «ՕՎԻՌե-ից խնդրել է տրամադրել տեղեկատվություն այն անձանց թվի մասին, ովքեր դիմել են իրենց «փաստացիե բնակության վայրում
1 Համաձայն թիվ 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ տրամադրված տեղեկատվության:
2 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) յուրաքանչյուր անդամ նշանակում է մեկական անդամ 41 ԸԸՀ–ներից յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր ԸԸՀ անդամ նշանակում է մեկ ՏԸՀ անդամ:
3 Դատարանների նախագահների խորհուրդը ինքնակառավարվող մարմին է, որը ստեղծված է դատական համակարգի վարչարարության արդյունավետությունն ապահովելու համար: Այն կազմավորված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատարանների բոլոր նախագահներից: Դատարանների նախագահների խորհուրդի նախագահն է Վճռաբեկ դատարանի նախագահը:
4 Փետրվարի 7-ի տվյալներով թեկնածուներն առաջադրել էին հետեւյալ թվով վստահված անձ` Սերժ Սարգսյան` 5,343 հոգի, Լեւոն Տեր–Պետրոսյան` 2,460 հոգի, Տիգրան Կարապետյան` 2,391 հոգի, Արթուր Բաղդասարյան` 1,964 հոգի, Վազգեն Մանուկյան` 300 հոգի, մյուսները` 0: քվեարկելու համար` գրանցման վայրի փոխարեն: «ՕՎԻՌե–ը պատասխանել է, որ այս տեղեկատվությունը չի կարող տրամադրվել մինչեւ փետրվարի 12–ը` այս դրույթից քաղաքացիների օգտվելու համար սահմանված վերջնաժամկետը: Համաձայն օրենքի` դիմողները կներգրավվեն իրենց փաստացի բնակության վայրում գտնվող ՏԸՀ–ի լրացուցիչ ընտրացուցակում եւ նրանց մշտական բնակության վայրում արված մուտքագրումը կջնջվի:
ԿԸՀ–ն հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին, որ թարմացված ընտրացուցակները կհրապարակի իր կայքում ընտրություններից երեք օր առաջ եւ հրապարակավ կհայտարարի յուրաքանչյուր ՏԸՀ–ում գրանցված ընտրողների փոփոխված թիվը: Ընտրությունների օրը ՏԸՀ–ները կարող են ունենալ մինչեւ հինգ տարբեր ընտրացուցակներ, ինչպես նաեւ ընտրությունների օրը կարող են անձանց գրանցել քվեարկության համար լրացուցիչ ցուցակում5: ՏԸՀ արդյունքների արձանագրությունը չի պարունակում տվյալներ գրանցված ընտրողների թվի մասին: Հետեւաբար, ՏԸՀ–ների մակարդակով ընտրողների մասնակցությունը հնարավոր կլինի իմանալ միայն բացարձակ թվերով, այլ ոչ տոկոսային արտահայտությամբ (ընտրողների մասնակցություն):
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ն շարունակում է ստանալ զեկույցներ քաղաքացիների քվեների գնման սխեմաների մտահոգության եւ անձնագրային տվյալների հավաքագրման եւ քվեի գաղտնիության վերաբերյալ անհանգստության մասին, ինչը բացասաբար է ազդում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա:
Հանրապետության Նախագահը հայտնել է հայկական իշխանությունների կողմից միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ընտրությունների կազմակերպման մտադրության մասին: Գլխավոր դատախազը հանրային հայտարարություններ է արել` կրկին անգամ զգուշացնելով ընտրախախտումների համար սահմանված իրավական պատիժների մասին: Փետրվարի 5–ին ԿԸՀ նախագահը հրավիրել է մամլո ասուլիս, որի ընթացքում անդրադարձել է քվեների գաղտնիությանը եւ տեղեկացրել քաղաքացիներին, որ նրանք պարտավոր չեն իրենց անձնագրային տվյալները տրամադրել դրանք հավաքողներին6 , իսկ եթե արդեն արել են, ապա միեւնունն է կարող են քվեարկել իրենց ընտրությամբ առանց որեւ է
5«Հիմնական ընտրացուցակ, զինծառայողների ընտրացուցակ, ՏԸՀ–ներում ծառայության մեջ գտնվող ոստիկանների ընտրացուցակ, հիվանդանոցներում գտնվող անձանց ընտրացուցակ, իրենց «փաստացիե բնակության վայրում քվեարկող անձանց ընտրացուցակ եւ լրացուցիչ ցուցակ ընտրության օրը իրենց ընտրական իրավունքը վերականգնած անձանց համար (լրացուցիչ ցուցակ):
ԿԸՀ քարտուղարը տեղեկացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին, որ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձանց թիվը հայտնի կլինի միայն համապատասպան ՏԸՀ–ին:
6 Քվեարկելիս քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) համարը պետք է գրանցվի ընտրացուցակում: պարտադրված վերահսկողության: Նրա մեկնաբանությունները լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես քվեների առք ու վաճառքի դեմ ուղղված հստակ հայտարարություններ է արել:
Քարոզարշավի իր ուղերձներից մի քանիսում նախագահի Դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը վստահեցրել է ընտրողներին, որ քվեախցերում տեսախցիկներ չկան, մինչ Օրինաց երկրի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կոչ է արել աջակիցներին չվաճառել իրենց քվեներն ու քվեարկել իրենց խղճի համաձայն: Հանրապետական կուսակցության թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրողներին վստահեցրել է ընտրական գործընթացի արդարության մեջ:
Հեռուստատեսությամբ եթեր են տրվում հանրային տեղեկատվական հեռարձակումներ, որոնք, ի թիվս այլոց, հիշեցնում են քաղաքացիներին, որ «նրանց քվեն գաղտնի էե: Ի հավելումն, ընտրությունների օրը ՏԸՀ–ները կցուցադրեն հանրային իրազեկման պաստառներ:
Ընտրությունը քոնն էե ՀԿ–ն պատրաստել է Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող տեղեկատվական հոլովակներ, որոնք կոչ են անում քաղաքացիներին դիմակայել իրենց քվեների գնման փորձերին եւ բարելավել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:
III.
Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21–ին եւ ավարտվելու է փետրվարի 17–ի կեսգիշերին:
Քարոզարշավի լեզուն երբեմն պարունակել է բարկ արտահայտություններ:
Զեկույցում ընդգրկված ժամանակահատվածում ութ թեկնածուներ քարոզարշավ են իրականացրել հանրահավաքների միջոցով, որոնցից երեքի քարոզարշավներն անց են կացվել երկրի տարածքով մեկ: Ի տարբերություն մյուս թեկնածուների, Լեւոն Տեր–Պետրոսյանը իշխանությունների հասցեին նսեմացնող արտահայտություններ արել է հաճախ: Հանրահավաքների մեծ մասն անցել է խաղաղ պայմաններում:
Այնուամենայնիվ, հունվարի 27–ին Թալինում (Արագածոտնի մարզ) կայացած հանրահավաքի ժամանակ պատահած միջադեպը, որ վերաբերում եր մի քաղաքացու եւ Լեւոն Տեր–Պետրոսյանի աջակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, այս պահին քննվում է Ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Ի սկզբանե հինգ կասկածյալներ ձերբակալվել էին եւ պահվել կալանքի տակ, նրանցից մեկը` անչափահաս, ազատ էր արձակվել 48 ժամ անց: Բոլոր հինգի նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով: Դատարանի որոշմամբ կալանքի տակ պահվող 4 անձանց նկատմամբ շարունակվում է նախաքննություն: Մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալների նկատմամբ որպես պատժամիջոց կկիրառվի տուգանք կամ ազատազրկում: Մեղադրյալներից մեկն ավելի ուշ ազատ է արձակվել:
Մեկ այլ դեպք վերաբերում է հունվարի 28–ին Լեւոն Տեր–Պետրոսյանի աջակիցների կողմից Երեւանում կազմակերպված մեքենաների չարտոնված երթին: Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հիման վրա («հասարակական կարգի դիտավորյալ խախտմանե վերաբերյալ) եւ «պետական իշխանության նկատմամբ բռնություն գործադրելուե վերաբերյալ 316 հոդվածի հիման վրա:
Փետրվարի 6–ին Արտաշատում (Արարատի մարզ), Լեւոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ, անձանց մի փոքր խումբ պատահած ուղղությամբ առարկաներ է նետել մասնակիցների վրա: Պարոն Տեր–Պետրոսյանի թիկնապահներից մեկը ֆիզիկական հարձակման է ենթարկվել եւ կրել է մարմնական վնասվածքներ:
Գլխավոր դատախազությունը ստացել է եւս մեկ բողոք հանրահավաքին մասնակցած երկու անձանց կողմից: Նրանք հայտարարում են, որ իրենք հարձակման են ենթարկվել ու կրել են ֆիզիկական վնասներ, Լեւոն Տեր–Պետրոսյանի կողմից կառավարության հասցեին, նրանց խոսքերով, վիրավորական ասվածների դեմ իրենց առարկությունները բարձրաձայն արտահայտելուց հետո: Միջադեպը հետաքննվում է ոստիկանության տեղական ստորաբաժանման կողմից:
Փետրվարի 3–ի հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները, Օրինաց Երկիր կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջերս ինքը ստացել է մահվան սպառնալիքներ: Նա չի նշել, թե ում կողմից են ստացվել սպառնալիքները: Ազգային անվտանգության ծառայության պետը պարոն Բաղդասարյանին պաշտոնապես պաշտպանություն է առաջարկել, որը վերջինս ընդունել է: Հայտարարության առնչությամբ հարուցվել է քրեական հետաքննություն:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին հայտնի են հինգ միջադեպեր, որոնցում վանդալիզմի, կրակոցների կամ հնարավոր միտումնավոր հրկիզման պատճառով վնաս է հասցվել կուսակցության կամ թեկնածուի շտաբերին7:
Սերժ Սարգսյանի քարոզչական նյութերը մեծապես տեսանելի են Երեւանում եւ այլ քաղաքներում, մասնավորապես գովազդային վահանակների միջոցով եւ խանութների ցուցափեղկերում: Վահան Հովհաննիսյանի եւ Արթուր Բաղդասարյանի քարոզչական նյութերը տեսանելի են Երեւանում եւ որոշ մարզկենտրոններում Վանդալիզմի դեպք Օրինաց երկիր կուսակցության Վանաձորի (Լոռու մարզ) գրասենյակում հունվարի 25–ին, հնարավոր հրկիզման դեպքեր Լեւոն Տեր–Պետրոսյանի Սիլիկյան թաղամասում գտնվող շտաբում (Երեւան) հունվարի 30–ին եւ Վանաձորի շտաբում փետրվարի 1–ին, ինչպես նաեւ փետրվարի 1–ին կրակոցներ Հանրապետական կուսակցության երկու գրասենյակների վրա Երեւանի Նոր Նորք–Ավան թաղամասում: առավել նվազ չափով:
Ըստ օրենքի« համայնքային ղեկավարներըե պարտավոր են տեղեր հատկացնել առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր տեղամասում, թեկնածուների քարոզչական նյութերի ցուցադրման համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները զեկուցել են այս դրույթի ոչ հետեւողական իրականացման մասին8: Ընտրական օրենսգրքով չի կարգավորվում քարոզչական նյութերի փակցման խնդիրը, այն հասարակական վայրերում, որոնք այդ նպատակով հատկացված չեն: Երեւան քաղաքի քաղաքապետը հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին, որ քարոզչական նյութերի համար չհատկացված հասարակական վայրերում նյութերի փակցնումը համարվում է« կարգի խախտում մեկնաբանություն, որին համաձայնեց նաեւ Երեւան քաղաքի Ոստիկանության պետը: Վահան Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր–Պետրոսյանի շտաբերից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին հայտնել են, որ իրենց քարոզչական պաստառները կանոնավոր կերպով հեռացվում են, դրանց վրա փակցվում են այլ պաստառներ կամ ոչնչացվում են:
2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղական իշխանությունները հանդուրժողական մոտեցում էին ցուցաբերում քարոզչական նյութերի փակցմանը չարտոնված հասարակական տարածքներում: Սերժ Սարգսյանի քարոզչական նյութերը տեղակայված են հանրային սեփականություն հանդիսացող մի շարք շինությունների վրա կամ դրանց մեջ:
Ընտրական օրենսգիրքը չի սահմանում «նյութական ապրանքներիե նշանակությունը, այսինքն որեւէ ապրանք կամ ծառայություն, որ կարելի է անվճար տրամադրվել թեկնածուին: Այդուհանդերձ, ԿԸՀ–ն հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին, որ չնայած թեկնածուի աջակիցը կարող է քարոզարշավի համար նրան անվճար տրամադրել գրասենյակային տարածք, սակայն մեծ քանակով տպագրական նյութերը պետք է հաշվառվեն` նույնիսկ, եթե դրանք նվիրատվություն են:
Ընտրական օրենսգրքի պահանջով թեկնածուները պետք է բացեն հատուկ բանկային հաշիվ քարոզարշավի մուտքերի եւ ծախսերի համար: Թեկնածուներն իրավունք ունեն ստանալ եւ ծախսել մինչեւ 70,000,000 դրամ (մոտ 155,000 եվրո): Եթե թեկնածուն բանկային այս հիմնադրամից բացի որեւէ այլ ֆինանսական միջոցներ օգտագործի, ապա ԿԸՀ–ն կարող է դիմել դատարան` թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար: Բանկը, որում պահվում են հաշիվները, ամեն երեք օրը մեկ պետք է ԿԸՀ տեղեկացնի մուտքերի եւ գործարքների մասին, իսկ թեկնածուները մինչ հունվարի 31–ը պետք է ԿԸՀ ներկայացնեին նվիրատվություններին վերաբերող մանրամասները:
Մինչ օրս քարոզարշավի վերաբերյալ արված Օրինակ, Իջեւանում քաղաքապետը հատկացրել էր այդ տեղերը, մինչդեռ Գյումրիում` ոչ: Ախուրյանում (Գյումրիի մոտակայքում) եւ Արթիկում (Շիրակ) քաղաքապետերը տեղեկացրել են քաղաքական կուսակցություններին, որ համայնքային տարածքներում քարոզչական նյութեր փակցնելու համար անհրաժեշտ է վճարել: Երեւանում ՕրինացԵրկրիեւ Լեւոն Տեր–Պետրոսյանի քարոզարշավի որոշ թիմեր տեղյակ չէին, որ իրենց պաստառների փակցման համար գոյություն ունի պաշտոնապես հատկացված տարածք:
հայտարարագրումները ցույց են տալիս թեկնածուների ունեցած ֆինանսական ռեսուրսների մեծ տարբերություն9: Սերժ Սարգսյանը ծավալում է ակտիվ քարոզարշավ: Նա չի դադարեցրել իր պաշտոնավարումը որպես վարչապետ: 2007 թվականի դեկտեմբերին նա ստեղծել է« Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմե–ին առընթեր աշխատանքային խումբ, որի նպատակն է վերլուծել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները եւ քննարկել նրանց խնդրանքները եւ բողոքները:
Փետրվարի 3–ին լրատվամիջոցները հաղորդմամբ վարչապետն այցելել է խմբի գրասենյակ« նրա աշխատանքը ստուգելու նպատակովե, որտեղ նա հանդիպել է դիմումատուների հետ: Ցուցադրվել են խմբից աջակցություն ստացած քաղաքացիներ, որոնցից ոմանք գովաբանել են Սերժ Սարգսյանին: Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, որը քարոզում է Սերժ Սարգսյանի օգտին, հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին, որ իրենք իրականացնում են դռնից դուռ քարոզարշավ` առաջարկելով քաղաքացիներին լրացնել «դիմումներե, որոնք հանձնվել են այն մշտական բաժնին, որտեղ տեղակայված է այդ նույն աշխատանքային խումբը10: Ընտրական օրենսգիրքը արգելում է վարչական ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով:
Մարզերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են ճշգրիտ տարբերակում անել Սերժ Սարգսյանին աջակցող Հանրապետական կուսակցության քարոզարշավի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի միջեւ, մասամբ, այն պատճառով, որ որոշ քաղաքապետեր ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի ընտրության օգտին11: Ի հավելումն, Հանրապետական կուսակցությունն ունի մի շարք գրասենյակներ տեղական ինքնակառավարման տարբեր օղակների
9 ԿԸՀ հայտարարեց, որ թեկնածուները հավաքագրել են հետեւյալ գումարները` Սերժ Սարգսյան` 69,550,000 դրամ, Վահան Հովհաննիսյան` 45,500,000 դրամ, Արթուր Բաղդասարյան` 21,960,000 դրամ, Լեւոն Տեր–Պետրոսյան` 16,286,500 դրամ, Արտաշես Գեղամյան` 14,600,000 դրամ, Վազգեն Մանուկյան` 2,412,000 դրամ, Տիգրան Կարապետյան` 600,000 դրամ, Արամ Հարությունյան` 190,000 դրամ, իսկ Արման Մելիքյանը չուներ քարոզարշավին նվիրատվություններ: Միայն պարոն Հովհաննիսյանն է հայտնել իր կուսակցությունից ֆինանսական միջոցներ ստանալու մասին:
10 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ն ունի 32 դիմումի պատճեներ, որոնց վրա կա Կառավարության աշխատակազմի կնիքը:
11 Օրինակ, Ալավերդու(Լոռու մարզ) եւ Գյումրիի (Շիրակի մարզ) քաղաքապետերը շարունակում են իրականացնել իրենց պաշտոնական պարտականությունները ակտիվորեն մասնակցություն ցուցաբերելով Սերժ Սարգսյանի ընտրության համար Հանրապետական կուսակցության վարած քարոզարշավին: Գորիսի (Սյունիք) եւ Մասիսի (Արարատ) քաղաքապետերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թաղապետը տեղեկացրել էն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին, որ իրենք ժամանակավոր արձակուրդ են գնացել իրենց պաշտոններից Սերժ Սարգսյանի քարոզարշավում ներգրավվելու համար, մինչդեռ Արմավիրի (Արմավիր) քաղաքապետը հայտնել է, որ նա մասնակցում է քարոզարշավին միայն սովորական աշխատանքային ժամերից դուրս: Օձունի (Լոռու մարզ) գյուղապետը աշխատանքային օրը բաժանում է երկու գործառույթների միջեւ:
շինություններում (մայրաքաղաքի թաղամասերում, մարզերի քաղաքներում եւ գյուղերում)12: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ին, որ Հանրապետական կուսակցության բոլոր տեղական ճյուղերը «վերածվել ենե նախընտրական գրասենյակների՝ այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման շինություններում տեղակայվածները:
Պետական հաստատության մի աշխատակից հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ–ին, որ իրենք հրահանգ են ստացել իրենց վերադասից մասնակցել Սերժ Սարգսյանի քարոզարշավի միջոցառումներից մեկին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները զեկուցել են, որ փետրվարի 6–ին Սերժ Սարգսյանի հանրահավաքի օրը Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), տեղական հասարակական տրանսպորտն անվճար էր ժամը 11:30-ից մինչ 23.30-ը եւ, որ քաղաքային եւ մարզային իշխանությունների շինություններում աշխատասենյակները հիմնականում դատարկ էին: Աշխատակիցներից դիտորդները տեղեկացել են, որ իրենց ասվել է, որ կարող են աշխատանքը թողնել հանրահավաքին մասնակցելու համար: Լեւոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին բողոքել են, որ խոչընդոտներ են ստեղծվել իրենց նախընտրական միջոցառումներն իրականացնելու համար Մեծավան, Օձուն եւ Ալավերդի համայնքներում (Լոռու մարզ), երբեմն տեղական իշխանությունների ներգրավվածությամբ:
IV.
Հունվարի 11-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը սկսեց իրականացնել լրատվամիջոցների մոնիթորինգ13: Սույն զեկույցը ներառում է հունվարի 21-ից` պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրվանից, մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածը: Այս ժամանակահատվածում լրատվամիջոցներով հեռարձակվող քարոզարշավին եւ ընտրություններին վերաբերվող տեղեկատվության ծավալը զգալիորեն աճել է:
12 Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի հոդված 26–ի համաձայն «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կուսակցություններին շինություններ են տրամադրում հավասար հիմունքներովե: Այն նաեւ նշում է, որ «նրանք նաեւ ապահովում են հավասար հնարավորությունների կուսակցությունների ընտրական քարոզարշավների իրականացման համարե:
13 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ը մոնիթորինգի է ենթարկում հետեւյալ լրատվամիջոցները`Հ1 (հանրային հեռուստատեսություն), ԱԼՄ, Արմենիա, Հ2 (համապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքներ), Կենտրոն,Շանթ,ԵրկիրՄեդիա (Երեւանից դւորս սահմանափակ ծածկույթ ունեցող հեռուստաալիքներ), Հանրային ռադիո, Ազատություն ռադիոկայան, Հայաստանի Հանրապետություն (պետական ֆինանսավորմամբ), Առավոտ, ԱԶԳ, Հայկական ժամանակ (թերթեր):
Առ այսօր Հ1-ը(Հանրային հեռուստաընկերությունը) եւ Հանրային ռադիոն գործել են իրենց իրավական պարտավորություններին համապատասխան` անվճար եթերաժամ տրամադրելով բոլոր թեկնածուներին14: Թեկնածուներից երկուսը` Տիգրան Կարապետյանը եւ Արման Մելիքյանը, որոշել են չօգտվել հանրային ռադիոյի անվճար եթերաժամերից: Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը դեռեւս որեւէ հանրային հեռարձակողից վճարովի հիմունքներով եթերաժամ ձեռք չեն բերել15: Անվճար հոլովակները հեռարձակվել են ժամը 17.15-ից սկսած, որը դուրս է ամենամեծ հեռուստալսարանն ապահովող հեռուստաժամից (primetime–ից):
Զեկույցում ամփոփված ժամանակահատվածում Հ1-ըողջամիտ արդարացիություն է ցուցաբերել բոլոր ինը թեկնածուների լուսաբանմանը հատկացված ժամանակի առումով: «Եվրոպոլիսե թոք–շոուն նպատակ ունի մինչեւ քվեարկության օրը հյուրընկալելու բոլոր թեկնածուներին: Սակայն Լեւոն Տեր–Պետրոսյանը չի մասնակցել հաղորդման հունվարի 29-ի թողարկմանը, որին պետք է մասնակցեր ըստ պայմանավորվածության` ըստ երեւույթին իր զբաղված օրակարգի պատճառով:
Լուրերի թողարկումներում Լեւոն Տեր–Պետրոսյանի լուսաբանումը մեծամասամբ պարունակել է քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուների լուսաբանումը ընհանուր առմամբ եղել է դրական կամ չեզոք: Հանրային ռադիոն թեկնածուների լուսաբանմանը ընդհանուր առմամբ ավելի քիչ ժամանակ է տրամադրել, քան Հ1-ը, բայց իր լուսաբանման տոնի առումով նմանատիպ մոտեցում է ցուցաբերել:
Մոնիթորինգի ենթարկված վեց մասնավոր հեռուստաալիքներից Հ2-ը ինը թեկնածուներին ընդհանուր առմամբ արդարացիորեն է եթերաժամ տրամադրել: Արմենիա հեռուստաընկերությունը թեկնածուներից ութին արդարացի ծավալով եթերաժամ է տրամադրել, սակայն Սերժ Սարգսյանի լուսաբանման ծավալը մոտ երկու անգամ գերազանցել է մյուս թեկնածուներից որեւէ մեկի լուսաբանման ծավալը: Շանթ հեռուստաընկերությունը վեց թեկնածուների է արդարացի ծավալով եթերաժամ տրամադրել, մինչդեռ ԱԼՄ–ն իր եթերաժամի մոտ 75 տոկոսը հատկացրել է երեք թեկնածուների16: Երկիր Մեդիան բոլոր ինը թեկնածուներին հատկացված եթերաժամի մեծ մասը (մոտ 36 տոկոսը) տրամադրել է Վահան Հովհաննիսյանին:
Մասնավոր եւ հանրային լրատվամիջոցները ընդհանուր առմամբ լուսաբանել են Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածու: Գրեթե բոլոր հեռարձակվող լրատվամիջոցները նրան մյուս թեկնածուների համեմատ ներկայացրել են առավել
14 Ըստ օրենքի քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի անվճար հիմունքներով ստանալ մինչեւ 60 րոպե եթերաժամ հանրային հեռուստատեսությամբ եւ մինչեւ 120 րոպե հանրային ռադիոյով:
15 Տվյալները տրամադրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (փետրվարի 6, 2008):
16 Սերժ Սարգսյանին հատկացվել է եթերաժամի 35 տոկոսը, Տիգրան Կարապետյանին եւ Վահան Հովհաննիսյանին տրամադրվել է յուրաքանչյուրին եթերաժամի 21 տոկոսը:
բարենպաստ լույսի ներքո: Մասնավոր լրատվամիջոցները մեծամասամբ խուսափել են մյուս ութ թեկնածուներից յոթի վերաբերյալ քննադատական ակնարկներ ներկայացնելուց, մինչդեռ վեց մասնավոր հեռուստաընկերություններից երեքի կողմից Լեւոն Տեր–Պետրոսյանի լուսաբանումը մեծապես բացասական բնույթ է կրել:
Հանրային եւ մասնավոր լրատվամիջոցները պարտավոր են «անկողմնակալ եւ չքննադատողե տեղեկատվություն ներկայացնել թեկնածուների քարոզարշավների մասին, ինչպես նաեւ «հավասար պայմաններ երաշխավորել զանգվածային լրատվամիջոցների մատչելիության առումովե: Լեւոն Տեր–Պետրոսյանի բացասական լուսաբանումը մասամբ պայմանավորված է այն հաճախականությամբ, որով մյուս թեկնածուները, մասնավորապես Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ գործող նախագահը (ով թեկնածու չի հանդիսանում) քննադատել են Լեւոն Տեր–Պետրոսյանին17:
Գրեթե բոլոր հեռարձակվող լրատվամիջոցների լրատվական ծրագրերը (բացառությամբ Ազատություն ռադիոկայանի) գրեթե ամբողջովին բաց են թողել Սերժ Սարգսյանի եւ գործող նախագահի վերաբերյալ Լեւոն Տեր–Պետրոսյանի կողմից արված քննադատական ակնարկները: Այնուամենայնիվ, պարոն Տեր–Պետրոսյանը անվճար եթերաժամի ընթացքում երբեմն քննադատել է գործող նախագահին եւ Սերժ Սարգսյանին:
Շրջանառության հարաբերականորեն ցածր ծավալի պատճառով տպագիր մամուլը ավելի քիչ ազդեցություն ունի, քան հեռարձակվող լրատվամիջոցները: Պետության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանին տրամադրել է բոլոր թեկնածուներին հատկացված մակերեսի 38 տոկոսը, որտեղ նա ներկայացվել է բարենպաստ լուսի ներքո: Ի հակառակ դրան, մասնավոր սեփականություն հանդիսացող Հայկական Ժամանակը զգալի աջակցություն է ցուցաբերել Լեւոն Տեր–Պետրոսյանին եւ հատկացրել բոլոր թեկնածուներին տրամադրված մակերեսի 65 տոկոսը: Առավել հավասարակշռված լուսաբանում է արձանագրվելԱռավոտօրաթերթում:
V. Բողոքներ կարող են ներկայացվել ԿԸՀ–ին, ԸԸՀ–ին, դատարաններին կամ Գլխավոր դատախազին: Բողոքարկումները քննվում են վերջերս ստեղծված Վարչական դատարանի կողմից: Մինչ փետրվարի 8-ը ԿԸՀ–ին 18 դիմում–բողոք է ներկայացվել` բոլորը քաղաքացիների (Լեւոն Տեր–Պետրոսյանի ընտրությունների «մոնիթորինգի խմբիե անդամների) անունից: Դիմում–բողոքներից ինը մերժվել են, ընտրակաշառքների բաժանմանը վերաբերող երկու դիմում–բողոք փոխանցվել են Գլխավոր դատախազին, մեկը` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, իսկ քարոզարշավի իրավախախտումների վերաբերյալ չորս
Հունվարի 26-ին, փետրվարի 1–ին եւ 8–ին Նախագահի կողմից արված մեկանբանությունները: դիմում–բողոք դեռեւս գտնվում են քննարկման փուլում: Հունվարի 21-ից ի վեր ԿԸՀ–ն պաշտոնական նիստ չի գումարել: Սակայն այն անդրադարձել է դիմում–բողոքներին` ԿԸՀ նախագահի ստորագրությամբ նամակ հրապարակելով:
Սա ԿԸՀ–ի պաշտոնական որոշումների ընդունման գործընթացի մաս չի հանդիսանում: Ընտրական օրենսգրքի 32.2 հոդվածը պահանջում է ընտրական հանձնաժողովներին գործել «կոլեգիալության» սկզբունքով: Վարչական դատարանը քննել է ընտրությունների հետ առնչվող երկու գործ: Փետրվարի 7-ին քննվել է հունվարի 22-ին Երեւանում հանրահավաք եւ երթ կազմակերպելու համար Լեւոն Տեր–Պետրոսյանի դիմումին Երեւանի քաղաքապետի տրված պատասխանի վերաբերյալ (տես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ միջանկյալ զեկույց 1) քաղաքացիների (Լեւոն Տեր–Պետրոսյանի ընտրությունների «մոնիթորինգի խմբիե անդամների) կողմից ներկայացված բողոքը: Այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի փետրվարի 11-ին: Երկրորդ գործը, որը դեռ պետք է քննվի, պաշտոնական բողոքին ԿԸՀ–ի տրված պատասխանի բողոքարկում է:
Թեկնածուների կողմից ընտրություններին առնչվող երկու գործ է ներկայացվել Սահմանադրական դատարան: Փետրվարի 1-ին Արման Մելիքյանը դիմել է դատարարանին իր` որպես թեկնածուի առջեւ ծառացած «անհաղթահարելի խոչընդոտը վերացնելու» դիմումով, քանզի ըստ օրենքի Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիները չեն կարող քվեարկել: Դատարանը մերժեց հայցը քննել այն հիմքով, որ Ընտրական օրենսգրքում սահմանված իրավական դրույթը «անհաղթահարելի խոչընդոտ» չէ թեկնածուի համար:
Դատարանը համաձայնել է փետրվարի 8-ին քննել Լեւոն Տեր–Պետրոսյանի ներկայացրած հայցը, ով պնդում է, որ «ստեղծվել են խոչնդոտներ, որոնք ընտրություններին իր հետագա մասնակցությունը դարձնում են անհնարին, մասնավորապես` նախորդ երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը եւ ռադիոն իրականացրել են իր դեմ ուղղված քարոզարշավ եւ այդպիսով նա չի օգտվում քարոզարշավի համար օրենքով նախատեսված հավասար պայմաններից: Եթե դատարանը հաստատի, որ նման խոչընդոտներ գոյություն ունեն, ապա ընտրությունները կհետաձգվեն երկու շաբաթով: Եթե այդ խոչընդոտները չեն կարող վերացվել, ապա նոր ընտրություններ կանցկացվեն 40 օր անց:
Գլխավոր դատախազությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ` հետաքննելու քրեական օրենսգրքով սահմանված ընտրություններին առնչվող խախտումները: Դատախազությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում նաեւ Հանրապետական կուսակցության շտաբերի վրա հարձակումների, Օրինաց Երկիր կուսակցության շտաբի վրա հարձակման, Լեւոն Տեր–Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի, նրա շտաբերից մեկին հասցված վնասների եւ Արթուր Բաղդասարյանի կյանքին արված սպառնալիքների առնչությամբ:
