NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հունիսի 1–ը երեխաների պաշտպանության օրն է (վիդեո)

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է և ողջ օրվա ընթացքում Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում։
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ը «Մեր քաղաքը» հանրային, քաղաքացիականնախաձեռնության հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Միջոցառումը տեղի ունեցավ Նալբանդյան 106/1 փողոցի վրա գտնվող շենքի հարակից բակում, ուր այժմ կառուցապատում է տեղի ունենում: Միջոցառման նպատակն էրկոչ անել ՀՀ կառավարությանը մտահոգվել երեխաների առողջության մասին և «բազմահարկ ու բազմաֆունկցիոնալ շենքերի» փոխարեն կառուցել մանկական խաղահրապարակներ ևկանաչապատված գոտիներ:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեց Մոսկովյան պուրակում: «Հույսի կամուրջի» կամավորները փոքրիկների համար խաղեր էին կազմակերպել, օգնում էին ծաղկե կոմպոզիցիաներ պատրաստել, հուշանվերներ, պաստառներ և ուղերձներ ձևավորել:
Երևանի կենդանաբանական այգում կազմակերպվել է համահայկական մանկական նկարչական օր, որին կարող են մասնակցել այգի այցելող բոլոր երեխաները. մինչև 16 տարեկան երեխաների համար կենդանաբանական այգի մուտքը կլինի անվճար:
Սիրահարների այգում ցուցադրվում են «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով լուսանկարչական աշխատանքներ։
Այսօր երեկոյան երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ուրախ տոնակատարություն կմեկնարկի նաև «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր1950-ին: Դրանից դեռևս 25 տարի առաջ Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում հունիսի 1-ը ընդունվել էր որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օրանցկացնելու որոշում ընդունեց: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Սոֆյա Մանուկյան
Տեսանյութը՝ Կարինե Իոնեսյանի
Աղբյուրը՝ www.hra.am
