NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պատգտամավորն ընդդեմ նախկինների եւ ներկաների
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեռւեւս 2008 թվականի մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել, համաձայն որի, 7 հոգի՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, գործող նախագահ Սերժ Սարգսյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, պաշտպանության գործող նախարար Սեյրան Օհանյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյան, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյան, ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքում դիտավորությամբ կամ անգործությամբ արել են արարքներ, որոնցով խախտվել են քաղաքացիների իրավունքները եւ որոնք ՀՀ Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով նախատեսված են եւ քրեորեն հետապնդելի։ Դատախազությունը, համաձայն օրենքի, պարտավոր էր, կամ քրեական գործ հարուցել ամ մերժել քրեական գործի հարուցումը։ Սակայն պատգամավորի եւ գլխավոր դատախազության միջեւ երկու ամիս տեւած գրագրության ընթացքում դատախազությունը երեք անգամ կրկնել է նույն բանը. Հաղորդման մեջ հանցագործության հատկանիշներ չկան, հետեւաբար դա չի կարող լինել հաղորդում հանցագործության մասին։ Պատգամավորն էլ, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բողոքում էր դատախազության դեմ։ Դատարանում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է դատախազությանը։ Ռոբերտ Քոչարյանը չարաշահել է նախագահի պաշտոնական դիրքը եւ մեկ թեկնածուի օգտին քարոզչություն, մեկ այլ թեկնածուի օգտին՝ հակաքարոզչություն իրականացրել։ Սերժ Սարգսյանը չարաշահել է վարչապետի պաշտոնական դիրքը իր նախընտրական արշավում: Միքայել Հարությունյանը եւ Սերյան Օհանյանը էլի պաշտոնական դիրքը չարաշահելով մեկ թեկնածուի օգտին քարոզչություն են իրականացրել։ Ալեքսան Հարությունյանը հանրայինի եթերում նախագահի թեկնածուների համար հավասար պայմաններ չի ապահովել: Գարեգին Ազարյանը եւ Գրիգոր Ամալյանը օրինախախտումներին ընթացք չեն տվել չեն կանխել եւ չեն չդադարեցրել: Պատգամավորը վստահ է, որ այս ամենի արդյունքում խախտվել են հազարավոր մարդկանց իրավունքները եւ ունենք կեղծված ընտրություններ, մարտի մեկ եւ պետական կառույցների հեղինակության կորուստ:
Դատարանը՝ Արմեն Խաչատրյանի նախահագությամբ մերժեց բողոքը: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան:
