Փողոցային առևտրի մասին

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հունվարի 24-ին անդրադարձել են Երևանում փողոցային առևտուրն արգելելուն ուղղված քաղաքապետի գործողություններին:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը քննադատել է դա և ասել, որ դա կնպաստի աղքատության խորացմանը: Նրա խոսքով, թեև փողոցային առևտուրն արգելված է օրենքով, այդուհանդերձ մարդկանց պետք է տալ աշխատանքի հնարավորություն, ապահովել առևտրի համարժեք հնարավորությամբ, նոր միայն ձեռնամուխ լինել փողոցային առևտրի արգելմանը:

Վարդան Բոստանջյանը եղել է հակառակ կարծիքի, ասելով, թե չի ուզում, որ ազգը ապրի կանաչի ծախողի հոգեբանությամբ և ցանկանում է առևտրի կազմակերպման ոլորտում զարգացում տեսնել:

Աղբյուր՝http://lragir.am