NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ալվինա Գյուլումյան՝ Մեր երկրում դատական անկախության հետ կապված խնդիրներ կան
«Հուսանք, որ փաստահավաք խումբը որոշակի պարզաբանումներ կմտցնի
մարտյան իրադարձությունների վերաբերյալ։ Երբեմն նման դեպքերում շատ դժվար է լինում
որեւէ բան բացահայտել, քանի որ իրադարձություններին մասնակցել են հազարավոր մարդիք։
Բայց հուսանք, որ մանրակրկիտ եւ շահագրգռված աշխատանքի դեպքում արդյունքներ կլինեն»,–
ասել է Panorama.am–ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Մարդու Իրավունքների
Եվրոպական Դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, դատավոր Ալվինա Գյուլումյանը,
խոսելով մարտի 1–ի գործով նորաստեղծ փաստահավաք խմբի մասին։
Այս
հարցազրույցը ռուսերեն լեզվով
Հարց՝ Ինչպիսի՞ն է Հայաստանի դրությունը Եվրոպական Դատարանում,
ին՞չ բնույթի գործեր է դատարանը վարույթ ընդունել եւ քանի՞սն են դրանք ներկայումս
Ալվինա Գյուլումյան՝ 2002–ից մինչ այսօր Հայաստանի քաղաքացիների կողմից
հանրապետության դեմ ներկայացվել է 650 հայտ։ Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ
2001 թ–ին , սակայն մեր քաղաքացիները Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն են
ստացել 2002–ի ապրիլի 26–ից, այն պահից, երբ մենք վավերացրեցինք կոնվենցիան։ Սակայն
դրանք բոլոր հայտերը չեն, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, կան դիմումներ Ադրբեջանի
քաղաքացիների կողմից, որոնց թիվը հասնում է 600–ի։ Դա այն ադրբեջանցիների հայտերն
են, որոնք տեղահանվել են ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ։ Նրանց
դիմումներում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունների պատճառով
խախտվել են իրենց սեփականության, ընտանիքի եւ անձնական կյանքի իրավունքները։
Հարց՝ Խոսենք Հայաստանի դեմ հայ քաղաքացիների կողմից ուղղված հայտերի մասին։
Ի՞նչ բնույթ են դրանք կրում
Ալվինա Գյուլումյան՝ Հայտերը տարբեր են։ Կարելի է ասել, որ ըստ էության դրանք
վերաբերվում են արդար դատավարության, հանրահավաքների եւ ժողովների, խոսքի
ազատության, ինչպես նաեւ սեփականության իրավունքին։ Հիմնականում հենց այս խնդիրներն
են քննարկվում մեր քաղաքացիների հայտերում։ Ցավոք մենք ունենք նաեւ դեպքեր, որոնք
առնչվում են Կոնվենցիայի 3–րդ հոդվածին, որն արգելում է խոշտանգումները եւ
անմարդկային վերաբերմունքը։ 2008 թ–ին առկա է հայտերի քանակի նվազում։
Հարց՝ Ինչո՞վ է դա պայմանավորված ըստ Ձեզ
Ալվինա Գյուլումյան՝ Տարբեր բացատրություններ կան։ Առաջինը այն է, որ քաղաքացիները
չեն ունենում երկար սպասելու համբերություն, Եվրոպական դատարանում հավաքված է ավելի
քան 90 000 գործ եւ դատարանը կարող է տարիներով դրանք չքննել։ Գործի վերջնական
արդյունքին հասելու համար անհրաժեշտ է առնվազն 3 տարի։ Երկրորդ պատճառը մարդկանց
տեղեկացվածության պակասն է։ Եթե ուշադրություն դարձնեք, հիմնականում Եվրոպական
դատարան դիմող հայցվորները Երեւանի բնակիչներ են։ Ես չեմ կարծում, որ շրջաններում
մարդու իրավունքների իրավիճակը ավելի մխիթար է։ Երեւանցիները քիչ թե շատ տեղեկացված
են։ Հնարավոր է նաեւ, որ մարդիկ նկատում են դատական համակարգի բարելավում։ Հուսանք,
որ այդպես է։
Հարց՝ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հայտարարել
է, որ մարտի 1,2–ի իրադարձությունների գործով Հայաստանը կպարտվի Եվրոպական
դատարանում։ Ի՞նչ եք մտածում այս մասին։
Ալվինա Գյուլումյան՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մարդու իրավունքների հետ
կապված ցանկացած հայտարարություն անել։ Սակայն Եվրոպական դատարանի դատավորը նման
իրավունք չունի, քանի որ կստացվի, որ ես կողմնակալ կարծիք ունեմ գործի վերաբերյալ։
Ուստի ես ձեռնպահ կմնամ, քանի որ ցանկացած դատական որոշում ապացույցներ եւ
մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Ես այդ ամենը ձեռքիս տակ չեմ ունեցել
եւ այդ ամենը չեմ ուսումնասիրել, ավելին, եթե նույնիսկ ուսումնասիրած լինեի,
որոշումները միանձնյա չեն։ Դատարանը որոշումներ է ընդունում 3, 7 17 դատավորների
կազմով։ Որեւէ բան նախօրոք ասելով ես կասկածի տակ կդնեմ իմ օբյեկտիվությունը։
Հարց՝ Գտնվելով Ստրասբուրգում, հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանի դատական
համակարգին։ Արդյո՞ք երկրում սկսել են դատա–իրավական բարեփոխումները։
Ալվինա Գյուլումյան՝ Այն փաստը, որ ես գտնվում եմ Մարդու իրավունքների դատարանում
Ստրասբուրգում չի նշանակում, որ ես դադարել եմ Հայաստանի Հանրապետության դատավոր
լինելուց։ Ես պարտավոր եմ տեղյակ լինել բոլոր օրենսդրական փոփոխություններից, որոնք
կատարվում են երկրում։ Դատաիրավական փոփոխությունները ըստ էության իրականացման
փուլում են։ Ես գիտեմ, որ Վճռաբեկ դատարանում մշակվել է հայեցակարգ եւ բավականին
արագ քայլեր են ձեռնարկվում։
Հարց՝ Պաշտոնական հայտարարությունների համաձայն, 2005 թ–ից սկսած դատա–իրավական
բարեփոխումների հիմքում ընկած է համակարգի ազատությունը, օբյեկտիվությունը եւ
թափանցիկությունը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք դա իրոք այդպես է։ Եվ չի՞ խոսում արդյոք
Եվրոպական դատարան ներկայացված հայտերի քանակը Հայաստանի խոցելիության մասին։
Ալվինա Գյուլումյան՝ Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը խոցելի է։ Ես նման տերմինը չեմ
ընդունում,քանի որ Հայաստանը այն երկրների շարքին են պատկանում, որոնցից քիչ
քանակությամբ հայտեր են ուղղվում։ Հայտերի 60%, որ հասնում է Եվրոպական դատարան
ուղղվում են Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Լեհաստանից։ Այնպես որ չի
կարելի ասել, որ Հայաստանը խոցելի է։ Դա բնականոն գործընթաց է։ Քաղաքացիները ունեն
իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոց։ Մենք մեր ցանկությամբ ենք դարձել
Եվրախորհրդի անդամ, ընդունելով այդ կազմակերպության հռչակած սկզբունքները, որոնց
հիմնական խնդիրը Եվրախորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության
նվազագույն չափանիշների հաստատումն է։ Պետք չէ ցավագին ընկալել ցանկացած որոշում,
որը ճանաչում կամ չի ճանաչում խախտումներ։ Արդեն 11 գործերով կան Հայաստանի դեմ
ընդունված դատավճիռներ, դրանցից 8 հրապարակվել են իսկ 3 դեռ ոչ՝ դրանք կհրապարակվեն
դեկտեմբերին։ Դա այդքան էլ մեծ թիվ չէ։
Հարց՝ Ձեր ելույթում Դուք հույս եք հայտնել, որ հնարավոր է, որ դատական
համակարգի բարելավում կա եւ այդ պատճառով կրճատվել է Հայաստանից Եվրոպական
դատարանին ուղղված հայտերի քանակը։ Վերջին հաշվով, տիկին Գյուլումյան, ինչպե՞ս եք
Դուք գնահատում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքը։
Ալվինա Գյուլումյան՝ Գիտեք, եթե մենք կարողանանք ստեղծել իսկապես անկախ դատական
համակարգ, իսկ բարեփոխումների հիմնական նպատակը հենց դա է, եթե մենք ունենանք բարձր
որակավորում ունեցող դատավորներ, իհարկե սխալները կնվազեն։ Ի վերջո, մենք պետք է
այնպիսի դատական համակարգ ունենանք, որը կկարողանա պաշտպանել մարդու իրավունքները
ներպետական մակարդակում։
Հարց՝ Մենք չունե՞նք նման համակարգ:
Ալվինա Գյուլումյան՝ Նման համակարգ չկա ոչ մի երկրում։ Եթե այդպես լիներ, ոչ մի Հարց՝ Տիկին Գյուլումյան, իշխանության բարձրագույն Ալվինա Գյուլումյան՝ Դատարանների անկախության վերաբերյալ մեր երկրում իրոք խնդիրներ Հարց՝ Ինչո՞ւ տեսանելի չեն այդ բարեփոխումների արդյունքները։ Ինչի՞ հետ է Ալվինա Գյուլումյան՝ Պատճառները տարբեր են։ Լավ դատական համակարգ ձեւավորելու համար Հարց՝ Իսկ ի՞նչ կարող եք ասել սկզբունքային հարցերի շուրջ իրականացվող Ալվինա Գյուլումյան՝ Անկեղծ ասած, դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Երբ որ Հարց՝ Բայց չէ որ 2005–ից իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ։
Ալվինա Գյուլումյան՝ Որոշ փոփոխություններ են եղել, որոնք անկեղծ ասած ինձ դուր
երկիր հայտ չեր ներկայացնի։ Չնայած քայլեր ձեռնարկվում են դրանք նվազագույնի
հասցնելու համար։
օղակներում դժգոհ էին դատա–իրավական համակարգի բարեփոխումների ընթացքով, տարբեր
առիթներով, մասնավորապես դատական համակարգի բարձրաստիճան օղակների
ներկայացուցիչները ասում էին, որ որոշակի
թերություններ կան։ Իսկ Եվրախորհրդի հանձնակատար Թ. Համարբերգը իր այցի ընթացքում
փաստել է, որ «անկախ դատավարություն չի իրականացվում»։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
կան։ Ես սա ասում եմ ոչ թե որպես Եվրոպական դատարանի դատավոր այլ որպես նախկինում
Հայաստանի դատավորների միության նախագահ։ Մենք խնդիրներ ունենք եւ պետք չէ վարել «ջայլամի
քաղաքականություն», թաքցնելով գլուխը ավազի մեջ։ Մենք իրապես չունենք կայացած անկախ
դատական համակարգ։ 1999 թ–ից մինչ այսօր բարեփոխումներ են իրականացվել, որոնք դրան
են ուղղված։
կապված այդ խնդիրը։
համակարգը պետք է հասներ այն բանի, որ մենք ունենայինք դատավորների համապատասխան
քանակ ինչպես նաեւ անհրաժեշտ նյութական պայմաններ։ Եթե դատավորը մեկ անգամ սխալվում
է, օրենքի խախտում է թույլ տալիս, նրա դիրքերը թուլանում են։ Նա վախենում է
ցանկացած պաշտոնյաից եւ ստիպված է նրա կամքը կատարել։ Այս իրականությանը պետք է
վերջ դրվի։ Դատավորը կախված չէ իշխանության այլ ճյուղերից, իր շրջապատից, քաղաքական
հոսանքներից, սակայն նա չպետք է անկախ լինի օրենքից եւ իրավունքից։ Նա պետք է ուղղի
իր գործունեությունը իրավունքի գերակայության ապահովմանը։ Սրան է պետք ձգտել, սա է
դժվարությունը։ Անհրաժեշտ է իրավական գիտելիքների մակարդակի բարձրացում եւ խիստ
մոտեցում դատավորների ընտրության հարցում։ Ի վերջո բարեփոխումները սկզբունքային
հարցերի շուրջ են։
բարեփոխումների վերաբերյալ։
բարեփոխումների փաթեթը դրված լինի սեղանին, կտեսնենք թե ինչ կլինի։
չէին գալիս։ Օրինակ քաղաքացու վճռաբեկ բողոքը կարող են առանց բացատրության
չընդունել։ Ես այն կարծիքին եմ, որ եթե քաղաքացին դատարան է դիմում, նա անպայման
պետք է իմանա, թե ինչու են մերժել նրա դիմումը։ Տվյալ պահին այլ օրինակ մտքիս չի
գալիս։
