NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեկ թեմայով նամակ չորս կուսակցության
«Հիմա» եւ «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունները նամակներ են հղել կոալիցիոն չորս կուսակցություններին: Պահանջը նույն է, տարբեր են ներածականները:
Բաց նամակ
«Օրինաց Երկիր» կուսակցությանը
2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, առաջին աստիճանի □Մարտական խաչի□ շքանշանի առաջին աստիճանի ասպետ, □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ հասարակական նախաձեռնության համակարգող, հայկական բանակի պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանն ազատազրկված է` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների, կեղծ մեղադրանքների և անարդար դատավճիռների արդյունքում: Մինչև կալանքը իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը: Իսկ այսօր նրան արդեն սպառնում են արտաքսել Հայրենիքից:
Այս ընթացքում Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ ապօրինություններ գործեցին.
• ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, ով երկու անգամ խախտեց □Քաղաքացիության մասին□ օրենքը, ըստ որի նա պարտավոր էր պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհել □Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած□, □ազգությամբ հայ□ Ժիրայր Սէֆիլյանին:
• ԱԱԾ-ն, որը տևական ժամանակ ապօրինի գաղտնալսումներ և հետապնդումներ իրականացրեց, ակնհայտ անհիմն մեղադրանք ներկայացրեց 301 հոդվածով և հնարավոր առավելագույն ժամկետով ձգձգեց նախաքննությունը, բացի այդ, ձերբակալեց մեկ այլ ազատամարտիկի, որի տանը գտնվող և իրենց վաղուց հայտնի զինանոցը ներկայացրեց որպես □Սեֆիլյանի գործի շրջանակներում հայտնաբերված□ ավելի ծանր մեղադրանքներ հարուցելու հնարավորություն ունենալու համար, ինչը, սակայն, տեղի չունեցավ իրենից անկախ պատճառով, քանի որ ձերբակալվածը չհամաձայնեց սուտ ամբաստանել իր հրամանատարին, որի համար էլ առ այսօր բանտում է:
• ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, որը ստեց և չհաստատեց Ժիրայր Սէֆիլյանի մոտ գտնվող ատրճանակի` մարտական պարգև, ուստի` օրինական լինելը և խայտառակվեց, քանի որ դատաքննության ընթացքում, ոմանց համար անսպասելի, ներկայացվեցին զենքի օրինականությունը հաստատող փաստաթղթերը:
• Դատարանները, որոնք բացարձակապես անօրինական հիմնավորումներով նախ երկարաձգում էին նախնական կալանքի ժամկետը, իսկ հետո պատվիրված դատավճիռ կայացրեցին և նույնիսկ այդ մեղադրանքի համար անհամաչափ խիստ պատիժ կիրառեցին` պնդելով, թե □թեև զենքն օրինական էր, բայց այն Սէֆիլյանին էր տրամադրվել ինչ-որ կարգի խախտմամբ□, ուստի մեկուկես տարի ազատազրկում:
• Քրեակատարողական մարմինները, որոնք ապօրինի կերպով Ժիրայր Սէֆիլյանին զրկեցին պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից:
• Ոստիկանությունը, որը դիմել է վարչական դատարանին Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու պահանջով` շատ լավ իմանալով, որ օրենքն արգելում է արտաքսել խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող անձին:
Այսօր հերթական քաղաքական պատվերն է իջեցված վարչական դատարանին, որին ստիպում են արտաքսման որոշում կայացնել հակառակ այն փաստի, որ Ժիրայր Սէֆիլյանն ընտանիքի հետ Հայաստանում է բնակվում արդեն 17 տարի, խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, մի քանի անգամ դիմել է ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև Հայաստանում գտնվելու օրինական կարգավիճակ ստանալու համար:
Հիրավի օրինաց երկիր…
Իբրև պատերազմի տարիներին 23 տարեկան հասակում Լիբանանից կամովին հայրենիքը պաշտպանելու եկած զինվոր, Արցախյան Ազատամարտի ամենահայտնի զորամասերից մեկի հրամանատար, ազգային-հասարակական գործիչ` իր կենսագրությամբ Ժիրայր Սէֆիլյանը վաստակել է իր հայրենիքում առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի արժանանալու իրավունքը:
Մինչդեռ □Օրինաց Երկիրը□ և Կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները չեն արտահայտել ազգային հերոսի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը և շարունակում են լռակյաց դիտել հալածանքների ուժգնացող շղթան:
Մենք պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:
Բաց նամակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը
2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, փոխգնդապետ, □Մարտական խաչ□ շքանշանի առաջին աստիճանի ասպետ, □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը գտնվում է կալանքի տակ` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների արդյունքում: Սկզբնական շրջանում իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը, իսկ 2006թ-ի դեկտեմբերի 9-ից` կալանքը, ինչի □հիմնավորում□ է ընտրվել ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրեն իբրև մարտական պարգև շնորհված զենքը:
Հետևողական հալածանքների միջոցով Ժ. Սէֆիլյանին Հայաստանը կամովին լքել ստիպելու իրենց ծրագրում հաջողության չհասնելով` ՀՀ իշխանությունները պատրաստվում են դիմել հերթական ապօրինի քայլին` արտաքսմանը:
Այդ պահանջով ՀՀ Ոստիկանության իրավական ապահովման վարչության պետն արդեն դիմել է ՀՀ վարչական դատարան: Դիմումը ժամանակավորապես վերադարձվել է անգրագետ լրացման պատճառով:
Ազատամարտիկ Ժ. Սէֆիլյանը, սակայն, որը 17 տարի է ապրում է ՀՀ-ում, ՀՀ օրենսդրության համաձայն ունի բոլոր իրավունքները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչպես նաև ենթակա չէ արտաքսման` խնամքի տակ երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքից ելնելով:
Ավելին` իբրև Արցախյան Ազատամարտի հերոս, պատերազմի տարիներին 23 տարեկան հասակում Լիբանանից կամովին հայրենիքը պաշտպանելու եկած զինվոր, ազգային-հասարակական գործիչ` իր կենսագրությամբ վաստակել է իր հայրենիքում առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի արժանանալու իրավունքը:
Մինչդեռ □Բարգավաճ Հայաստանը□ և Կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները չեն արտահայտել ազգային հերոսի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը և շարունակում են լռակյաց դիտել հալածանքների ուժգնացող շղթան:
Մենք պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալ�%
