NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԿ–ների հայտարարությունը Արգիշտի Կիվիրյանի վրա դաժան հարձակման վերաբերյալ
Մի խումբ հասարակական կազմակերպություններ այսօր հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
30. 04. 2009 թ.
2009 թվականի ապրիլի 30-ի լուսաբացին դաժան ծեծի է ենթարկվել ARMENIA Today
լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Վերջինս ծանր
մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Արգիշտի Կիվիրյանի
հարազատների, այս հարձակումն անմիջական կապ ունի նրա լրագրողական գործունեության
հետ:
Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովմունքով
հայտարարում ենք, որ հարցերը ծեծի ու բռնության միջոցով լուծելն արդեն հասարակական
լուրջ սպառնալիքի է վերածվում, իսկ պետական մարմիններն էլ արդյունավետ քայլեր չեն
ձեռնարկում դիմակայելու դրան: Այն, որ լրագրողների դեմ հարձակումների կատարողներն
առայսօր դատարանի առջեւ չեն կանգնել, դրա խոսուն վկայությունն է:
Մենք դատապարտում ենք այս հերթական բռնությունը եւ իրավապահ մարմիններից պահանջում
ենք հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունն ու պատասխանատվության ենթարկել
մեղավորներին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
«Ֆեմիդա» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Վանաձորի մամուլի ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
