NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պատրաստ ենք պաշտպանել ձեր իրավունքները
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության հայտարարությունը
ՀՀ նախագահի ընտրության քվեարկության ողջ օրվա ընթացքում «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը տարբեր ընտրատեղամասերից ստանում էր նույն ահազանգը. ընտրողը եկել է քվեարկելու եւ պարզել, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Ընտրական հանձնաժողովներն էլ այս ընտրողներին թույլ չեն տվել քվեարկել։
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը խնդրում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նման խնդիր են ունեցել, դիմել «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակ։ Մենք պատրաստ ենք եւ կարող ենք իրավական ընթացք տալ այս բողոքներին գրավոր դիմումների առկայության դեպքում։ Անհրաժեշտության դեպքում կմատուցվի անվճար իրավաբանական ծառայություն։
«Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008»–ին կարող եք դիմել 080-080-804 հեռախոսահամարով։
