NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միլանոյի սեփականատերն ահազանգում է

Նախկինում Օլիմպ ԱԿ-ն դիմել է տարբեր պետական պաշտոնատար անձանց և հայտնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարվող անօրինությունների և այլ փաստերի մասին, որոնք ողջամիտ կասկածներ են հարուցում հանցագործության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես դիմել ենք ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ պետական պահպանության ծառայությանը, ԱԱԾ պետին, Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պահին հատուկ քննչական ծառայությունում քննվում է հանցագործության մասին մեր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու հարցը:
Հանցագրծության մասին հաղորդման մեջ և դիմումներում մասնավորապես նշել ենք. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հետևյալ անօրինությունների մասին.
1. Օլիմպ ԱԿ-ի տնօրինության կամքին հակառակ 10.03.2010թ-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ՀՀ Ոստիկանոթյան աշխատակիցների ուղեկցությամբ ներխուժել են խանութի տարածք և սկսել են գույքի առգրավման գործողություններ իրականացնել: Համաձայն իրենց հայտարարության. իբրև թե վտարում են իրականացնում, սակայն իրականում նրանք հափշտակում էին Օլիմպ ԱԿ-ի գույքը: Նրանք առանց գույքագրում կատարելու իրենց հետ բերված կեղտոտ և փոշոտ արկղներում տեղադրում էին կոոպերատիվի թանկարժեք գույքը և շատ արագ տեղափոխում անհայտ վայր:
2. ԴԱՀԿ ծառայոթյան աշխատակիցները փոխանակ կատարեին դատարանի վճռի և կատարողական թերթի պահանջները այն է' դեպոզիտ հաշվի գումարը փոխանցել Հովհաննես Ղուկասյանին, կողմերին հարկադրել պայմանագիր կնքելու և երկու ամիս անց նոր միայն կարող էին վտարման գործողություններ իրականացնել:
3. Հարկադիր կատարողները իրենց իրավունք են վերապահել կամայական ձևով փոփոխել օրենքը և Սահմանադրությունը և իրենց հայեցողությամբ սահմանել են դատարանի վճռի կատարման այնպիսի կարգ, որը տրամագծորեն հակասում է թե դատարանի վճռին, թե օրենքներին և, թե ՀՀ Սահմանադրությանը: Ստացվում է, որ պետությունը, գույքի սեփականատիրոջը նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելու փոխարեն, ոչ միայն առանց փոխհատուցման վերցնում է նրանից իր գույքը, այլ նաև գերակա շահի անվան տակ քաղաքացուց խլում է նրա ողջ ունեցվածքը:
4. Վտարման ժամանակ գրավոր դիմել ենք Գլխավոր հարկադիր կատարողին և պահանջել, որ մեզ հետ վերադարձնեն մեր գույքը, նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ շատ արագ մեր գույքը կարող ենք տեղափոխել մեկ այլ վայր: Սակայն մեր բանավոր և գրավոր դիմումները մնացին անպատասխան և դրանք չդադարեցրեցին գույքի հափշտակման գործնթացը:
5. ԴԱՀԿ աշխատակիցները գույքագրումը դիտավորյալ այնպես են կատարել, որ հետագայում հնարավոր չլինի ճշգրիտ որոշել տեղափոխված գույքի քանակը: ԴԱՀԿ աշխատակիցերը պարտավոր էին գույքագրում իրականացնել գույքը առգրավելու և պահատվության հանձնելու ժամանակ, սակայն նրանք դա չէին կատարել, իսկ իրենց կազմած արձանագրությունից ընդհանրապես հնարավոր չէր գոնե մոտավոր ճշտությամբ որոշել առգրավված գույքի կազմը և քանակը: Այնպիսի տպավորություն էր, որ գործում է նախապես լավ կազմակերպված և պլանավորած մեխանիզմ:
6. Մեզ որևէ գրավոր փաստաթուղթ չի տրամադրվել, որպեսզի հետագայում կարողանանք պահանջել այն քանակով գույք, որ քանակով մեզնից վերցրել են: Մեր բոլոր պահանջները մեզ տրամադրել գոնե արձանագրության պատճեները' մերժվել են:
7. Մեզ հնարավորություն չի տրվել մեր դիտողությունները նշել արձանագրության մեջ: Ի պատասխան մեր ցանկությանը' արձանագրության մեջ գրել մեր առարկությունները և մանրամասն նշել, թե ինչի հետ համաձայն չենք, ԴԱՀԿ աշխատակիցները այնքան վրդովվեցին, որ սկսեցին փողոցային ժարգոն օգտագործելով վիրավորել մեր ներկայացուցչին: Ի վերջո մեզ հնարավորություն չտրվեց անգամ արձանագրոթյանը ծանոթանալ:
8. Մեկ այլ կատարողական վարույթով, ինչը կասկածելի հանգամանքներում համընկավ վտարման օրվա գործողություններ հետ: Համաձայն այս վարույթի ԴԱՀԿ Պետական եկամուտների բաժնի աշխատակիցները' Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին ԴԱՀԿ ծառայության 2009թ. մարտի 10-ին կազմած ակտի համաձայն, պետք է արգելանք դրվեր 17 միլիոն դրամ արժողության գույքի վրա և ի պահ հանձնվեր Օլիմպ ԱԿ-ին, քանի որ այն երբեք չի հրաժարվել կատարել իր հարկային պարտավորությունները: Նշված արգելանքի տակ դրված գույքը ԴԱՀԿ Պետական եկամուտների բաժնի աշխատակիցների հետ կազմած արձանագրությունների հետ միասին հայտնվել է ՚Օլիմպՙ ԱԿ-ին սեպականության իրավունքով պատկանող վտարված, առգրավված և ի պահ տրված ընդհանուր գույքի արձանագրությունների մեջ, որի արդյունքում մենք համոզված էինք, որ նշված գույքը ի պահ է տրված մեզ և գտնվում է վտարված ընդհանուր գույքի կազմի մեջ: Սակայն ինչպես հետագայում պարզ դարձավ գոյություն ունի հարկային պարտավորությունների դիմաց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ երկրորդ ակտը, որով ԴԱՀԿ աշխատակիցները չարաշահելով իրենց լիազորությունները վտարված ընդհանուր գույքի կազմի միջից իբր գույքագրել և առգրավել են հարկային պարտավորության դիմաց 17 մլն դրամ արժողությամբ գույք, որը գնահատվել է կամայականորեն, որի իրական արժեքը կազմում է 40 մլն դրամ և ելնելով ինչ- ինչ շահադիտական նպատակներից, հապճեպ հայտարարել էին նշված ապրանքները էլեկտրոնային աճուրդով վաճառելու մրցույթ, ինչի արդյունքում Օլիմպ ԱԿ-ին կպատճառվեր առանձնապես խոշոր չափերի վնաս։
Այսպիսով ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները առանց որևէ իրավական հիմքերի հափշտակել են մեր ողջ ունեցվածքը, ինչպես նաև նրանք դիտավորյալ չեն գույքագրել մեզնից առգրավված գույքը, որպեսզի հետագայում հնարավոր չլինի հաստատել, թե ինչ գույք է առգրավել: Անհնար է, որ այս ամենը չգիտակցեին ավելի քան 6-7 հարկադիր կատարողներից և ոչ մեկը: Անհնար է, որ նրանք չհասկանային իրենց կողմից կատարվող գործողություններից առաջացած հետևանքները: Իրականում ԴԱՀԿ գործողություններ կատարելու քողի տակ հափշտակություն է իրականացվել:
Վերը նշված փաստերի առթիվ մենք հաղորդում էինք ներկայացրել քրեական գործ հարուցելու համար' գույքի հափշտակության, ինքնիրավչության, գույքի դիտավորյալ ոչնչացման և պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմերով:
Մեզ համար անընդունելի է, որ որևէ մեկի կողմից մեր հայտարարություններին որևէ արձագանք չի եղել: Մենք բարձրաձայնում ենք առանձնապես խոշոր չափերով կատարվող հափշտակության մասին, սակայն որևէ մեկի կողմից որևէ գործողոթյուններ չի կատարվում գոնե ստուգելու համար մեր կողմից նշված փաստերի իրականությունը: Ստիպված ենք այս հաղորդումը հրապարակել մամուլում: Հրապարակում ենք նաև մի քանի օր առաջ տեղի ունեցած փաստերը, հաստատելու համար մեր կասկածները հանցագործության փաստերով: Մյուս կողմից այս հաղորդումը հանդիսանում է նաև առանձին հանցագործության դեպք: Այսպես.
Վտարումից հետո բազմաթիվ նամակներ ենք ուղղարկել ԴԱՀԿ ծառայություն և պահանջել ՙՄիլանո՚ խանութից անհիմն կերպով առգրաված գույքը տրամադրել մեզ: Գույքի մի մասը մի ապրիլի 2-ին վերադարձվել էր, սակայն դա արվել էր առանց մեզ արձանագրություն տրամադրելու: Դրանից հետո բազմաթիվ նամակներով կրկին դիմել ենք ԴԱՀԿ և խնդրել որպեսզի ստանանք գույքի վերադարձման արձանագրությունները: Բացի այդ խնդրել էինք նաև, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից մշակվի գույքի վերադարձման վերաբերյալ կարգ, որը մեզ հնարավորություն կտար ապրանքը հետ վերցնելու ժամանակ այն գույքագրել կամ կազմվել ակտ, կամ արձանագրություն և դրա մի օրինակը ունենալ մեզ մոտ: Սակայն մեր այս բոլոր դիմումները մերժվել են:
2010 թվականի մայիսի 11-ին ԴԱՀԿ աշխատակիցների պահանջով կրկին ներկայացել ենք Օլիմպ ԱԿ-ին պատկանող ապրանքը հետ վերցնելու համար: Մեզ ԴԱՀԿ աշխատակիցները պարզաբանեցին, որ իրենք չեն կարող մեզ որևէ փաստաթուղթ տրամադրել ապրանքը ստանալու ժամանակ: Նրանք ասացին, որ արձանագրությունը կազմվում է մեկ օրինակից, որը մնում է իրենց մոտ, իսկ մենք կարող ենք արձանագրության պատճենը ստանալ հաջորդ օրը, եթե դիմում գրենք ԴԱՀԿ գրասենյակ: Այսպիսով ստացվում է, որ մենք կրկին չենք կարող արձանագրությամբ, կամ գրավոր այլ փաստաթղթով հետ ստանալ կոոպերատիվի գույքը:
Փաստորեն ԴԱՀԿ աշխատակիցները իրենց գործողություննեով կրկին հաստատեցին մեր կասկածների իրավացիությունը: Այսպիսով մենք հանդիսանում ենք գույքի սեփականատերը, և ցանկանում ենք գույքը հետ ստանալ կամ ընդունման հանձնման ակտով, կամ արձանագրությամբ, կամ էլ այլ գրավոր փաստաթղթով, որպեսզի, եթե պարզվի, որ մեր գույքի մի մասը ուղղակի հափշտակվել է, մենք կարողանանք հետագայում պահանջել այն: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցները դիտավորյալ խճճում են իրավիճակը, որպեսզի կոծկեն մինչև այդ արված անօրինությունները:
Հովհաննես Ղուկասյան
Օլիմպ ԱԿ փոխտնօրեն
