NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընդդեմ ապատեղեկատվության. Ոստիկանության հայտարարությունը
Մարտի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը:
Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև: Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, և հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ Կառավարության անդամների հասցեին:
Ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը: Բողոքավորները հեռացել են Կառավարության շենքի մուտքից և շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի
և լրատվության վարչություն
