Ուսանողների համար բանակում ծառայությունից տարկետման սահմանափակումը կնվազեցնի կոռուպցիան ՀՀ կրթական համակարգում. նախարար

Մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվող ուսանողների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման համար տեղերի թվի կրճատումը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը կրթական համակարգում, կարծում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

2010 թ.-ի ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ համարել վճարովի համակարգով սովորող ասպիրանտների և մագիստրոսների համար պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը:

«Մենք հույս ունենք, որ միայն բանակից տարկետում ստանալու նպատակով մագիստրատուրա ձգտող ուսանողների թվի կրճատումը թույլ կտա նվազեցնել կառուպցիոն ռիսկերը կրթական համակարգում», - ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ասել է Աշոտյանը:

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում պետպատվերով տեղերի թիվը չի կրճատվել:

Աղբյուր՝ ar.newsarmenia.ru