NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հ.Կարապետյանը զինվորական օմբուդսմենի կարիք է տեսնում, ի՞սկ Սեյրան Օհանյանը
«Կարծում եմ արդեն հասունացել է ժամանակը, որպեսզի Հայաստանում ձևավորվի զինվորական օմբուդսմենի ինստիտուտը»,- ՀՀ բանակում մարդու իրավունքների վերաբերյալ ` ԵԱՀԿ-ի և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Նրա խոսքով, դա շատ կարևոր է ու օրակարգային հարց պետք է դառնա: Իսկ թե որքանո՞վ է արդեն մտահղացումը կյանքի կոչվում կամ քննարկվում ճշտեցինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանից. «Զինվորական օմբուդսմեն ունենալու գաղափարը դեռևս սաղմնային վիճակում է»,- Panorama.am-ի հարցադրմանն արձագանքեց խոսնակը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` այդ գաղափարի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ապա այս իմաստով էլ դեռ վաղ է որևէ հստակ բան ասել, ընդգծեց Դ.Կարապետյանն ու հավելեց, որ խնդիրը դեռ լայն քննարկման կարիք ունի և միայն քննարկումներից հետո հնարավոր կլինի հստակ խոսել նախարարի վերաբերմունքի մասին:
Աղբյուր`http://panorama.am
