NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգված է ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի աճով

Հունիսի 11-ին մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում արտահայտում է իր մտահոգությունը ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի աճի վերաբերյալ.
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերը քրեակատարողական հիմնարկներում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկատվության, համապատասխան իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր և իրականացվում է նախաքննություն: Պաշտպանը հույս է հայտնում, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նշված դեպքերի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության համար, ինչպես նաև հանգամանորեն կքննարկվի ինքնասպանության հասցնելու վարկածը:
Պաշտպանը կոչ է անում ՀՀ Արդարադատության նախարարությանը միջոցներ ձեռնարկել ինքնավնասման, ագրեսիվության և կոնֆլիկտայնության ռիսկային խմբերում ընդգրված անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:»
