NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ոչ մեկին պե՞տք չէ
2009 թվականի մարտի 19-ին ավարտվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի երեք անդամների՝ Ահարոն Մկրտչյանի, Արտակ Զաքարյանի, Վահագն Ավագյանի պաշտոնավարման ժամկետները:
Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի՝ նշանակումները պետք է կատարեն Ազգային ժողովը եւ ՀՀ նախագահը. «Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»:
Հոդվածը նշանակումների հստակ ժամկետ չի սահմանում, ինչն էլ հանգեցրել է նրան, որ ՀՌԱՀ-ը օրենքով նախատեսված ութի փոխարեն այս պահին ունի ընդամենը չորս գործող անդամ եւ գործնականում չի կարող նիստեր գումարել, քանի որ, ըստ օրենքի 43-րդ հոդվածի՝ նիստերն իրավազոր են, եթե դրան ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Մարտի 19-ին ազատված երեք թափուր տեղերից մեկը պիտի լրացնի ՀՀ նախագահը, երկուսը՝ Ազգային ժողովը: Բայց թե ե՞րբ նրանք այդ կանեն՝ անհայտ է:
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ
