Համաժողովի ձևաչափը չի գոհացրել Մարդու իրավունքների պաշտպանին

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում կազմակերպվող ֆորումի մասնակիցների կազմը ներկայացուցչական է: Քննարկումներին մասնակցելու են ոլորտում հեղինակություն ունեցող միջազգային փորձագետներ, մի շարք հեղինակավոր կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ներկա են լինելու ֆեդերացիայի 155 անդամ կազմակերոպությունների իրավապաշտպանները:  Քննարկման առարկա դառնալու են արդարադատության համակարգի համար առանցքային նշանակություն ունեցող ու կարեւոր հարցեր:

Բացման արարողությանը նախատեսվում են ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավուքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ելույթները: Բացման արարողություն երկրորդ հատվածում մասնակիցների ելույթները կոնկրետ թեմաներ են արծարծելու:

Օրինակ, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը կխոսի Միջազգային եւ ազգային արդարադատության միջեւ փոխլրացման սկզբունքների մասին, 2003- ին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Շիրին Էբադին էլ կանդրադառնա արդարադատության անկախության խնդիրների:

Արդարադատության հայաստանյան խնդիրները համաժողովի բացմանը կարծարծեն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Համաժողովի հաջորդ երկու օրերին, արդեն տարբեր ձեւաչափերով, իրավունքներիր պաշտպանության տարբեր ասպեկտներին վերաբերող տարբեր քննարկումներ կծավալվեն:

«Իսկապես եզակի է, երեք տարին մեկ է կազմակերպվում: Նվիրված է արդարադատության խնդրին: Կարեւոր է նաեւ, որ ցեղասպանության 95- րդ տարելիցի նշումից առաջ է տեղի ունենում համաժողովը, որոշակիորեն նաեւ անդրադարձ կլինի այս խնդրին», ասում է Հայաստանում ֆեդերացիայի անդամ հանդիսացող՝ համաժողովի համակազմակերպիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Հիմնականը, սակայն, Արտակ Կիրակոսյանի խոսքով, արդարադոտթյան որպես ունիվերսալ գործիքի կիրառման միջազգային մեխանիզմերին ծանոթանալն ու դրանք տեղական մակարդակում օգտագործելու հնարավորություններն են: Քննարկումներին, կազմակերպության ղեկավարի խոսքով, միայն տեսականի սահմաններում մնալու վտանգ չի սպառնում, որովհետեւ մասնակիցները  ոչ թե տեսաբաններ, այլ գործող մասնագետներն են:

«Այսինքն՝ մարդիկ ենք, որոնք իրենց երկրներում զբաղվում են մարդու իրավունքների խնդիրներով, որոնք ամեն օր առնչվում են մարդու իրավունքների խախտումների հետ եւ ոչ մեկը տեսաբան չէ։ Եվ սա, կարծում ենք, կոնգրեսից եւ ֆորումից այն ներդրումն է, որ կարող է լինել բոլորիս համար»,- ասում է նա։

ֆորումը տեղական խնդիրներն առաջ մղելու, դրանց համար լուծումներ փնտրելու հնարավորություն է: Մարդու իրավունքների հայաստանյան խնդիրներից կազմակերպությունը հատկապես երկուսն է առանձնացնում՝ Մարտի մեկի զոհերի մահվան հանգամանքների չբացահայտված լինելը, որ կազմակերպությունն անբավարար է համարում, եւ որեպս երկրորդ հարց նշում մարտիմեկյան դատավարությունների խնդիրը:

Դրանք, Արտակ Կիրակոսյանի խոսքով, բացահայտեցին արդարադատության համակարգի բոլոր թերությունները:

«Այս իմաստով համաժողովը հնարավորութուն է՝ կենտրոնացնել ուշադրությունը այս խնդիրների վրա եւ դա անել ոչ միայն իշխանությունների , այլ նաեւ միջազգային կառույցների համար»:

Մի խոսքով՝ թեմաների ու մասնակիցների առումով համաժողովն աղքատիկ, դժվար է համարել:

Նույն կերպ, սկայն, դժվար է հարթ համարել համաժողովի նախապատրաստական ընթացքը: Մինչ ֆորումի մեկնարկը՝ իրավապշտպան մի քանի կազմակերպություններ հայտնեցին, որ հրաժարվում են մասնակցությունից' վկայակոչելով տարբեր հանգամանքեր, այդ թվում' համաժողովի ընթացքուըմ արտահայտվելու ու տեսակետեր հայտնելու հնարավորություն չունենալը:

Մեզ հետ զրույցում Արտակ Կիրակոսյանը դա այդ կազմակերպությունների որոշելիք հարցը համարեց, թեեւ նշեց, որ կազմակերպություններից մի քանիսն էլ հրապարակայնորեն կարծիք արտահայտելու մեկտեղ նաեւ համաժողովին մասնակցելու հայտեր են ներկայացրել:

Համաժողովին մասնակցության ձեւաչափն իր մասով չի գոհացրել Մարդու իրավուքների պաշտպանին: Արմեն Հարությունյանի առանձին ելույթը, նույնպես, համաժողովի բացման ընթացքում նախատեսված չէ: Էլեյկտրոնային տարբերակով ստացված հրավերով օմբուդսմենը տեղեկացել է, որ պետք մասնակցի պլենար նիստերից մեկի քննարկումներին միայն: Այս ձեւաչափն օմբուդսմենին չի գոհացրել: Ավելին՝ նա կարծում է , որ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

«Այս ձեւաչափով ես ի վիճակի չեմ լինի ասել այն, ինչ պետք է ասվեր նման միջոցառմանը այս երկրի ՄիՊ- ի կողմից։ Ընդհանրապես՝ այսպիսի վերաբերմունքը չի համապատասխանում անվանմանը։ Նմանատիպ միջոցառում է կազմակերպվում եւ նմանաիտիպ անհարգալից վերաբերմունք է նկատվում ՄԻՊ- ի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դրանք, Արմեն Հարությունյանի հայացքով, առանձնապես մեծ չեն:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցին, որ դա մի բան ավելացնի, բացարձակապես ոչ մի ակնկալիք չկա, սակայն մի բացասական հետեւանք արդեն թողել է։ Ունենք մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք միասնական աշխատում էին, այդ միասնականությունն էլ արդեն խարխլեցին»

Լուսինե Մանուկյան։