NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների բողոքը
Փետրվարի 15, ժամը 12:30, ՀՀ Կառավարության շենքի առջև բողոքի ցույց անցկացրեցին փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, որոնք ներկայումս զրկված են իրենց նախկին աշխատանքով հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից:
Բողոքի ակցիայի մասնակից էին նաև ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Լ. Ալավերդյանը և Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը:
Չնայած ակցիայի մասնակից շուրջ 70 քաղաքացիներ գրեթե մեկ ժամ տևած բողոքի ընթացքում պաստառները ձեռքերին վանկարկում էին` "Ամոթ, պահանջում ենք աշխատանք", և այլն, սակայն Կառավարության շենք ելումուտ անող պաշտոնյաներից որևէ մեկը չմոտեցավ ցուցարարներին` լսելու նրանց պահանջը:
Այնուհետև ցուցարարները երթով շարժվեցին դեպի Միացյալ Ազգերի Կազմակերպության հայսատանյան ներկայացուցչություն, որտեղ նրանց պատասխանել են, թե Կառավարության հետ հանդիպման ժամանակ կբարձրացնեն այդ հարցը:
Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների բողոքը կոորդինացնող խումբ
