NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ցույց են տալիս, որ տեղական ժողովրդավարությունը հետագա շոշափելի ամրապնդման կարիք ունի
Երևան, 29.09.2008թ.
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի պատվիրակությունը, որը գլխավորում էր տկն. Վերոնիկ
Մորեյրան (Ֆրանսիա) Երևան էր ժամանել անցած չորեքշաբթի և մի շարք կարևոր
հանդիպումներ ունեցել պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների,
հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Այնուհետև դիտորները բաշխվեցին Երևանի բոլոր ընտրատարածքներում և այցելեցին մոտ 100
ընտրատեղամաս։
Երևանում երեկ տեղի ունեցած տեղական ընտրությունների կապակցությամբ ԵԽ Կոնգրեսի
դիտորդները մտահոգված են, որ մի շարք տեղերում թափանցիկության պակասը և լարվածությունը ստվերում են Հայաստանում տեղական ժողովրդավարության շարունակական զարգացումը։
Մի կողմից դիտորդները նշել են, որ ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը այն տարածքներում, որտեղ տեղի էին ունենում ավագանու ընտրություններ, ընդգծում է տեղական ինքնակառավարման հարցերի նկատմամբ ընտրողների հետաքրքրության ցածր մակարդակը։
Մյուս կողմից, այն տարածքներում, որտեղ քաղաքական բարձր շահագրգռություն կար,
խախտումները, ընտրատեղամասերից հաճախ հաղորդվող լարվածությունները և որոշ
դեպքերում անհամաչափ բարձր մասնակցությունը տպավորություն էին ստեղծում, որ
քաղաքական ժողովրդավարական մշակույթը Հայաստանում հետագա ամրապնդման կարիք ունի։
Մի տարածքից մյուսը ընտրողներին փոխադրելու և կաշառվածության մասին հաղորդումներ
ստանալուն զուգընթաց նրանք անձամբ ականատես են եղել թափանցիկության պակասի թե՜
քվեարկության և թե՜ ձայների հաշվառման ընթացակարգերում։
Կոնգրեսի աշնանային նստաշրջանի ժամանակ (2008թ. դեկտեմբեր) զեկուցող պրն. Պաոլո
Ռոնդելին (Սան Մարինո, SOC), կներկայացնի առաքելության բոլոր եզրակացությունները։
Կոնգրեսը խրախուսում է Հայաստանի իշխանություններին օգտվել իր հանձնարարականներից,
մասնավորապես երկրում տեղական ժողովրդավարության շոշափելի ամրապնդման նկատառումով։
Պատվիրակության անդամները՝
- տկն. Վերոնիկ Մորեյրա, Կոնգրես (Ֆրանսիա -NR) – պատվիրակության ղեկավար
- պրն. Պաոլո Ռոնդելիlli, Կոնգրես (Սան Մարինո, SOC) – Զեկուցող
- պրն. Ջո Քոնվեյ, Կոնգրես (Իռլանդիա, ILDG)
- պրն. Միհկել Յուկամի, Կոնգրես (Էստոնիա, EPP/CD)
- պրն. Դոբրիցա Միլովանովիչ, Կոնգրես (Սերբիա, NR)
- տկն. Դոմինիկ Ռոնգա, Կոնգրես (Ֆրանսիա, SOC)
- պրն. Ուլդիս Ռոզենբերգս, Կոնգրես (Լատվիա, EPP/CD)
Կոնգրեսի քարտուղարությունից՝
- տկն. Անտոնելա Կանոլատի, տնօրեն
- պրն. Միշել Ռիվոլիե, ծրագրի ղեկավար
- տկն. Գյոնուլ Կոչակ, քարտուղարություն
