NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը զորակցում է. մամլո հաղորդագրություն

Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ամբողջ աշխատակազմն իր զորակցությունն է հայտնում Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք ողջունում ենք քաղաքական գործչի`ՀՀ- ում իրական ժողովրդավարության հաստատման և քաղաքացիական հասարակության ձևավորման ուղղությամբ գործադրած ջանքերը: Միևնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ ենք անում հրաժարվել հացադուլից, քանի որ պայքարի ծայրահեղ այդ միջոցը կարող է վնաս հասցնել նրա առողջությանը: Խնդրում ենք հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, որ նման քաղաքական գործչի առողջական վիճակն ու կենսունակությունը ոչ միայն անձնական, այլ նաև ՀՀ յուրաքանչյուր ազնիվ և առաջադեմ քաղաքացու խնդիրն է:
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմ
