NON-GOVERNMENTAL ORGANIZATION
8-14 փետրվարի, 2004թ
1. Տեղեկատվության ազատություն
Կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին
12.02.2004
Կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը
պայմանավորված է նշված օրենքը ՀՀ Սահմանադրության, այլ օրենքների հետ
համապատասխանեցնելու, ինչպես նաեւ դրանում առկա ներքին հակասությունները վերացնելու
հանգամանքով: Նախատեսվում է փոխել նաեւ օրենքի վերնագիրը: Փաստաթղթում ներառելով
նաեւ տեղեկատվություն տարածելու ազատությունը, առաջարկվում է օրենքը վերնագրել
«Տեղեկատվություն ստանալու ազատության մասին»: Օրինագծով նոր սկզբունքներ են
սահմանվում նաեւ տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման վերաբերյալ,
հստակորեն տարանջատվում են տեղեկությունների հրապարակման եւ տրամադրման կարգերը եւ
այլն:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=649
2. Բռնադատվածների իրավունքներ,
երեխաների իրավունքներ
ԱԺ գալիք եռորյա նիստերի օրակարգում կարեւորվում է երկու օրենքի նախագիծ
14.02.2004
Ազգային ժողովի հաջորդ` փետրվարի 16-18-ի եռօրյա նիստերի օրակարգում ներառված են 23
հարց եւ 8 միջազգային պայմանագիր: Մեծ օրակարգում տեղ են գտել 5 լրացուցիչ հարցեր:
Սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Գագիկ Մխեյանը երեկ ներկայացնելով օրակարգը, կարեւորեց բռնադատվածների եւ
առանց ծնողական խնամքի երեխաների մասին օրենքների նախագծերը: Համաձայն որոնց,
բռնադատվածների աքսորավայրում գտնվելու ժամանակահատվածը համարվելու է աշխատանքային
ստաժ եւ, բնականաբար, դրականապես է ազդելու կենսաթոշակի վրա: Ներկայումս
հանրապետությունում կա 4 հազար բռնադատված, որից 2 հազարը հաշմանդամ է:
Նախորդ տարի ծնողական խնամքից զուրկ 35 երեխաների բնակարան է տրամադրվել: Այս տարի
նախատեսվում է նշված կարգավիճակն ունեցող 75 երեխայի բնակարան տրամադրել: Այն էլ
առանց տարածքային սահմանափակման: Նախկինում բնակարանները տրամադրվում էին
հանրապետության այն մարզում, որտեղ հայտնաբերվել էին այդ երեխաները: Նախատեսվում է
մինչեւ 2007 թ. կարգավորել ծնողական խնամքից զուրկ երեխաների բնակարանային
խնդիրները:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=651
3.Հավաքների ազատություն
Կառավարությունը հավանություն է տվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր
անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
12.02.2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ
Մարգարյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր
եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը սահմանում է
ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում նաեւ
նստացույցեր) անցկացնելու կարգն ու պայմանները, դրանք անցկացնելու իրավունքի
սահմանափակումները, դրանց մասնակիցների, ինչպես նաեւ պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների իրավունքները, պարտականություններն ու
պատասխանատվությունը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=650
4.
Նորություններ միջազգային
կազմակերպություններից
ԱՄՆ ՄԶԳ-ի 2004-2008 թ. ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
13.02.04
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից
Հայաստանում իրականացվող գործունեության նոր ռազմավարական ծրագիրը:
2004-2008թ. ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ աշխատատեղերի ստեղծումը,
ժողովրդավարական § տնտեսական կառավարման բարելավումը, ինչպես նա§ սոցիալական
ապահովության համակարգի ընդլայնումը:
ԱՄՆ ՄԶԳ-ն ռազմավարության մշակմանը մասնակել են ՀՀ Կառավարության, մասնավոր
սեկտորի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նա§ շահագրգիռ այլ
գործընկեր կազմակերպություններ:
Ավելի քան 40 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն հանդիսացել է ԱՄՆ կառավարության այն
առաջատար գործակալությունը, որի միջոցով այլ երկրների օժանդակություն է տրամադրվում
տնտեսական բարեփոխումների, ինչպես նա§ ժողովրդավարական § սոցիալական զարգացման
բնագավառներում:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=652
