NON-GOVERNMENTAL ORGANIZATION
21-27 մարտի, 2004թ.
1. Լրատվությանն առնչվող խնդիրներ
Կլոր Սեղանի Մասնակիցները Իշխանություններից Պահանջում են Լուծել
Լրատվությանն Առնչվող Օրենսդրական Խնդիրները
[25.03.2004]
Մարտի 20-21-ը Երեւանում կայացավ «Հայաստանի Լրատվության Ոլորտի Բարեփոխումներն ու
Դրանց Համապատասխանեցումը Եւրոպական Չափանիշներին» խորագրով կլոր սեղան: Այն
Կազմակերպվել էր Երեւանի Մամուլի Ակումբի եւ «Հոդված 19» Արտահայտվելու Ազատության
Ծավալուն Քարոզարշավի կողմից: Հանդիպմանը մասնակցում էին ործադիր, Օրենսդիր,
Դատական իշխանությունների, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների
ներկայացուցիչներ, օտարերկրյա փորձագտներ: ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ
Հարությունյանը եւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, Դեսպան Վլադիմիր Պրյախինը
կատարեցին կլոր սեղանի բացումը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին լրատվության ոլորտը կարգավորող եւ ընթացիկ
տարում Խորհրդարանի ընդունած օրենսդրական նախաձեռնությունների ողջ սպեկտրը: Դրանցից
են` ՀՀ Օրենքը «Զանգվածային Կոմունիկացիաների Մասին» (այս խնդրի ներկայացմամբ
հանդես եկավ ՀՀ Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը), «Հեռուստատեսության եւ
Ռադիոյի Մասին» ՀՀ Օրենքի հավելումները (ներկայացրեց ՀՀ Ազգային Ասամբլեայի
փոխնախագահ Վազգեն Խաչիկյանը): Հատուկ ուշադրության արժանացան վերջերս
Կառավարության կողմից կատարված «Տեղեկատվության Ազատության Մասին» ՀՀ Օրենքի
փոփոխությունները (ներկայացրեց «Հոդված 19»-ի Օրենսդրական մասով պատասխանատու Փիթեր
Նուրլանդերը): Քննարկվեցին եւ այլ, Եվրոպայի Խորհրդի Արտահայտման Ազատության
պայմանների ընդունման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման ոչ պակաս կարեւոր հարցեր
(ներկայացրեց YPC փորձագետ Մեսրոպ Հարությունյանը), ինչպես նաեւ` զազրախոսության եւ
վիրավորանք հասցնելու կետերի ապա-քրեականացումը (ներկայացրեց միջազգային փորձագետ
Իրենիուս Ցեզարի Կամինսկին), Լեհաստանի փորձը հասարակական եթերի ոլորտում
(ներկայացրեց Լեհաստանի Լրագրողների Ասոցիացիայի Տնօրենների Խորհրդի անդամ Ագնիեսկա
Ռոմազեւսկան):
Կլոր սեղանի ընթացքում «Հոդված 19-ը» հրապարակեց Հայաստանում լրատվությանն առնչվող
Օրենսդրության վիճակի մասին իր տեսակետները: Խոսելով արտահայտման ազատության եւ
լրատվության բազմազանության ոլորտներում օրինական երաշխիքներ ստեղծելու գարծում
վերջի չորս տարիների ընթացքում Հայաստանի որոշ ձեռքբերումների մասին, սկսած
Եվրախորհրդին ՀՀ միանալու պահից, կազմակերպությունն այնուամենայնիվ արտահայտեց իր
վերաբերմունքը մի շարք հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներին: «Հոդված 19»-ը
մասնավորապես նշեց, որ «Ա1+» հեռուստաընկերության եթեր հեռարձակման հետեւողական
արգելքը ՀՀ Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Կոմիտեի կողմից խոսում է եթերում
մասնավոր միավորների գործունեությունը կարգավորող այս մարմնի «քաղաքական
անկախության պակասի» մասին:
Մարտի 21-ին, կլոր սեղանի վերջին աշխատանքային օրվա ընթացքում, մեկ այլ կետ
ընդունվեց, այս անգամ` կլոր սեղանի մասնակիցների կողմից: Հայտարարությունն ասում է.
«Մենք, «Հայաստանի Լրատվության Ոլորտի Բարեփոխումներն ու Դրանց Համապատասխանեցումը
Եւրոպական Չափանիշներին» խորագիրը կրող եւ Երեւանի Մամուլի Ակումբի եւ «Հոդված 19»
Արտահայտվելու Ազատության Ծավալուն Քարոզարշավի կողմից 2004թ. մարտի 20-21-ը
կազմակերպված հանդիպմա մասնակիցներս, փաստելով արտահայտման եւ տեղեկատվության
ազատության հասկացությունների կարեւորությունը որպես անհատական ազատության մարդու
իրավունք, որպես ժողովրդավարության հիմնաքար եւ որպես բոլոր մարդու իրավունքների ու
ազատությունների երաշխիքն ապահովող հասկացություններ;
Եզրակացնում ենք, որ չնայած Հայաստանի լրատվությանն առնչվող օրենսդրությունը
արտահայտման ազատության եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ
արդեն մի շարք կարեւոր քայլեր կատարվել են, սակայն շատ քայլեր դեռ մնում են
չկատարված: Դիմում ենք ՀՀ կառավարությանը` անհապաղ աշխատանք սկսել ստորեւ բերված
խնդիրները լուծելու նպատակով.
Քրեական Զրպարտություն
Սույն կոպիտ քրեական դրույթները զրպարտության եւ վիրավորանքի մասին անհրաժեշտ է
անվավեր համարել եւ փոխարինել քաղաքացիական զրպարտանքին առնչվող այնպիսի
օրենքներով, որոնք կհամապատասխանեն հետեւյալ չափանիշներին.
- Զրպարտանքի համար նախատեսված տույժերը պետք է համամասն լինեն պատճառված վնասին,
հաշվի առնելով այլընտրանքային ուղղումները, ինչպիսին է, արդեն ընդունված,
պատասխանելու իրավունքը: Բարոյական վնասների վերաբերյալ կամ այլ պատիժ ենթադրող
դատական որոշումները պետք է լինեն լիմիտավորված, եւ պետք է հաշվի առնվի դրանց
հավանական ազդեցությունը արտահայտման ազատության իրավունքի ավելի լայն կիրառման
վրա;
- Պետական պաշտոնյաները` մարդկանց ծառան լինելու իրենց կոչումից ելնելով, պետք է
ավելի մեծ պաշտպանություն չվայելեն, քան շարքային քաղաքացիները;
- Ոչ ոք չպետք է պատասխանատվության կանչվի իր կարծիքն անաչառ արտահայտելու համար;
եւ
- Հրապարակայնորեն արված «մերկապարանոց» հայտարարությունների կեղծ լինելու մասին
հայց ներկայացնողի փաստարկները պետք է ծանրակշիռ լինեն:
Հեռարձակմանն առնչվող օրենսդրություն
Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային Կոմիտեի անկախությունը պետք է ամրապնդվի:
Ոլորտում պաշտոնների նշանակման ողջ գործընթացը պետք է լինի բաց եւ ժողովրդավարական
ու պետք է ներառի հասարակության ամբողջական մասնակցություն ու խորհրդակցություն`
զերծ լինելով ցանկացած քաղաքական կամ առեւտրային շահերից: Անդամակցությունը լիովին
պետք է ներկայացնի հասարակությանը: Ինչպես նաեւ` պետք է ամրապնդվի
Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային Կոմիտեի անկախությունը:
2000թ. Հեռարձակման Մասին Օրենքում նշված լիցենզավորման գործընթացները նույնպես
պետք է ավելի թափանցիկ դարձվեն: Կոմիտեն պետք է, մասնավորապես, գրավոր
բացատրություն ներկայացնի ցանկացած հեռարձակման լիցենզիայի դիմումի ընդունման կամ
մերժման դեպքում:
Տեղեկատվության Ազատություն
Տեղեկատվության Ազատության Մասին Օրենքի արդեն առաջադրված փոփոխությունները
խոստանում են լուրջ բացասական ազդեցություն ունենալ տեղեկատվություն ստանալու
իրավունքի վրա: Սույն փոփոխությունները պետք է անվավեր ճանաչվեն եւ ներկայիս օրենքը
պետք է անհապաղ կատարվի: Նաեւ` կատարման կանոնները եւ ճշգրտումները, որոնք ուղղված
են օրենքը գործուն դարձնելուն, պետք է շտապ պատրաստվեն, բաց եւ խորհրդակցական
մթնոլորտում:
Օրենքի հետագա ցանկացած ուղղում պետք է խրախուսի տեղեկատվություն ստանալու
իրավունքը, օրինակ` նվազեցնելով գներն ու փոքրացնելով սահմանափակումները, որից հետո
դրանք պետք է ընդունվեն խորհրդակցական գործընթացով` լիովին ներառելով քաղաքացիական
հասարակությանը, Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի հովանավորության ներքո:
Մենք ողջունում ենք Արդարադատության նախարարի հայտարարությունը այս կապակցությամբ
եւ խնդրում ենք մինչեւ հետագա քննարկումներ սկսելը տպագրել հաշվետվություն, որում
արդեն նշված կլինի ՀՀ Արդարադատության Նախարարության դիրքորոշումը 2003թ.
սեպտեմբերի Օրենքի վերաբերյալ:
Զանգվածային Լրատվությանն առնչվող Օրենսդրություն
Մենք ողջունում ենք լրագրողների տեղկատվության աղբյուրները պահպանոլու միտված`
Զանգվածային Լրատվության Մասին օրենքում դրական փոփոխությունների կատարումը: Մենք
նաեւ ողջունում ենք ՀՀ Արդարադատության փոխնախարարի արած այն հայտարարությունը,
համաձայն որի նախաձեռնություն կա քրեական ոլորտի օրենքներին էլ այս տսանկյունից
անդրադառնալու: Միեւնույն ժամանակ, մենք մեծապես հետաքրքրված ենք օրենքի այն կետերի
կրճատման մեջ, որոնք խոսում են լրագրողների կողմից հատուկ տիպի տեղեկատվության
տարածման հարցերի մասին: Այս արգելքը խախտում է միջազգային չափանիշները եւ պետք է
հեռացվի:
Մենք նաեւ անհանգստությամբ հայտնում ենք, որ այժմ իրականացվող ակրեդիտացիայի
գործընթացներն ավելի շուտ պետք է խրախուսեն, այլ ոչ թե խախտեն պետական մարմինների
գործունեությունը լուսաբանելու լրագրողների իրավունքը: Նրանք պետք է լինեն
տեսանելի, թափանցիկ եւ անկախ վարճական բնույթ ունենան, այլ ոչ թէ եւս մի
բյուրոկրատական խոչընդոտ պատրաստեն լրագրողների կողմից վերջինիս հաղթահարման համար:
Խորհրդատվություն
Մենք հայցում ենք, որպեսզի Արդարադատության Նախարարության հետ մեկտեղ ստեղծվի մի
հիմնական խումբ, որը կապահովի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
լիակատար ներկայությունը ներկա կամ ապագա այն օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի
մեջ փոփոխություններ կատարելու նպատակով, որոնք ազդում են արտահայտման ազատության
իրավունքի փորձնական ներդրման վրա, ներառյալ վերոնշյալ օրենքների ընդունումը: Այս
խումբը պետք է համագործակցի եւ խորհրդակցի Աշխատանքային Խմբի հետ իտության,
Կրթության, Մշակույթի եւ Երիտասարդության Հիմնահարցերի Խորհրդարանական Կոմիտեի
հսկողության ներքո:»
http://new.csi.am/eng/index1.php?goto=news&id=1564
2. Հեռարձակման ազատություն
ԵՐԹԸ ԿԿԱՅԱՆԱ
[25.03.2004]
Հանրությունը տեղյակ է, որ ապրիլի 2-ին` «Ա1+»-ի փակման երկրորդ տարելիցի օրը,
անցկացվելու են երթ եւ հանրահավաք:
Միջոցառումների մասին տեղեկացվել է Երեւանի քաղաքապետը, որն առանց պատճառաբանության
որոշել է չարտոնել երթը, իսկ հանրահավաքը թույլատրել ոչ թե Ազատության հրապարակում,
այլ` Մատենադարանին հարող տարածքում:
Քաղաքապետի «թույլտվությանն» ի պատասխան, նախաձեռնող խումբը կրկին գրավոր կերպով
տեղեկացրել է, որ միջոցառումներն անցկացվելու են ըստ վաղօրոք ներկայացված ծրագրի:
Երեւանի Կենտրոն համայնքի Ոստիկանության բաժնի պատասխանատուները մարտի 24-ին
նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Հարությունյանին տեղեկացրել են, որ երթն անօրինական
է եւ իրենք ամեն կերպ խոչնդոտելու են դրա իրականացմանը:
Մարտի 25-ին նույնն ասվել է նաեւ Ոստիկանություն հրավիրված «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ
Մովսեսյանին եւ նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Տեր-Եսայանին:
Իրավապահների հորդորներից հետո նախաձեռնող խումբը որոշել է, որ քաղաքային
իշխանության չպատճառաբանված մերժումն ապօրինի է: ՀՀ Սահմանադրության 26-րդ
հոդվածում ուղղակի ասված է. «Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք»:
Միջոցառումները կկայանան ցանկացած եղանակի:
http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=670
