NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ-ն դեռ լրջորեն մտահոգված է Հայաստանում ազատազրկված անձանց իրավիճակով
Ստրասբուրգ, 27.01.2009թ. Ձմեռային նստաշրջանի առավոտյան նիստի վերջում,
հետևելով Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբյեի (Ֆրանսիա,
Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խումբ) և Ջոն Պրեսկոտի (Միացյալ
Թագավորություն, Սոցիալիստներ) առաջարկություններին՝ Եվրոպայի խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշեց չկասեցնել Հայաստանի պատվիրակության
քվեարկության իրավունքը այս փուլում՝ դիտարկելով Հայաստանի իշխանութունների վերջին
նախաձեռնությունները որպես Թիվ 1609 (2008) և Թիվ 1620 (2008) բանաձևերում ԵԽԽՎ
պահանջներին անդրադառնալու պատրաստակամության նշան։
Վեհաժողովը դժգոհ է և լրջորեն մտահոգված է 2008թ. մարտի 1-ի և 2-ի
իրադարձությունների հետ կապված ազատությունից զրկված անձանց իրավիճակով։
Այնուամենայնիվ, այն կարծում է, որ Նախագահ Սարգսյանի շնորհած ներումների թիվը (առայսօր
28), Հայաստանի քրեական օրենսգրքի թիվ 225 և 300 հոդվածները (զանգվածային
անկարգությունների և պետական իշխանության յուրացման մասին) երկու ամսվա ընթացքում
Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան փոփոխելու ուղղությամբ Ազգային ժողովի
վերջին նախաձեռնությունը և դրական քայլերը, որոնք կատարվել են անկախ, թափանցիկ և
վստահելի հետաքննության իրականացման ուղղությամբ, ցույց են տալիս, որ Հայաստանի
իշխանությունները պատրաստ են կատարել Վեհաժողովի պահանջները։
Վեհաժողովը արտահայտել է իր մտահոգությունը կապված այն անձանց հետ, որոնք
ազատազրկվել են 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններից հետո քաղաքական
նկատառումներով և կոչ է արել Հայաստանի իշխանությունենրին շարունակել նրանց ազատ
արձակել` կիրառելով այլ իրավական միջոցներ, այդ թվում՝ համաներում կամ մեղադրանքից
հրաժարում։ ԵԽԽՎ-ն նաև առաջարկել է իր Մոնիտորինգի հանձնաժողովին նախքան ապրիլի
նստաշրջանը ուսումնասիրել այս, ինչպես նաև նախորդ բանաձևերի կիրառման ուղղությամբ
Հայաստանի իշխանությունների արձանագրած առաջընթացը, և առաջարկել Վեհաժողովին, թե
ելնելով իրավիճակից ինչ հետագա քայլեր է անհրաժեշտ կատարել։
Բանաձև թիվ 1643
