NON-GOVERNMENTAL ORGANIZATION
15-21 փետրվարի, 2004թ
1. Տեղեկատվության ազատություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19.02.2004
Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը, տարածել է հետեւյալ
հայտարարությունը.
Փետրվարի 12-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Արդարադատության
նախարարության կողմից մշակված եւ ներկայացված մի օրինագծի: Այդ օրինագիծը հիմնովին
փոփոխում է բոլորովին վերջերս ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
Առաջարկվող Օրինագիծը քաղաքացիներին զրկում է տեղեկություններ ստանալու իրական
հնարավորությունից: Այս օրինագիծը վտանգում է ներկայիս բոլոր հակակոռուպցիոն
նախաձեռնությունները եւ պետական մարմիններին հնարավորություն չի տալիս գործել
թափանցիկ եւ ժողովրդի համար բաց ու մատչելի:
Ավելին, Կառավարության, Ազգային Ժողովի եւ Հանրապետության Նախագահի կողմից ընդամենը
երեք ամիս առաջ հավանության արժանացած օրենքից հրաժարումը վարկաբեկիչ է բոլոր այդ
մարմինների եւ հատկապես` պետության համար:
Արդարադատության նախարարությունն իր օրենսդրական նախաձեռնությամբ կարող է վնաս
հասցնել գործող իշխանությունների վարկին երկրի ներսում եւ պետության
հեղինակությանը` երկրի սահմաններից դուրս:
Այդ պատճառով, կոչ ենք անում շրջանառությունից հանել Տեղեկատվության ազատության
մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւ
կիրառվելու հնարավորություն տալ դրական մեծ պոտենցիալ ունեցող գործող օրենքին։
Գործող օրենքի կիրառումը կդառնա երկրի իշխանությունների արդեն իսկ դրսեւորած
քաղաքական կամքի ժողովրդավարական եւ առաջադիմական ձեռքբերումը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=guest&id=22
2.
Մարդու իրավունքների պաշտպան
1)
Կլոր սեղան` նվիրված Օմբուցմենի Ինստիտուտին
17.02.04
Որպես քաղաքացիական հասարակության իր ծրագրի կարեւոր մի մաս` Բաց Հասարակության
Ինստիտուտի Հայաստանի գրասենյակը աջակցել է Կրթության Արենա ՀԿ-ի նախաձեռնած`
Օմբուցմենի Ինստիտուտին եւ դրա առաքելությանը նվիրված կլոր սեղանի կազմակերպումը:
Կլոր սեղանը տեղի ունեցավ Գյումրիում, 2004 թ. փետրվարի 14-ին, ՀԿ-ի արդեն ընթացող
Օրենքի Ալիք ծրագրի ներքո: Միջոցառումը ներառում էր նաեւ տարածքային փորձագետների
ելույթներ եւ բարձր դասարանների աշակերտների, տեղական փորձագետների, տեղական ոչ
կառավարական սեկտորի եւ լրատվության ներկայացուցիչների միջեւ բանավեճեր:
2)Նշանակվեց
մարդու իրավունքների պաշտպան
19.02.2004
Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների պաշտոնի մասին» ՀՀ օրենքը, նախագահ Ռոբերտ
Քոչարյանը փետրվարի 19-ին հրամանագիր է ստորագրել Լարիսա Ալավերդյանին Մարդու
իրավունքների պաշտպան նշանակելու մասին:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»
օրենքի ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Նախագահի 1998 թվականի
ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների
հարցերի հանձնաժողովի մասին» հրամանագիրը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=656
3. Հակակոռուպցիոն գործունեություն
Ընդդեմ կոռուպցիայի միավորում
20.02.2004
8 հասարակական կազմակերպություններ այսօր հայտարարեցին «Ընդդեմ կոռուպցիայի» ոչ
կառավարական կազմակերպությունների միավորման ստեղծման մասին:
Այդ կազմակերպություններն են՝ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության
կենտրոնը, «Ասկլեպի» առողջության պահպանման կենտրոնը, «Զինվորի մայր», «Հակաստվեր»,
«Ֆեմիդա», «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպությունները, «Սպառողների
շահերի պաշտպանության միություն»-ը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը:
Հուշագրում ասված է, որ իշխանությունը, բիզնեսն ու քաղաքացիական հասարակությունը
հարաբերությունների յուրահատուկ եռանկյունի են,եւ կոռուպցիան կարող է արմատներ ձգել
այդ եռանկյունու ցանկացած գագաթում:Կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական
կազմակերպությունների խնդիրը, ըստ նրանց, ոչ թե այդ ծրագրի բոյկոտն է, այլ
փոխզիջումային որոշումներ ընդունելուն ուղղված կառուցողական երկխոսությունը:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=655
