NON-GOVERNMENTAL ORGANIZATION
7-13 մարտի, 2004թ.
1. Անհանդուրժողականություն ազգային հողի վրա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՏԵՂԻ
ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
[09.03.2004]
Մեզ, ինչպես եւ մեր բոլոր հայրենակիցներին, խորապես ցնցեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի
բարբարոսական սպանությունը ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից: Բուդապեշտի
ողբերգական միջադեպը ստիպում է խորհել թեեւ Ադրբեջանի հայատյաց քարոզչության, թեեւ
նման հանցագործությունների համար հիմքեր ստեղծող բարոյա-հոգեբանական մթնոլորտի, թե
միջազգային կառույցների կողմից Բաքվի ապակառուցողական քաղաքականությանը խթանելու մասին,
որ ավելի ու ավելի է նեղացնում Հայաստանի հետ երկխոսության հեռանկարները:
Միաժամանակ չեն կարող լուրջ մտահոգություն չառաջացնել վերջին օրերին Հայաստանի որոշ
քաղաքական, հասարակական գործիչների անպատասխանատու հայտարարությունները եւ մի շարք
զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը սումգայիթյան ջարդերի
զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ եւ Հանրապետական կուսակցության խորհրդարանական
խմբակցության ղեկավար ալուստ Սահակյանը ԱԺ մարտի 4-ի ճեպազրույցի ընթացքում, խոսելով
Գուրգեն Մարգարյանի մարդասպանի մասին, անթույլատրելի ընդհանրացումներ արեցին ադրբեջանցի
ժողովրդի հասցեին:
Նման արտահայտությունները իշխող քաղաքական կոալիցիան ներկայացնող այդ բարձրաստիճան
քաղաքական գործիչների կողմից առավել քան անընդունելի են, քանի որ կարող են գնահատվել
որպես մեր պետության պաշտոնական դիրքորոշում եւ նոր խոչընդոտներ ստեղծել ղարաբաղյան
հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների
կարգավորման գործում:
Հակահայկական տրամադրությունների սրացումը Ադրբեջանում եւ դրա հետեւանքները պետք
է խստագույնս դատապարտվեն, սակայն բնավ չեն կարող արդարացնել մեր հասարակության համար
խորթ ռասիստական, ազգայնամոլական գաղափարների տարածումը:
Որքան էլ ծանր լինեն բուդապեշտյան ողբերգության հետ կապված ապրումները, մենք կոչ
ենք անում քաղաքական զսպվածություն ցուցաբերել եւ հույս ենք տածում, որ մեր երկրի համար
ուղեցույց կմնա ողջամտությունը եւ ժողովրդավարական արժեքները:
Արտակ Կիրակոսյան, Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտի նախագահ,
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ,
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ,
Գեորգի Վանյան, Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=664
2.
Դատական համակարգ
Իրավապաշտպանները պայքարում են Հայաստանում դատական համակարգի անկախության համար
[13.03.2004]
Հայաստանի դատական համակարգն այժմ հսկվում է մարդու իրավունքների պաշտպանների
կողմից, ովքեր հայտարարում են, որ գործադիր իշխանությունները շարունակում են ճնշում
գործադրել դատավորների վրա: Որոշ ոչ-կառավարական կազմակերպությունների ակտիվիստներ
հետազոտում են իշխանությունների կողմից քաղաքացիների ձերբակալման ընթացքում
խոչընդոտներ ստեղծելու միջոցով դատական իշխանության առավել մեծ անկախություն
ապահովելու հնարավոր ուղիները:
Դատական
իշխանության անկախության պակասի արմատները սկիզբ են առնում Հայաստանի դեռեւս
ետխորհրդային ժամանակների Սահմանադրությունից, որի համաձայն նախագահը «դատական
մարմինների անկախության երաշխավորն է»: Նման ձեւակերպումը, որպես արդյունք,
նախագահին, փաստորեն, հնարավորություն է ընձեռում բոլոր դատավորներին, սեփական
կամքի թելադրանքով, նշանակել եւ պաշտոնանկ անել: Հետեւապես` սահմանադրական նորմը
«արդյունավետորեն» դատավորների մեջ սարսափ է տարածում եւ դրդում նրանց ընդունել
վերադասներին հաճելի որոշումներ, ինչպես վկայում են իրավապաշտպանները:
2002թվականին Ամերիկյան Իրավաբանների Ասոցիացիայի Կենտրոնական եւ Արեւելաեւրոպական
Օրենքի Նախաձեռնություն կազմակերպության կատարած հետազոտությունը Հայաստանի
վերաբերյալ բացասական արդյունքներ ստացավ 30 ինդիկատորներից 18-ի համաձայն, որոնք
ներառում են նախկին կոմունիստական վարչակարգին ենթակա ժողովուրդների Դատական
Բարեփողումների Ինդեքսը (ԴԲԻ): Մնացած 12 չափորոշիչներից 8-ը Հայաստանի ԴԲԻ-ում
«չեզոք» գնահատվեցին: Բացասական կատեգորիաների շարքում էին «դատավորների
որակավորումը եւ նախապատրաստությունը», «ընտրության եւ նշանակման գործընթացը»,
«դատավորական աշխատավարձների համադրելիությունը» եւ «դատական որոշումներն ու
իշխանության չարաշահումը» կետերը:
Եթե
միմյանց հետ համեմատելու լինենք Հայաստանի եւ ԱՊՀ այլ երկրների զարգացումները, ապա
Ուկրաինայի ԴԲԻ-ն բարփոխումների 30 չափորոշիչներից միայն 12-ի վերաբերյալ է
բացասական արդյունք տվել: Մինչդեռ Ղրղզստանի վերաբերյալ վերջերս հրատարակված
հաշվետվության մեջ 30-ից 19-ը եղել են բացասական:
«Կաշառակերությունը համընդհանուր հիմնախնդիր է, որ պայմանավորված է
դատավորների ցածր աշխատավարձերով, դատական համակարգի անվստահելիությամբ եւ պատմական
փորձով» սահմանում է Հայաստանի ԴԲԻ-ն: «Դատավորները հաճախ պաշտոնյաներից,
կուսակցություններից եւ «միջանկյալ օղակներից» հեռախոսազանգեր են ստանում իրենց
որոշումներին ներազդելու միտումով:»
«Մի
իրավաբան հայտարարել է, որ մի վերաքննիչ դատարանի դատավոր անմիջականորեն իրեն ասել
է, որ չէր կարող դիմակայել կոնկրետ որոշում ընդունելիս իր հանդեպ կիրառված ճնշմանը`
իր մասնագիտական ապագային սպառնացող վտանգի ահից,» ավելացված է հաշվետվության
վերջում:
2003-ի
նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների դեմ ընդդիմության
բողոքները մերկացրեցին դատավորների` գործադիր իշխանության ճնշման ակնհայտ
ազդեցության տակ լինելու փաստը:Ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական
հակառակորդ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների հանդեպ ոստիկանության կողմից
գործադրված ճնշման արդյունքը եղան ավելի քան 400 ձերբակալությունները: Ընդդիմության
կալանավորված ներկայացուցիչներից շատերը մեկուսարան տարվցին եւ 15 օր տեւողությամբ
վարչական կալանքի ենթարկվեցին չարտոնված հանրահավաքների մասնակցելու մեղադրանքով:
Բանտում գտնվելու ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասին արգելվեց
օգտվել փաստաբաի օգնությունից եւ նրանց հանդեպ կիրառվեց փակ դատական պրոցես`
հակառակ Հայաստանի օրենքների:
Իշխանությունների` ընտրություններին հաջորդած հակաժողովրդավարական
գործողությունները, որոնք դատապարտվել են Եւրոպայի Խորհրդի եւ այլ միջազգային
կազմակրպությունների կողմից, իրականացվել են Հայաստանի Վարչական Օրենսգրքի հովանու
տակ, որը Խորհրդային շրջանի մնացուկ է եւ հնարավորություն է ընձեռում հապշտապ
ձերբակալել անձանց, առանց անհրաժեշտ հանցակազմի առկայության: Մարդու իրավունքների
պաշտպան ակտիվիստնրը վկայում են, որ Վարչական Օրենսգիրքը իշխանությունների կողմից
հաճախ է մանիպուլյացիաների ենթարկվում կասկածյալներին կալանքի տակ պահելու
նպատակով, երբ վերջիններիս դեմ հարուցված գործերը մտացածին են լինում: Հայաստանի
Հելսինկյան Կոմիտեի տնօրեն Ավետիք Իշխանյանի հավաստմամբ` դատարանները, նման
դեպքերում, պարզապես գործում են որպես «նոտարիուսներ», ուղղակի արտագրելով
ոստիկանության` իրենց տրամադրած գործերը:
Մարդու
իրավունքների պաշտպան ակտիվիստները ասում են, որ իշխանությունների կողմից
դատավորների վրա գործադրվող ճնշումը հսկելու ճանապարհներից մեկը ազատազրկման այն
չափորոշիչների խստացումն է, որոնք դեռեւս թույլ են տալիս կասկածյալներին ձերբակալել
եւ դատապարտել: Գոյություն ունեցող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, զիչող
դատավորների հետ միասին, այժմ հեշտացնում են կասկածյալներին բանտերում պահելը: Մի
տեղական ՀԿ-ի մեջբերմամբ, բացահայտվել է պաշտոնական մարմինների մասին այն փաստը, որ
քաղաքացիներին նախաքննական ազատազրկման ենթարկելու վերաբերյալ ներկայացված եւ 2003
թ. պետական դատավորների կողմից ձախողված 5,116 դիմումների մոտ 97 տոկոսին Հայաստանի
դատարանները ընթացք են տվել: Այս դեպքերի գերակշիռ մեծամասնությունում, ինչպես
հավաստում են իրավապաշտպան ակտիվիստները, մեղադրողները հանդես չեն եկել ակնհայտ
փաստարկներով կամ իրենց ազատազրկման հայցերի օգտին օրինական հիմնավորումներով:
Հելսինկյան
Կոմիտեի ակտիվիստ Իշխանյանը ասել է, որ կասկածյալներին բանտում պահելը նպաստում է
Հայաստանւմ անարդարության ծավալմանն ու մարդու իրավունքների խաթարմանը: «Միշտ էլ
ավելի հեշտ է խոստովանություններ կորզել ազատազրկվածներից, քան նրանցից, ովքեր
ազատության մեջ են,» ասել է նա
EurasiaNet
ին տված իր
ճեպազրույցի ժամանակ: «Իրավապահ մարմիններն այս դեպքում շարունակում են գործել հին
մեթոդներով:»
Նախաքննական ազատազրկման հիմնախնդիրն այժմ Երեւանում գործող Քաղաքացիական
Հասարակության Ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ի խորն ուսումնասիրության առարկան է:
Կազմակերպությունը քննում է մեկուսարան-կենտրոնները ողջ երկրով մեկ` հարցազրույցներ
անցկացնելով դատավորների, իրավապահ մարմինների ներկայացուցիչ պաշտոնյաների եւ
իրավաբանների հետ: Ուսումնասիրությունը սկսվել է 2003թ. սեպտեմբերին: Խումբն արդեն
քայլեր է ձեռնարկում օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք
օրինապահներից կպահանջեն ձերբակալման եւ ազատազրկման համար անհրաժեշտ ավելի խիստ
նախապայմաններ:
«Իրավապահների ներկայացրած ձերբակալման հայցերում գործնականորեն բացակայում են
հանցակազմի հիմնավորումները,» ասել է ՔՀԻ-ի իրավաբան Նարինե Ռշտունին: «Անհիմն է
տվյալ անձի` դատից կամ ցուցմունքներ տալուց խուսափելու պատճառաբանությամբ վերջինիս
ազատազրկման փաստարկը:»
Հայաստանի
Դատավորների Միության նախագահ Հրաչ Սարկիսյանը հանդես թ եկել ի պաշտպանություն
դատավորների անկախության, հայտարարելով, որ դատավորների մեծ մասը չեն արձագանքում
մեղադրանք ներկայացողների կամ պետական պաշտոնյաների ճնշմանը: Նա գոյություն ունեցող
խնդիրները վերագրել է օրենքի թերություններին, հատկապես նախաքննական
ազատազրկումների համակարգում, որը թույլ է տալիս ձերբակալումն իրականացնել առանց
որեւե զանցանքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու: Հակասելով Սարկիսյանի
հայտարարություններին, ՔՀԻ-ի ուսումնասիրություններին անդրադարձող մի դատավոր ասել
է. «Դատարաններն ավելի լավ կաշխատեն, եթե դատավորներն իրական անկախություն ստանան»:
Եթե դատավորներն անկախ լինեյին` ձերբակալությունների 30-40 տոկոսը չէին արդարացվի:»
ՔՀԻ-ի
նախագահ Արտակ Կիրակոսյանը հույս է հայտնել, որ Քոչարյանի վարչակազմն ավելի
զգայունակ կգտնվի մեր երկրի Կատարողական Արդարադատության համակարգի բարեփոխումների
հանդեպ` ՔՀԻ-ի առաջադրած այլ ուղղությունների հետ ներառյալ: Կիրակոսյանը նշեց, որ
Եվրոպական Խորհրդին Հայաստանի անդամակցության պայման հանդիսացող Եվրախորհրդի
պահանջներից է նաեւ դատարանների հետագա բարեփոխումը: Այլ ակտիվիստները, ներառյալ
նաեւ Իշխանյանը, ավելի հոռետես են գտնվել, մտավախություն հայտնելով, որ Քոչարյանն
ուզում է պահպանել դատարանների վրա ունեցած իր վարչակազմի ազդեցությունը: «Սա,
(դատաիրավական համակարգի անկախացումը), ինչպս նաեւ ազատ ընտրությունները, մի բան
են, որ Հայաստան իշխանությունները երբեք չեն անի,» ասել է Իշխանյանը: «Ցանկացած
դատաիրավական համակարգի բարեփոխում կոսմետիկ բնույթ կունենա: Ես միանգամայն հոռետես
եմ այս խնդրի կապակցությամբ:»
Եմիլ Դանիելյան
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1555
