NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ներկայացվեցին ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի արդյունքները
Դեկտեմբերի 12-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը
կազմակերպել էր Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերի օրենսդրական
գործունեության մոնիտորինգի արդյունքների ներկայացում։
Զեկույցը պատրաստվել է «Մոդուս վիվենդի» ՀԿ-ի կողմից և ներառում է 2007թ. նոյեմբեր
- 2008թ. մայիս ժամանակահատվածը` չորրորդ գումարման Ազգային Ժողովի աշնանային
նստաշրջանը: Ծրագիրն արդյունք է լրագրողների և փորձագիտական խմբի համատեղ
գործունեության, որտեղ լրագրողները իրականացրել են Ազգային Ժողովի աշնանային
նստաշրջանի մոնիտորինգ և տեղեկատվություն են պատրաստել ԱԺ-ում քննարկվող օրինագծերի
վերաբերյալ, իսկ համապատասխան փորձագետները պատրաստել են մասնագիտական
վերլուծություն տվյալ օրինագծերի վերաբերյալ: Լրագրողները համեմատել են ԱԺ
խմբակցությունների կողմից հնչեցրած դիրքորոշումները ու համադրել դրանք նախկինում`
2007 թ-ի նախընտրական ժամանակահատվածում նույն իսկ խմբակցությունների ղեկավարների
հետ հարցազրույցների ժամանակ հնչեցրած դիրքորոշումների հետ: Ծրագիրը իրականացվել էր
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի
ֆինանսավորմամբ լրագրողների նույն խմբի կողմից, Գործընկերության հետ սերտ
համագործակցությամբ:
Հանդիպմանը ելույթներով հանդես եկան զեկույցի փորձագետները, հակիրճ ներկայացնելով
համապատասխան ոլորտները՝ դատաիրավական ոլորտ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Արա Ղազարյանը, տնտեսական ոլորտ՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար
Անդրանիկ Թեւանյանը, տեղեկատվական ոլորտ՝ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ
Հարությունյանը, իրավունքներ եւ ազատություններ՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի»
նախագահ Ավետիք Իշխանյանը։
Հանդիպմանը ներկայացված էին ԱԺ 5 խմբակցություններից երեքը։ «Ժառանգություն», «Օրինաց
երկիր» եւ «Բարգավաճ Հայստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդես եկան
իրենց մեկնաբանություններով։
Ազգային
Ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ (rar, 93
Kb)
Monitoring Of The Legislative Activity Of Political Forces Of The National
Assembly (rar, 88 Kb)
