NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանում ընտրությունները ընթացան հիմնականում հարթ, բայց ձայների հաշվարկը եւ ընդհանուր գործընթացը կարեւոր առումներով թերի էին
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան, Փետրվարի 20, 2003 թ.:
Հայաստանում երեկ անցած նախագահական ընտրությունները հիմնականում ընթացան
հանգիստ եւ կազմակերպված, բայց հաշվարկման գործընթացը թերի էր եւ նախընտրական գործընթացը
կարեւոր առումներով միջազգային չափանիշներին չէին համապատասխանում: Վերը նշվածը
հանդիսանում է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների — մարդու իրավունքների
գրասենյակի ինչպես նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության
կողմից ուղարկված 200 հոգուց կազմված միջազգային ընտրական դիտորդական
առաքելությունների կարծիքը:
«Խրախուսելի է այն փաստը, որ ընտրությունների օրը հիմնականում անցավ
համեմատաբար լավ, բայց լուրջ խախտումների առկայությունը չի տալիս մեզ
հնարավորություն գնահատել գործընթացը ընդհանուր առմամբ իբրեւ դրական», ասաց Լորդ
Ռասսլ Ջոնսթնը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը:
«Չնայած, որ ուրախ էինք տեսնել ակտիվ եւ եռանդուն քարոզարշավ, մենք այնուամենայնիվ
մտահոգված ենք նախընտրական գործընթացում առկա լուրջ ակնհայտ թերություններով»,
ավելացրեց Պիտր Այքերը, ժողովրդավարական հաստատությունների — մարդու իրավունքների
գրասենյակի երկարաժամկետ առաքելության ղեկավարը: «Մենք խրախուսում ենք
իշխանություններին օգտագործել ժամանակը մինչեւ խորհրդարանական ընտրությունները
ձեռնարկելու համապատասխան միջոցներ սույն խախտումները վերացնելու նպատակով»:
Միջազգային դիտորդները նշեցին, որ ինը թեկնածուների մասնակցությունը
ընտրողներին ընտրության լայն հնարավորություն տվեց: Ամբողջ
հանրապետությունում, չափազանց բարձր հասարակական մասնակցությամբ անցկացվում էր
ակտիվ քարոզարշավ: Ընտրությունները կազմակերպված էին կատարելագործված իրավական դաշտի
շրջանակներում: Ընտրական գործընթացը հիմնականում լավ կազմակերպված էր, չնայած առկա
էին քվեատուփերի լցոնման եւ թեկնածուների վստահված անձանց նկատմամբ սպառնալիքի
կիրառման դեպքեր: Լուրջ խախտումներ են տեղի ունեցել ձայները հաշվելու
ընթացքում միջազգային դիտորդների կողմից այցելած մի շարք ընտրատեղամասերում:
Երկարաժամկետ ընտրական գործընթացը մթագնված էր մի շարք թերություններով, այդ թվում
սպառնալիք, քարոզարշավի խափանման դեպքեր ինչպես նաեւ մեկ լուրջ բռնության միջադեպ:
Հասարակական ռեսուրսները լայնատարած օգտագործվում էին գործող նախագահի քարոզարշավի
իրականացման նպատակներով: Հանրային հեռուստատեսությունը չկատարեց իր
պարտականությունները, այն է` ապահովելու հավասարակշիռ եւ անկողմնակալ հաշվետվություն :
Լրացուցիչ տեղեկատվության համար, զանգահարեք`
! Յենց-Հագն Էշնբեխր, Խոսնակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻ, +48 603 683 122
! Վլադիմիր Դրոնով, Միջխորհրդարանական Համագործակցության գրասենյակի ղեկավար,
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով, +33 670 162 848
