NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բազազն ո՞վ է

Փողոցային առևտրով զբաղվողները այսօր իրենց բողոքի ձայն էին հայտնում Ռադիոտան առաջ, ուր տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
Նրանք, ցուցապաստառները ձեռքներին, «ամոթ» էին վանկարկում:
Նրանց բողոքն ուղղված էր քաղաքական վերլուծաբան Գևորգ Ալթունյանի դեմ: Վերջինս իր «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացում, ըստ ակցիայի մասնակիցների, վիրավորական խոսքերով է անդրադարձել իրենց:
«Նա մեզ անվանեց Գիքոր, իսկ այն կուսակցություններին, որոնք մեզ սատարում են, բազազներ: Այո այսօր մեր երկիրը բազազներից ու գիքորներից է կազմաված: Բայց բազազները հենց մեր իշխանության ներկայացուցիչներն են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Բողոքի իրենց խոսքը ակցիայի մասնակիցները գրավոր կերպով հանձնեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Սակայն նրանք հույս չունեն, որ իրենց քայլը որևէ արձագանք կստանա:
Փողոցային առևտրով զբաղվողները իրենց ակցիան կշարունակեն Երևան քաղաքի «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկի առաջ:
Աղբյուր՝ http://www.a1plus.am
