NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զեյնալյան. Գործող օրենքների շուրջ 70 տոկոսը հակասության մեջ է ՀՀ Սահմանադրության հետ

Այսօր «Սարդարապատ» շարժման պետաիրավական հանձնաժողովի նիստում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ներկայումս դատաիրավական շատ նորմեր չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
Նրա խոսքով, գործող օրենքների շուրջ 70 տոկոսը հակասության մեջ են ՀՀ Սահմանադրության հետ, որն էլ, ըստ նրա, պատճառ է ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարան բազում դիմում-գանգատներ ներկայացնելու համար:
Զեյնալյանի մատնանշած տվյալներով, 2006 թվականից առ այսօր Սահմանադրական դատարանի կողմից 40 նորմ ճանաչվել է հակասահմանադրական և մոտ 100 քաղաքացու դիմում-գանգատ բավարարվել է:
«Այսօր բավականին շատացել է քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարան դիմում-գանգատների քանակը, ուստի և Սահմանադրական դատարանը ավելի շատ գործեր է վարույթ ընթունում», -հավելեց նա:
Համեմատելով Եվրամիության մի շարք երկրներում Սահմանադրական դատարանների գործառույթների հետ բանախոսը նշեց, որ քաղաքացիների կողմից Սահմանադրական դատարաններում վիճարկվում են նաև դատական ակտերի, օրենքների սահմանադրականությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարաններ ընդունվում են դիմում-գանգատներ հասարակական կազմակերպությունների կողմից:
Աղբյուր`panorama.am
