NON-GOVERNMENTAL ORGANIZATION
CPT-ն նշում է խոշտանգումներն անպայման պատժելի դարձնելու մասին (վիդեո)

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելամ մասին Եվրոպական կոմիտեի զեկույցի»-ի (CPT) և «ՄԻՊ գործունեությունը որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմ»-ի մասին քննարկում։
CPT 2010թ.-ի զեկույցի համաձայն՝ դրա նախորդ' 2006թ.-ի զեկույցի թվերի համեմատ 40%-ով ավելացել է բանտարկայլների թիվը: Այդ երկու տարիների զեկույցում էլ նույն հանձնարարականներ է տրվումը ոստիկանությում վատ վերաբերմունքը վերացնելու համար, այսինքն՝ ոչ մի լուրջ փոփոխություն 4 տարիների ընթացքում տեղի չի ունեցել։ 2010թ. ավելի խիստ է գրված, որ ծեծ, խոշտանգումներ կատարողները պետք է անպայամն պատիժ կրեն։
CPT ներկայացուցիչների այցը Հայաստան սովորաբար լինում է 4 տարին մեկ, որից հետո նրանք ՀՀ կառավարությանն են ներկայացնում երկրում կատարվող խոշտանգումների և անմարդակային վերաբերմունքի մասին իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Սակայն Հայաստանում տեղի ունեցող երևույթների պատճառով CPT ներկայացուցիչները երկու անգամ' 2004 և 2008 թթ.-ին արտահերթ այցելել են Հայաստան:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ տեղական և միջազգային կառույցների խոշտանգումների կանխարգելմանն ուղղված ծրագրերը մեկնարկել են 2001թ. սկսած, երբ ազատազրկման վայրերը փոխանցվեցին Արդարադատության նախարարության ենթակայության տակ, մի քանի հասարակական կազմակերություններ արդեն սկսեցին աշխատել այնտեղ։ 2002թ. CPT -ին իր առաջին այցելությունը կատարեց Հայաստան։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը անդրադառնալով բանակում սպանված զինվորների դեպքերին ու վերջին շրջանում դրա շուրջ ծավալված քաղաքացիական ակտիվությանը նշեց, որ այս տարի բանակային հարցերով ստացված 50 դիմումից 26-ը ստացել են դրական լուծում։
«Մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի ծնողները դեռ չեն կարողանում համակերպվել այն քննության հետ, որը տեղի է ունեցել և ես կարծում եմ, որ էլեկտրահարման հետ կապված սպանության այդ հիմնավորումը դեռևս չի կարող իրենց բավարարել, քանի որ տարիներ շարունակ զինդատախազության և դատական համակարգի մեջ կա այդ անհամաձայնությունը, թե ինչպես է տարվել այդ քննությունը: Գեղամ Սերգոյանի ծնողները նույնպես չեն կարողանում հավատալ արդար քննությանը: Անդրանիկ Հայրապետյանի ընտանիքի անդամները դժգոհ են նախաքննությունից և բողոքում են: Արտակ Նազարյանի ընտանիքի անդամները պահանջում են արդարություն: Անդրանիկ Սարգսյանի ընտանիքի անդամները նույնպես պահանջում են արդարություն: Ես ընթերցեի միայն հինգ անուններ, բացի վերջին երկու զոհված զինվորների անուններից, քանի որ այդ հինգ զոհված զինվորների հարազատներն են դիմել մեր գրասենյակ: Մյուսները միգուցե չվստահելով, կամ չհամարելով, որ արդյունավետ կլինի, մեզ չեն դիմել, բայց դիմել են հանրությանը»,-ասաց Անդրեասյանը' կոչ անելով մյուս ծնողներին ևս դիմել իրենց գրասենյակ (տեսանյութ):
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև կալանավայրերում սահմանափակումներին ու խոշտանգումներին, որին որպես լրացում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կատարեց մեջբերումներ զեկույցից:
«Ազատազրկվածները չեն կարողանում օգտվել իրենց զանգերի, բժշկական ստուգում անցնելու և փաստաբան ունենալու իրավունքից կամ էլ դա արվում է ոչ պատշաճ ձևով: Հաճախ կալանավորներին չի ասվում իրենց իրավունքների մասին, իսկ օտարերկրացիներին դա ասվում է՝ նրանց համար անհասկանալի լեզվով: Բանտարկյալներին ժամանակին չեն հանում զբոսանքի և արգելում են երկարատև հանդիպումները:Բացի այդ' բանտարկյալների միջև կան հիերարխիկ հարաբերություններ, երբ «զոն նայողը» վերահսկում է տեղի կարգը: Երբ փորձել են քրեակատարողական որոշ հիմնարկներում ճշտել այդ հարցը, իրենց պատախանել են, որ աշխատողների քիչ լինելու պատճառով իրենք ստիպված են նման քայլերի գնալ, որպեսզի կարողանան կարգուկանոնը պահել»:
Քննարկումը կազմակերպվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության», «Մարդու իրավունքների ազգային ցանցի», «Քաունթերփարթ Ինթրնեշնլի», « ԱՄՆ միջազգային համագործակացության գործակալության» ջանքերով: Նաև աջակցել է Penal Reform International կազմակերպությունը' ի դեմս Կովկասի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ցիռա Չանտուրիայի:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am
