NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղբանտարկյալների երեխաների առաջին ակցիան
Քաղբանտարկյալների երեխաների դիմադրություն նախաձեռնությունը այսօր կազմակերպել է իր առաջին ակցիան: Ըստ քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի դուստր Սոնա Մալխասյանի, ակցիան սկսվել է առավոտյան Հյուսիսային պողոտայից, շարունակվել Նուբարաշեն, Էրեբունի եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկների մատույցներում, ավարտվել` Հյուսիսային պողոտայում:
Քաղաքական բանտարկյալների երեխաները կալանավայր խորհրդանշող վանդակ էին պատրաստել, որի մեջ լցված էին քաղաքական բանմտարկյալների լուսանկարներով փուչիկներ: Քրեակատարողական հիմնարկների մոտ վանդակը բացվել է, փուչիկները օդ են բարձրացել «ազատվել են», իսկ վանդակի հատակին մնացել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի լուսանկարները եւ վանդակը փակվել է: Այս ամենը ուղեկցվել է «Ազատ, անկախ Հայաստան», «Անռոբ, անսերժ Հայաստան», «Ազատություն», «Հաղթանակ», «Արդարություն» վանկարկումներով: Քաղբանտարկյալների երեխաները նաեւ միրգ են տարել իրենց հայրերին: Նուբարաշենում հաջողվել է միրգը հանձնել կալանավորներին, մյուս ՔԿՀ-ներում` ոչ: Երեխաների հետ հեռախոսով զրուցել եւ իր ողջյուններ է փոխանցել քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը:



