NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԱՊՐԻԼԻ 13-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Այսօր, գիշերվա ժ.2-ի մատույցներում,
երբ ժողովուրդը խաղաղ կանգնած էր, զինվորականների կողմից բարձրախոսով պահանջվեց
ազատել Բաղրամյան պողոտան, ինչին ի պատասխան Ալբերտ Բազեյանը կոչ արեց. «Կանգնենք
կուռ շարքերով, խուճապի չմատնվել...» Մի քանի վարկյան անց զինվորները առաջ եկան,
առաջ եկան նաեւ ջրցան մեքենաները եւ ջրի հզոր շիթեր արձակեցին մարդկանց վրա: Դրան
հաջորդեց պայթուցիկների նետումը մարդկանց վրա, որը արձակում էր ծուխ եւ ուժեղ
դղրդոց:
Ի դեպ առաջին շարքերում էին գտնվում լիդերները՝ Գեղամյանը, Դեմիրճյանը, Արամ
Սարգսյանը: Միարժամանակ զինվորները վահաններով, սաղավարտներով, մահակներով
հարձակվեցին խաղաղ ցւցարարներր վրա: Ժողովուրդը փոքր -ինչ նահանջեց, այնուհետեւ
փորձում էին կանգնել իրենց տեղերում, սակայն հարձակումը շատ անսպասելի էր եւ
զանգվածային: Ազգային ժողովի դարպասների, ընդունարանի կողմից եւ հարակից
փակուղիներից դուրս թափվեցին նաեւ օժանդակ ուժեր: Զինվորների հարձակումը ուղեկցվում
էր էլ ավելի հաճախակի դարձած պայթյուններով: Մարդիկ փախչում էին: Կան բազմաթիվ
վիրավորներ:
Ա1+
-
Այսօր ոստիկանների կողմից դաժան ծեծի
են ենթարկվել ընդդիմության ցույցի մասնակիցները: Կան բազմաթիվ վիրավորներ:Կան
ձերբակալված պատգամավորներ: Ընդդիմության լիդերները ձերբակալված չեն: Կրկին տուժել
են լրագրողներ:«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին դաժանորեն
ծեծել են, ջարդել են ֆոտոխցիկը: Հայկը գտնվում է հիվանդանոցում, ՀԺ ի մյուս
լրագրողը, Ավետիս Բաբաջանյանը նույնպես ծեծի է ենթարկվել, եւ գտնվում է
ոստիկանությունում:
Ռուսական ՕՌՏ հեռուստաընկերության օպերատոր Լեւոն Գրիգորյանը դեպքի վայրում է եղել,
եւ նկարահանել է ամբողջ իրադարձությունը, այնուհետեւ երբ սկսվել է մարդկանց
խուճապային վազքը, նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկանության
աշխատակիցներ, դաժանորեն ծեծել են նրան, ջարդել BETACAM տեսախցիկը:
Ա1+
-
Բոլոր ջարդերից հետո ոստիկանները
շրջապատել էին ՀԺԿ գրասենյակը: Ավտոմատավորները այնուհետեւ կոտրելով մուտքի դուռը`
ներխուժել են գրասենյակ, ջարդուխուրդ արել ամբողջ գույքը: Կոտրելով ՀԺԿ
կուսակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանի աշխատասենյակի դուռը` բռնությամբ
առեւանգել են վերջինիս եւ հեռացել անհայտ ուղղությամբ
Ա1+
Մարդու իրավունքների պաշտպանության
արագ արձագանքման խումբը
արձագանքելով վերջին օրերին Հայաստանի
Հանրապետությունում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զանգվածային
խախտումներին,
կազմակերպում է Հայաստանում ստեղծված իրավիճակին նվիրված կլոր սեղան:
Այն տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 12.00 Հայաստանի Ամերիկյան Համալսարանի
Կենտրոնի մեծ դահլիճում, Ալեք Մանուկյան 9:
Կլոր սեղանին հրավիրված են. ՀՀ Արդարադատության նախարար Դ.Հարությունյանը, Երեւանի
քաղաքապետ Ե.Զախարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ
Հ.Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լ.Ալավերդյանը, ՀՀ Ազգային
Ժողովի խմբակցությունների ղեկավարներ, ՀՀ Սահմանադրական Դատարանի դատավորներ,
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների ոլորտում
աշխատող ՀԿ-ներ, լրագրողներ:
Մարդու իրավունքների պաշտպանության
արագ արձագանքման խմբի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում վերջին շրջանում կատարվող
իրադարձությունները զարգացման վտանգավոր միտումներ ունեն: Խախտվում են քաղաքացիների
ամենատարրական իրավունքները.
արգելափակված են Հայաստանի բնակավայրերը մայրաքաղաքի հետ կապող ճանապարհները,
ողջ հանրապետությունում կատարվում են
զանգվածային ձերբակալություններ, որոնք ուղեկցվում են ապօրինի խուզարկումներով,
ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով եւ փակ դռների hետեւում վարչական
պատիժների կիրառումով: Սուրեն Սուրենյանցի` զուտ քաղաքական մեղադրանքներով կալանքին
հաջորդեցին եւս երկու` Արտակ Գաբրիելյանի եւ Արամազդ Զաքարյանի կալանքները`
քաղաքական շարժառիթներով:
Այս ամենը մենք գնահատում ենք պետական
ահաբեկչություն:
Դատապարտելով իշխանությունների
որդեգրած գործելակերպը` հասարակության բոլոր ուժերին կոչ ենք անում պահանջել
անօրինական հետապնդումների անհապաղ դադարեցում:
Գայանե Մարկոսյան
Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն
Արտակ Կիրակոսյան
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Գեորգի Վանյան
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն
Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Վարդան Հարությունյան
Ազատ խոսքի աջակցության հիմնադրամ
Լեւոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբ
ԱՊՐԻԼԻ 12-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- (17.50) Ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին
դեպի Նախաահի նստավայր, սակայն նստավայրից մոտ 200-300 մետր հեռավորության վրա
փշալարեր են դրված եւ զորքեր են շարված:
Ընդդիմությունը առաջ է քաշել հետեւյալ պահանջները.
Բանակցություններ ՀՀ Ոստիկանության պետի հետ
Հանդիպում ՀՀ ԱԺ Նախագահի հետ
Ուղիղ եթերի տրամադրում
- (13.10) Ինչպես
հայտնեցին ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ, Վանաձորի
ավտոկայանում ոստիկանության աշխատողները արգելակուն են դեպի Երեւան
երթեւեկությունը:
- Ապրիլի 10-ի երեկոյան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի
ոստիկանների կողմից, որոնք եղել են քաղաքացիական հագուստով, տանից պատանդ է
վերցվել բողոքի ակցիաների եւ նստացույցի ակտիվ մասնակից Գայանե Աշուղյանի
անչափահաս, 16 ամյա աղջնակը` մոր ոստիկանություն ներկայանալու պահանջով: Նունե
Աշուղյանը ոստիկանների կողմից բաց է թողնվել ուշ գիշերին:
«ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ»
- 11.04.04թ ձեռբակալվել է «Հանրապետություն»
կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի, Քաղաքական խորհրդի անդամ Արամազդ
Զաքարյանը:
«ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ»
Այսպիսով, Արամազդ Զաքարյանը երրորդ մարդն է,
Սուրեն Սուրենյանցի եւ Արտակ Գաբրիելյանի
հետ հանդերձ, ում դեմ
քրեական գործ է հարուցված: Հիշեցնենք, որ Մարդու
իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խումբը իր
հայտարարությունում այս ձերբակալումները դիտում է որպես քաղաքական:
- Ապրիլի 11-ից պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով
դադարեցվել է "Կենտրոն" ալիքի եթերը: Մոտ մեկ շաբաթ է, ինչ եթեր չի
հեռարձակվում նաեւ ռուսական "ՆՏՎ" ալիքը: Ռուսաստանից դադարեցվել է
"Նեզավիսիմայա գազետա" օրաթերթի այն համարների մուտքը Հայաստան, որտեղ
անդրադարձեր կան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
- Ապրիլի 11-ի գիշերը քաղաքացիական հագուստով մարդկանց
կողմից Ազատության հրապարակի մերձագայքից տարվել են եւս 6 հոգի:
ԱՊՐԻԼԻ 9-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- (21.58) Ազատության հրապարակում հանդիպում կազմակերպած քաղաքական ուժերի
ներկայացուցիչները ներկա դրությամբ ստիպված են ծավալել նոր գործունեություն:
«Հանրապետություն» կուսակցութան տարածած հայտարարությունում, օրինակ նշված է, որ
«հանրահավաքից հետո քաղաքացիական հագուստով անձանց կողմից առ§անգվում են
հանրահավաքի մասնակիցները` հատկապես ցուցապաստառներ պարզած անձիք § տարվում
ոստիկանության բաժիններ: Մեր կողմից ձեռնարկված բոլոր փորձերն ուղղված
ոստիկանական բաժանմունքներում գտնվող խաղաղ ցույցին մասնակիցների վերաբերյալ
տեղեկատվություն ստանալուն, եղել են անօգուտ § անարդյունավետ»: (Ա1+)
- (16.00) Համաձայն մեր
տեղեկությունների, այսոր ցերեկը Նատալիա Ջանոյանը Արաբկիրի շրջանի
ոստիկանությունից տեղափոխվել է Հանրապետության Դատախազություն, որտեղ հարցաքննվել
է որպես վկա "Արդարություն" դաշինքի դեմ հարուցված գործով: Մոտավորապես ժամը
15.30 տիկին Ջանոյանը բաց է թողնվել:
- (15.00) Ինչպես հայտնում է Արմինֆո գործակալությունը,
այսօր առավոտվանից պետավտոինսպեկցիան փակել է Սեւան-Երեւան մայրուղու
կողմից մուտքը Երեւան ավտոբուսների եւ միկրոավտոբուսների համար:
http://new.csi.am/eng/?goto=news&id=1613
- (12.15) Այսօրվա ժամը 11.20-ի տվյալներով, Գյումրիի
ավտոկայանից ոչ մի միկրոավտոբուս չի շարժվում դեպի Երեւեվան:
- (11.30) Նատալիա Ջանոյանը երեկ ժամը
20.00-ին տարվել է Արաբկիրի ոստիկանության բաժանմունք այսօրվա հանրահավաքի
վերաբերյալ թերթիկներ տարածելու համար: Բաժանմունքում Նատալի Ջանոյանը պահվել է
մինչեւ ժամը 22.30 եւ բաց թողնվել` այսօր ժամը 10.00-ին ներկայանալու պայմանով:
Մեր ունեցած տեղեկություններով, տիկին Ջանոյանի նկատմամբ կիրառվել են
բռնություններ: Այսօրվա ժամը 10.00-ից նա գտնվում է բաժանմունքում, ոչ մի
տեղեկություն իր մասին չկա:
