NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարտի մեկի պատճառով դատը հետաձգվեց
Մարտի մեկին ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքի պայմաններում քրեակատարողական հիմնարկը չէր համարձակվել Զարուհի Պետրոսյանի գործով մեղադրվող Յանիս Սարկիսովին բերել Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար այս գործով առաջին նիստը:
Զարուհի Պետրոսյանը մահացել է 20 տարեկան հասակում ամուսնու ծեծի հետևանքով 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Նրա ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այսինքն՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, որն անզգուշությամբ մահ է առաջացրել, որը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:
Ինչպես hra.am-ին հայտնեց այս գործով Զարուհի Պետրոսյանի քրոջ ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը, դատարանը չէր կարող ենթադրել, որ մարտի 1-ին դատական նիստ նշանակելով, այն չի կայանա, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել, որ ամբաստանյալը կարող է փախչել:
Հաջորդ դատը կկայանա մարտի 11-ին ժամը 11:00-ին, որտեղ էլ կքննարկեն Յանիս Սարկիսովի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
