NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երեւանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքնենը Հայաստանում» խորագրով հավաք-քննարկում
Երևան – Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Մարդու
իրավունքնենը Հայաստանում» խորագրով հավաք-քննարկում, որը
նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին: Միջոցառումը
կազմակերպված էր «Հելսինկյան քացաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» և
«Կանանաց համահայկական միության»
կողմից:
Միջոցառման ընթաքում անդրադարձ կատարվեց Մարդու իրավունքների համընդհանուր
հռչակագրին և Հայաստանի ստանձնած պատրականություններին, քննարվեցին Հայաստանում
մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող արդի խնդիրները, ցուցադրվեց
Տիգրան Պասկևիչյանի «Օտարում» ֆիլմը,
զեկույցով ելույթ ունեցավ փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Հավաքին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների և քաղաքական
կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական բանտարկյալների կանայք,
իրավապաշտպաններ, լրագրողներ և անհատներ:
Միջոցառման ավարտին հավաքի մասնակիցները համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ
մասնավորապես ասվում է. «Այն ժամանակ, երբ աշխարհը նշում է
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, Հայաստանի բանտերում են
պահվում ավելի քան 70 քաղբանտարկյալներ, հարյուրավոր մարդիկ ենթարկվում են
հալածանքների և ազատվում են աշխատանքից` միմիայն իրենց տեսակետը հայտնելու համար:
Նրանցից շատերը զրկվում են սեփականությունից ու գոյատևելու միջոցներից և ստիպված են
հեռանալու սեփական երկրից»:
Որպես եզրակացություն` հայտարարության մեջ նշվում է. «Մենք
հավատում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների
ճանաչումը, վերականգնումը և պաշտպանությունը միակ միջոցն է, որով հնարավոր է
հաղթահարել ներկայիս ճգնաժամը»:
Հայատարարության ամբողջական տեքստը խնդրում ենք տեսնել կցված:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված հավաքի
մասնակիցներս, միանալով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարած «Արժանապատվություն և
արդարություն բոլորի համար» 2008թ. քարոզարշավին, մեկ անգամ ևս վերահաստատում ենք
մեր նվիրվածությունը` արժանապատվության և արդարության համընդհանուր արժեքներին:
1948թ. ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եղել և շարունակում
է մնալ ազգային ու միջազգային մակարդակով մարդու իրավունքների ու հիմնարար
ազատությունների խթանման ու պաշտպանության ներշնչանքի աղբյուր: Համընդհանուր
հռչակագրում ամրագրված մարդու հիմնական արժեքները` արժանապատվությունը,
հավասարությունը, անխտրականությունը, արդարությունն ու համընդհանրությունը
վերաբերում են բոլորին` ամենուրեք ու միշտ: Առավել բնորոշ մարդկային այս արժեքների
ընդհանրությունը միասնական է դարձնում մեզ` անկախ մեր ծննդավայրից ու բնակվելու
վայրից: Հռչակագրում առաջ քաշված սկզբունքներն ու արժեքներն այսօրվա գլոբալիզացված
աշխարհում իրական միացնող ուժ են մարդկության համար:
Հռչակագրի արդիականությունն ու կենսական նշանակությունն անգնահատելի է, որովհետև
այնտեղ մատնանշված սկզբունքներն ու արժեքները վերաբերում են բոլորիս: Հռչակագրում
նախանշված նպատակները սոսկ ցանկություն չեն, այլ մարդկանց օրավուր կյանքի անքակտելի
պահանջ և այդ պատճառով հոգեհարազատ են այսօր Երևանում Մարդու իրավունքների օրը և
պատմական նշանակություն ունեցող Համընդհանուր հռչակագրի 60-ամյակը նշելու համար
հավաքված կանանց: Շուրջ հարյուր տարի առաջ հայ ականավոր կին գրողներ ու
մտավորականներ ընդունեցին Կանանց իրավունքների հռչակագիր, որտեղ որպես հիմնական
նպատակ ամրագրեցին մարդու իրավունքների արդարության, արժանապատվության ու
հավասարության սկզբունքները: Ցավոք, արդի Հայաստանում մարդկանց արժանապատվությունը
սպառնալիքի տակ է, և այսօր կանայք պահանջում են օրենքի արդար ու հավասար կիրառկում
իրենց, իրենց ամուսինների, ընտանիքի անդամների և ողջ հասարակության համար: Այսօր
Հայաստանում վտանգված է արտահայտվելու ազատությունը, մարդկային ու մասնագիտական
անձեռնմխելիությունը:
Այն ժամանակ, երբ աշխարհը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի
60-ամյակը, Հայաստանի բանտերում են պահվում ավելի քան 70 քաղբանտարկյալներ,
հարյուրավոր մարդիկ ենթարկվում են հալածանքների և ազատվում են աշխատանքից` միմիայն
իրենց տեսակետը հայտնելու համար: Նրանցից շատերը զրկվում են սեփականությունից ու
գոյատևելու միջոցներից և ստիպված են հեռանալ սեփական երկրից:
Մենք հավատում ենք, որ Հայասատանի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ մարդու
իրավունքների ճանաչումը, վերականգնումը և պաշտպանությունը միակ միջոցն է, որով
հնարավոր է հաղթահարել ներկայիս ճգնաժամը: Մենք գտնում ենք, որ միայն ու միայն
հարգելով և պաշտպանելուվ մարդու իրավունքները հնարավոր է ստեղծել մի հասարակություն,
որի գերագույն նպատակներն են ազատությունն ու ժողովրդավարությունը:
Երևան
08.12.2008
