NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոստիկանությունում ծեծել են անչահափաս երեխայի
2009թ. հունվարի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին:
«2009թ. հունվարի 16-ին մեր կազմակերպություն է դիմել Վանաձոր քաղաքի Աղայան 90/41
հասցեում բնակվող, 24.09.1993թ. ծնված Սուրեն Այվազյանը իրեն ՀՀ ոստիկանության
Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից ապօրինի ոստիկանություն
տեղափոխելու, պահելու, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի
արժանացնելու համար:
Դեպքի նկարագրություն
Ըստ Սուրեն Այվազյանի` 2009թ. հունվարի 10-ին Աղայան 88/43 հասցեի բնակիչ
Հարություն Գալստյանի բնակարանից շենքի բակ իջնելիս, դեռևս շքամուտքից դուրս չեկած,
5-6 մարդ, որոնց թվում նաև ոստիկանության համազգեստով անձինք, միանգամից բռնել են
Սուրեն Այվազյանի և Հարություն Գալստյանի թևերից և առանց որևէ բառ ասելու նստեցրել
2 տարբեր մեքենաներ:
Սուրեն Այվազյանը, մինչ ավտոմեքենան նստելը, Բազումի ոստիկանության Արտյոմ անունով
աշխատակցին խնդրում է թույլ տալ իրեն՝ գնալ տուն և տանը հայտնել, բայց վերջինս
թույլ չի տալիս և նստեցնում է մեքենան: Ըստ Սուրեն Այվազյանի՝ ոստիկանության մյուս
աշխատողը թիկնեղ, ճաղատ, զինվորական վերնազգեստով է եղել: Մինչ ոստիկանության
բաժանմունք հասնելը, մեքենայում Սուրեն Այվազյանը վերստին խնդրել է, որ հայտնի տանը,
բայց լսել է □ձայնդ կտրիր□ արտահայտությունը, որին հետևել են մի շարք հայհոյանքներ:
Ճանապարհին ոստիկանության աշխատակիցը հարցրել է. □Ինչու՞ ես գնացել Հարութիկենց
տուն□: Սուրեն Այվազյանը պատասխանել է, որ Հարություն Գալստյանը` նույն Հարութիկը,
իր ընկերն է: Վերջինս խնդրել էր գնալ իրենց տուն՝ բջջային հեռախոսի քարտ
լիցքավորելու: Հետո Վահե անունով ոստիկանության աշխատակիցը դիմել է Սուրեն
Այվազյանին, թե □Հեռախոսդ տուր՝ նայեմ□: Սուրեն Այվազյանը հեռախոսը հանձնել է
Վահեին: Վերջինս հարցրել է, թե որտեղից է գողացել այն: Սուրեն Այվազյանը պատասխանել
է, որ չի գողացել. մայրն է գնել իր համար: Ոստիկանության աշխատակից Վահեն հայհոյել
է Սուրեն Այվազյանին, պահանջել` անջատել հեռախոսը և դնել գրպանը: Ոստիկանությունում
Սուրեն Այվազյանը մնացել է մինչեւ երեկո եւ այդ ընթացքում նա տեսել է, թե ինչպես են
դիմացի աշխատասենյակում ոստիկանության աշխատակիցը՝ Արտյոմ անունով, և զինվորական
համազգեստով ճաղատ, թիկնեղ աշխատողը ծեծում Հարություն Գալստյանին և պարբերաբար
հայհոյում:
Փաստական հանգամանքններ
1. 2009թ. հունվարի 10-ին Աղայան 88/43 հասցեից հետաքննություն իրականացնող մարմնի
կողմից Սուրեն Այվազյանը և Հարություն Գալստյանը հարկադարաբար տարվել են ՀՀ
ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք: Սուրեն Այվազյանը քննության
ներկայանալու ծանուցում երբևէ չի ստացել, նրան բերման ենթարկելու վերաբերյալ
օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում չի կայացվել:
2. 2009թ. հունվարի 10-ին 24.09.1993թ. ծնված Սուրեն Այվազյանը /Սուրեն Այվազյանի
16 տարին փաստացի չի լրացել/ ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի
բաժանմունքում պահվել է մոտ 1-1,5 ժամ, նրան, առանց օրինական ներկայացուցչի
մասնակցության ոստիկանության աշխատակիցները տարբեր հարցեր են ուղղել: Մինչև տասնվեց
տարեկան վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը պետք է իրականացվեր
մանկավարժի մասնակցությամբ: Հարցաքննությանը գտնվելու իրավունք ուներ նաև նրա
օրինական ներկայացուցիչը: Մինչդեռ, ոստիկանության Բազումի բաժանմունքի
աշխատակիցների կողմից Սուրեն Այվազյանի դատավարական կարգավիճակը չի պարզաբանվել,
ավելին, առանձ որևէ դատավարական կարգավիճակի նրան տեղափոխել են ոստիկանություն և
քննել առանձ մանկավարժի կամ օրինական ներկայացուցչի մասնակցության:
3. 2009թ. հունվարի 10-ին ոստիկանության Բազումի բաժանմունքում պահվելու ժամանակ
ոստիկանության աշխատակիցները Սուրեն Այվազյանին պարբերաբար հայհոյանքներ են հասցրել,
հարվածել և սպառնացել վերջինիս: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով ոչ ոք
չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի: ՀՀ վավերացրել է □Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիան□, որի 3-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների
կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Նույն
կոնվենցիայի 5-րդ հոդվածով` անձն ունի ազատության և անձնական անձեռնմխելիության
իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված
կարգով:
Եզրահանգումներ
Հարգելի՛ պարոն գլխավոր դատախազ, Վանաձորի Ոստիկանության Բազումի բաժանմունքի
աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառման,
արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի և ապօրինի անազատության
մեջ պահելու մասին մենք ներկայացրել ենք այլ հաղորդում 2008թ. դեկտեմբերի 8-ին`
Մհեր Հարությունյանի վերաբերյալ, որտեղ նշվել է ոստիկանության աշխատակից Արտյոմի
անունը: Այս հաղորդման մեջ Ս. Այվազյանը նույնպես նշում է Արտյոմ անունով աշխատակցի
անունը:
Ոստիկանության աշխատակիցների կողմից քրեական հանցագործության բացահայտման
ուղղությամբ իրականացվող գործողությունները շարունակում են կրել հակաօրինական
բնույթ, որով խախտվում են մարդու իրավունքները: Դրանց շարունակությունը վկայում է
ոստիկանության աշխատակիցների մոտ անպատժելիության զգացման մասին:
Նման պայմաններում ակընկալել քաղաքացիների կողմից հարգանք և վստահություն իրավապահ
մարմինների նկատմամբ` անիմաստ է: Ավելին` դա իր հերթին մեծապես խոչընդոտում է
հանցագործության իրական բացահայտմանը, իրավունքի գերակայության սկզբունքի
պահպանմանը և նպաստում է մարդու իրավունքների պարբերաբար խախտմանը:
Ելնելով վերը շարադրվածից՝ և հիմք ընդունելով հաղորդմամբ ներկայացված
հանցագործությունը ապացուցելու մասին մի շարք մանրամասերը առաջարկում եմ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 27-րդ, 180-րդ, 182-րդ հոդվածներով հարուցել քրեական գործ
և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել հաղորդման հիման վրա կայացրած
որոշման պատճենը:»
