NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարձակում լրագրողի վրա
Երեկ՝ նոյեմբերի 17-ի երեկոյան աշխատանքի վայրից դուրս գալիս հարձակման է ենթարկվել Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը։
Էդիկ Բաղդասարյանը երեկ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Բուզանդի 1/3 հասցեի իրենց գրասենյակից դուրս է եկել, մոտեցել մեքենային և այդ ժամանակ նրա վրա հարձակվել են երեք անձինք: «Հարձակվեցին ու սկսեցին խփել: Երևի քարով կամ երկաթով ուժեղ խփում էին գլխիս, այն աստիճան, որ սկսեց առատ արյուն հոսել: Ու խփելու հետ միաժամանակ հայհոյում էի։ Գիտակցությունս կորցրել են, ընկել, հետո ուշքի եկել նրանց հարվածներից: Մի քանի րոպե, ծեծկռտուք-քաշքշուքի ընթացքում, կրակոց լսեցի և հարձակում գործածները փախան, օգնություն կանչելու նպատակով վերադարձա Բուզանդի 1/3 հասցեի շենք: Էդ կրակողը վազեց իմ հետևից, հետո ես իրան հարցրի, թե ով ես, ինքն էլ ասաց, որ ոստիկան է: Առաջին բանը, որ եկել է մտքումս` հարցրի, թե ինչու իմ հետևից եկար, այլ ոչ թե հարձակում գործածների, պատասխանեց` ես փրկեցի ձեր կյանքը»,- պատմեց Բաղդասարյանը: Նրա խոսքով, հայհոյելու ընթացքում ոչ մի անուն կամ որևէ այլ բան, ինչը կհուշի, թե ինչի հետ է կապված բռնությունը, չի հիշատակվել: Բայց Բաղդասարյանի համար միանշանակ է, որ այդ հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ: «Ոչ բիզնես ունեմ, ոչ էլ ինչ-որ բան, որի համար ինձ կարող էին ծեծել: Դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ: Շաբաթը մեկ մեր կայքում նոր բացահայտումներ ենք հրապարակում պաշտոնյանների կատարած անօրինական գործողությունների վերաբերյալ»,- հայտարարել է «Հետքի» խմբագիրը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Էդիկ Բաղդասարյանին եւ հավաստիացրել, որ «Հետաքննությունը շատ արագ տեմպերով առաջ է ընթանում, և համոզված ենք, որ կարճ ժամանակում մեղավորները կբացահայտվեն»։
Իսկ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հետաքննությունն է անցկացնում Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակում գործելու փաստի առթիվ։
